Պուտինն ու Էրդողանը

«Շատ բարդ է». ռազմական փորձագետը խոսել է Պուտին–Էրդողան պայմանավորվածությունների մասին

150
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Sputnik ռադիոկայանի եթերում ռազմական փորձագետ Ալեքսեյ Պոդբերյոզկինն ասել է, որ խնդիրներ դեռ կան, բայց կարևոր որոշում է կայացվել։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վեց ժամ բանակցելուց հետո համաձայնության են եկել Սիրիայի Իդլիբ շրջանում հրադադարի ռեժիմ սահմանելու հարցում։ Համաձայնագրի նախագիծը հրապարակել են երկու երկրների արտգործնախարարները։

Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն մարտի 6–ի կեսգիշերից։ Բացի այդ, Մոսկվան ու Անկարան կստեղծեն 12-կիլոմետրանոց անվտանգության միջանցք, որտեղ մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկություն իրականացնել: Ռուսաստանն ու Թուրքիան հաստատել են նաև, որ հավատարիմ են 2017 թվականին կնքված դեէսկալացիայի մասին համաձայնագրին ու 2018 թվականին Սոչիում ստորագրված հուշագրին։ Մոսկվան ու Անկարան ընդգծել են ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարելու վճռականությունը։ Կողմերը համակարծիք են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Պոդբերյոզկինը Sputnik ռադիոկայանի եթերում կարևորել է այս պայմանավորվածությունները։

«Պուտինի ու Էրդողանի պայմանավորվածությունները սկզբունքային նշանակություն ունեն։ Բայց բոլորովին այլ հարց է դրանք տեխնիկապես իրագործելը։ Շատ բարդ է։ Պուտինն ու Էրդողանը պատասխանատվություն են ստանձնել հակամարտության բոլոր կողմերի համար, իսկ դա շատ ռիսկային է։ Երաշխիք չկա, որ հակամարտության մյուս կողմերն Իդլիբում կհետևեն Պուտինի ու Էրդողանի խորհրդին։ Բայց մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ մեր զինված ուժերը միասին են վերահոսկողություն իրականացնելու։ Սա ցույց է տալիս, որ ցանկության դեպքում կարելի է նույնիսկ ամենաբարդ հարցերում պայմանավորվածության հասնել։ Սա բավականին հաջող ու տեղին լուծում էր։ Պուտինն ու Էրդողանն ապացուցեցին, որ քաղաքական միջոցները սպառված չեն», – կարծում է Ալեքսեյ Պոդբերյոզկինը։

«Որպեսզի չկրկնվի». Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

Հիշեցնենք` իրավիճակը Իդլիբում, որտեղ սիրիական բանակը 2020թ–ի սկզբին լայնածավալ հարձակում էր սկսել, սրվեց փետրվարի վերջին։ Թուրքիան, որի դիտակետերը հայտնվել են ճակատային գծի հետևում, Դամասկոսից պահանջել է հետ քաշել զորքը, ուժեղացրել է իրեն հավատարիմ զինյալների աջակցությունը, իսկ երբ Սիրիայի ՌՕՈւ-ի ավիահարվածի հետևանքով մի քանի տասնյակ զինվորականներ են մահացել, հայտարարել է, որ տարածաշրջանում «Գարնանային վահան» գործողություն է սկսում:

Թուրք պատգամավորները Սիրիայի պատճառով ծեծել են իրար. տեսանյութ

150
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ
«Թուրք զինվորականներն այնտեղ չպետք է լինեին». Ռուսաստանի ՊՆ–ն` Իդլիբի միջադեպի մասին
Իդլիբում թուրքական զորքերը սիրիական երկու ինքնաթիռ են խոցել
Airbus A320

Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել

18
Քաղաքացիների գրանցման և նստեցման գործընթացն անցել է բնականոն ռեժիմով՝ պահպանելով Հայաստանի պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցները:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համալիր աշխատանքների շրջանակում մայիսի 27-ին Երևան-Նովոսիբիրսկ-Եկատերինբուրգ արտագնա չվերթով 195 մարդ է մեկնել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Չվերթն իրականացրել է «Ուրալյան ավիաուղիներ» ինքնաթիռը։ Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը և քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Ողջ գործընթացն անցել է բնականոն ռեժիմով՝ պահպանելով ՀՀ պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցները:

«Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի տարբեր մարզեր մեկնել է ընդհանուր առմամբ 637 ռուսաստանցի։ Արտագնա չվերթներ են կազմակերպվել դեպի Վորոնեժ, Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա և այլ քաղաքներ։

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

Հիշեցնենք, որ կորոնավիուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը վերջերս որոշում ընդունեց, որի համաձայն՝ արտակարգ դրությունը կգործի մինչև հունիսի 13-ը։

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից

18
թեգերը:
դեսպանատուն, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ Կահիրեից թռել են «Բելավիայի» չվերթով
Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները
Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը
Ռուսաստանի տարբեր քաղաքներից 6 չվերթ է նախատեսվում դեպի Երևան. երբ են դրանք կայանալու
 Airbus A320

Սանկտ Պետերբուրգից Հայաստան են վերադառնում 225 քաղաքացի. նրանց մեջ զորակոչիկներ կան

13
(Թարմացված է 19:33 27.05.2020)
Չարտերային չվերթով Հայաստան են վերադառնում նաև 5 զորակոչիկ: Նրանց ու ևս 14 անվճարունակ քաղաքացիների ուղևորատոմսերի համար վճարել են բարերարները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ժամեր առաջ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան ուղևորվեց հերթական չարտերային թռիչքը։ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ չվերթը մեկնարկել է ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին։

«Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, 5-ը` մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»,- նշված է հյուպատոսության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով կազմակերպված չվերթն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը։

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան ՀՀ քաղաքացիների, այսպես կոչված, տարհանման հատուկ չվերթեր են իրականացվել, մասնավորապես՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

13
թեգերը:
դեսպանություն, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս, չվերթ
Ըստ թեմայի
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը
Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը
Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել
Զարկերակային օքսիմետր

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2 000 նոր սարք կգնի

0
Հատուկ վերահսկողություն է սահմանվել մանկատներում և ծերանոցներում, իսկ «Ձորակ» մանկատան տարածքում, որտեղ վարակ էր հայտնաբերվել, բուժկետ է գործում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը 2000 զարկերակային օքսիմետրեր ձեռք կբերի ամբողջ հանրապետության բժիշկների համար։ Տեղեկությունն ԱԺ–ում այսօր հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով` մի քանի հարյուր սարք արդեն իսկ գնվել և բաժանվել է գյուղերի բուժհաստատություններին։

Զարկերակային օքսիմետրերը թույլ են տալիս չափել արյան մեջ թթվածնի մակարդակը ոչ ինվազիվ եղանակով (այսինքն՝ առանց արյուն վերցնելու), ինչն օգնում է կորոնավիրուսի արագացված ախտորոշման գործում։

Ինչ վերաբերում է մանկատներին և ծերանոցներին, ապա այդ հաստատություններում կորոնավիրուսի տարածման ուժեղացված վերահսկողություն է իրականացվում, առավելևս, որ այդ հաստատություններից երկուսում վարակի դեպքեր են գրանցվել։

Վարակի հետ երկար ենք ապրելու. առողջապահության նախարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին

Նախարարը հավելեց, որ այն մանկատան տարածքում, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել (խոսքը «Ձորակ» մանկատան մասին է), արդեն բուժկետ է գործում, որտեղ ստուգում են բոլոր այցելուներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի ավելի քան 7 հազար հաստատված դեպք կա։ Նրանցից ավելի քան 3200–ն արդեն առողջացել են, 98-ը՝ մահացել։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

0
թեգերը:
կորոնավիրուս, մանկատուն, Արսեն Թորոսյան, Սարք, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Թորոսյանը դիվանագիտական խողովակներով ներողություն է խնդրել Թբիլիսիից
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Ռեանիմացիոն մահճակալներից ազատ է ընդամենը 32 –ը. Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել