Նավթի հանք

Նավթային պատերազմ. արևմտյան փորձագետները կանխատեսել են հաղթող երկրին

414
(Թարմացված է 07:21 12.03.2020)
Աշխարհը վերադառնում է էժան նավթի դարաշրջան։ Խոշորագույն արտադրողները մտադիր են ավելացնել արդյունահանումը, ինչը կհանգեցնի գների երկարատև նվազման։ ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Մաքսիմ Ռուբչենկոն վերլուծել է գնանկումից հետո նավթային շուկայի խոշոր խաղացողների վիճակը։

Մաքսիմ Ռուբչենկո, ՌԻԱ Նովոստի

Այժմ փորձագետները փորձում են հասկանալ, թե ով է ավելի շատ տուժում սև ոսկու արժեքի անկումից. ո՞ւմ համար այս ամենը կարող է տնտեսական աղետ դառնալ, իսկ ո՞վ գնային «պատերազմից» հաղթող դուրս կգա, կավելացնի միջազգային շուկայում իր մասնաբաժինն ու կդառնա ամենաազդեցիկ խաղացողը։

Համը դուրս եկավ

Վերջին օրերի ընթացքում սև ոսկու համաշխարհային շուկան լրջագույն շոկ ապրեց, այնպիսին, ինչպիսին 1991 թվականին, երբ ԱՄՆ–ն Իրաք ներխուժեց։ Սկզբում ի պատասխան արդյունաբերության կրճատման մասին ՕՊԵԿ–ի հետ նոր համաձայնագիրը ստորագրելու Ռուսաստանի մերժման՝ Սաուդյան Արաբիան հայտարարեց 6-10 դոլարով իր նավթի գնի նվազման մասին։ Իսկ մարտի 10–ին Էր Ռիադը աշխարհին տեղեկացրեց 26%–ով արդյունահանման ծավալներն ավելացնելու մտադրության մասին։ 

Արդյունքում շուկայում առաջարկի և պահանջարկի միջև հսկայական անհավասարակշռության սպառնալիք գոյացավ։ Հատկանշական է, որ թեպետ Էր Ռիադն ամեն ինչում մեղադրում է Մոսկվային, արևմտյան փորձագետները ճգնաժամի հիմնական մեղավոր են համարում հենց սաուդցիներին։

«Ռուսաստանի հետ հավանական գործարքի մեջ Սաուդյան Արաբիայի մոտեցումը վերջնագրի տեսք ուներ` արդյունահանման կրճատումը պահպանել օրական ևս 1.5 մլն բարելի չափով։ Հենց դա էլ զայրացրեց պաշտոնական Մոսկվային, որը իրեն Էր Ռիադի կրտսեր գործընկեր չի համարում», – պարզաբանում է բրիտանական Financial Times–ը։

Արդյունահանումն ավելացնելու և մեծ զեղչերով վաճառելու սաուդցիների որոշումը դիտորդները միանշանակ գնահատում են որպես «Ռուսաստանին պատժելու» փորձ։

Մոսկվայի արձագանքն արևմտյան փորձագետները լիովին բնական են համարում։

Փորձում էին պատժել ՌԴ–ին, ամենաշատը տուժեց ԱՄՆ–ն. Հայաստանը ևս տուժածների շարքում է

«Ռուսներն ասացին, որ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ ուզում են շուկայի վրա կորոնավիրուսի ներգործման ամբողջական պատկերը տեսնել։ Մյուս կողմից էլ` Մոսկվան էլ դեմ չէ ստուգել ամերիկյան թերթաքարային արտադրությունը ամրության տեսանկյունից։ Ռուսական էներգետիկ ընկերությունների դեմ ԱՄՆ–ի կիրառած պատժամիջոցները, այդ թվում «Ռոսնեֆտի» առևտրային ստորաբաժանումների նկատմամբ փետրվարյան սահմանափակումները, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարության ավարտին խանգարելու փորձերը զայրացրին Կրեմլին», – նշում է Financial Times–ը։

Zerohedge վերլուծական պորտալի հիմնադիր Թայլեր Դարդենի կարծիքով` Մոսկվան իդեալական պահ է ընտրել ուժը ցուցադրելու համար։

«Կրեմլը վերջապես պատասխան հարված հասցրեց Իրանում, Իրաքում, Սիրիայում, Ուկրաինայում, Եմենում, Վենեսուելայում, Աֆղանստանում ԱՄՆ-ի ցուցաբերած անբարեխիղճ պահվածքի համար։ Հիմա Պուտինը Վաշինգտոնից և ՕՊԵԿ երկրներից, որոնք սատարում են Ռուսաստանի դաշնակիցներ Չինաստանի, Իրանի և Սիրիայի նկատմամբ ԱՄՆ ռազմատենչ քաղաքականությունը, առավելագույն զիջումների կհասնի», – կարծում է նա։

Հյուծման պատերազմ

«Նավթի շուկայում առաջացած գնային «պատերազմը» հյուծման պատերազմ է, որում հաղթում է ոչ թե նա, ով ավելի հզոր է, այլ նա, ով ի զորու է ավելի երկար դիմանալ», – կարծում է Դևիդ Ֆիքլինգը Bloomberg–ից։

Այս տեսանկյունից վերլուծաբանները Սաուդյան Արաբիայի դիրքորոշումները բավական թույլ են համարում։ Սաուդցիները կարող են նավթ արդյունահանել ռեկորդային ցածր ծախսով` բարելի դիմաց շուրջ 3 դոլար։ Սակայն երկրի պետբյուջեն, որը հիմնված է նավթի վաճառքից գոյացած եկամտի վրա, նախատեսված է մեկ բարելի դիմաց 85 դոլար գնանշումների համար: Այսինքն` երկիրն ընդհանուր առմամբ շատ արագ կարող է սնանկանալ։ Բացի այդ Էր Ռիադը Եմենում ավերիչ և դաժան ռազմական հակամարտության մաս է կազմում:

Ակնհայտ ֆավորիտ

Chesapeake Energy–ի բաժնետոմսերի գներն ընկել են 27,5%–ով, EOG–ինը` 35%, Continental Resources–ինը` 40%, Diamondback Energy–ինը` 44,6%, Marathon Oil–ինը` 47%, իսկ Apache–ն ու մանր խաղացողները տուժել են ավելի քան 50%–ով։

«ԱՄՆ թերթաքարային հատվածը գրեթե մեռած է», – փաստել է էներգետիկայի գծով Bloomberg–ի առաջատար թղթակից Ժավյե Բլասը։

Financial Times–ը նկատում է, նավթի կտրուկ գնանկումը տեղի է ունեցել ամերիկյան թերթաքարային արտադրության համար դժվար պահի, չէ՞ որ ոլորտը մինչև հիմա գոյատևում է հիմնականում փոխառած միջոցների հաշվին։

«Թերթաքարային արդյունաբերության ոչնչացումն ավելի լուրջ թափ կառնի տարեվերջին», – համոզված է Դարդենը։

Անկումից չխուսափեցին նաև նավթագազային ավանդական ընկերությունները։ Exxon Mobile–ը էժանացավ 12,2%–ով, Chevron–ը` 15,3%–ով, Occidental Petroleum–ը` 44%–ով։ Իսկ բրիտանական British Petroleum–ի բաժնետոմսերը անկում ապրեցին օրական 20%–ով` սահմանելով տասնամյա վաղեմության ռեկորդը, երբ Մեքսիկական ծոցում պայթեց «Deepwater Horizon» («Խորջրյա հորիզոն») նավթային հարթակը։

Համեմատության համար պետք է նշել, որ ռուսական արտադրողների բաժնետոմսերը մարտի 10-ին նվազեցին 12-14%–ով։ Արևմտյան փորձագետների կարծիքով` Ռուսաստանը այսօր բոլորից լավ է պատրաստ նավթի գների անկմանը։

Ռուսաստանը ՄԱԿ–ում արբիտրաժ է պահանջել ԱՄՆ–ի իշխանության կողմից վիզա չտրամադրելու հարցով

«Եթե ՕՊԵԿ+–ի ներկայիս ճգնաժամը վերաճի շարունակական հակամարտության, Մոսկվան հազիվ թե առաջինը մրցավազքից դուրս գա», – կարծում է Դևիդ Ֆիքլինգը։

Իսկ Թայլեր Դարդենը նախազգուշացնում է, որ մի քանի օրից խուճապը կնահանջի, սակայն նավթային ճգնաժամը շատ արագ կվերադառնա ավելի վտանգավոր տեսքով։ Եվ երբ դա տեղի ունենա, վերլուծաբանի կարծիքով, արդեն ոչ թե Սաուդյան Արաբիան կամ թուրքերը կվազեն Ռուսաստանի մոտ իրենց փրկելու խնդրանքով, այլ ԱՄՆ–ն և Եվրոպան։

414
թեգերը:
Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, գին, նավթ
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

54
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

54
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ

35
Աշխարհը դեռ չէր լուծել կորոնավիրուսի խնդիրը, երբ նոր «համավարակ» եկավ՝ բողոքի համավարակը։ Ռասիզմի և ոստիկանական կամայականությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում բազմաթիվ երկրներում։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ձերբակալության ժամանակ գրանցված մահվան պատճառով սկզբում բողոքի ցույցեր ծավալվեցին Մինեապոլիսում, որտեղ էլ տեղի էր ունեցել միջադեպը։ Շատ արագ դրանք տարածվեցին ամբողջ ԱՄՆ—ում և դուրս եկան երկրի սահմաններից։

Հարյուրավոր մարդիկ «Չեմ կարողանում շնչել» և «Չկա արդարություն՝ չկա խաղաղություն» պաստառներով փողոց են դուրս եկել Նիդեռլանդներում, Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հունաստանում ցուցարարները ԱՄՆ հյուպատոսարանի առջև այրել են Ամերիկայի դրոշը։ Անկարգություններով են ավարտվել բողոքի ցույցերը Կանադայում և Ֆրանսիայում, որտեղ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Դեպքի վայրի կադրերը՝ մեր տեսանյութում։

Բուն ԱՄՆ-ում ևս բողոքի ակցիաները չեն դադարում։ Զինվորականները սկսել են պարեկային ծառայություն իրականացնել Վաշինգտոնի փողոցներում, իսկ ոստիկանությունը սկսել է կոշտ միջոցներ կիրառել։ Բայց անկարգությունների մասնակիցներին դա չի կանգնեցնում։

«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին

Հրկիզումները, կողոպուտն ու ոստիկանության հետ բախումները ԱՄՆ-ի շատ քաղաքներում արդեն սովորական բան են դարձել։

35
թեգերը:
Ոստիկանություն, Սպանություն, սևամորթ, Բողոքի ակցիա, աշխարհ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները
Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար
Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև