ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում խուճապ է, մարդիկ դուրս են գալիս միայն սննդամթերք գնելու համար կամ խիստ անհրաժեշտության դեպքում։ «Կարմիր գոտի» և կարանտին հայտարարելուց հետո Հռոմում կյանքը կանգ է առել։ Տեղեկությունը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնեց Իտալիայում գտնվող մեր հայրենակիցներից մեկը։
Իտալիայից ժամանածները բողոքում են, որ «Զվարթնոցում» ամենախիստ հսկողությունն է իրականացվում
Կորոնավիրուսից մահանալու դեպքերի թվով Իտալիան առաջին երկիրն է։ Մարտի 9-ին կարանտին է հայտարարվել, և երկիրը հայտնվել է կարանտինի «կարմիր գոտում», որի դեպքում տեղաշարժը սահմանափակվում է ոչ միայն Իտալիա ժամանողների և մեկնողների համար, այլև երկրի ներսում։
«Հռոմը կարծես մեռել է. մեքենաներ, մարդիկ փողոցում գրեթե չկան։ Դրսում անցորդներին կարելի է մատների վրա հաշվել, բացի այդ նրանք բոլորը դիմակներով և ձեռնոցներով են։ Քաղաքի բնակիչները նաև պարտադիր դիստանցիա են պահում։ Ամեն ինչից վախենում են, ոչ մի բանի չեն դիպչում», – պատմեց մեր զրուցակիցը` նկարագրելով Իտալիայի մայրաքաղաքում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով` սուպերմարկետների առաջ հաճախ հերթեր են գոյանում, քանի որ մարդկանց մեկ–մեկ են ներս են թողնում։ Մյուս խանութները, թանգարանները փակ են անորոշ ժամկետով։
Sputnik Արմենիայի զրուցակիցը Իտալիա է գնացել փետրվարի 29-ին և մտադիր էր վերադառնալ մարտի 14-ին։ Սակայն ավիաչվերթերը չեղարկվել են, և նա չգիտի` ինչպես և երբ կկարողանա Երևան վերադառնալ։
«Արդեն դիմել եմ Իտալիայում Հայաստանի դեսպանությանը։ Այնտեղից ասացին, որ հենց այդ հարցով որոշում կայացվի, իմ և մյուս քաղաքացիների հետ կապ կհաստատեն», – պարզաբանեց նա։
Ավելի վաղ Իտալիայում ՀՀ դեսպանատունը հայտնել էր, որ տվյալներ է հավաքում այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների մասին` նրանց վերադարձը կազմակերպելու համար։
Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները խնդրում են քաղաքացիներին կարճ ժամկետում ներկայացնել փաստաթղթերի պատճենները (հայկական անձնագրի, մուտքի վիզայի կամ կեցության թույլտվությունը), կոնտակտային տվյալներն ու Իտալիայում իրենց գտնվելու նպատակը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և Իտալիայում կեցության հասցեն։
Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4284 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը 119 120 է։ Միայն Իտալիայում 10149 վարակված կա, մահացել են 631-ը։
Վրաստանում 12 տարեկան երեխա է վարակվել կորոնավիրուսով
Նշենք, որ այսօր` մարտի 11–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։



