Ռուսլանա Ջավադովան

«Շոկի մեջ էի». ադրբեջանցի մոդելը խոսել է Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու անտաշության մասին

93
(Թարմացված է 21:15 05.03.2020)
Ռուսլանա Ջավադովան, որն ավելի հայտնի է որպես Ռուսլանա Ջին, պատմել է` ինչպես է Տրիստան Թոմփսոնը հիասթափեցրել նրան։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ադրբեջանցի հայտնի մոդել ու բլոգեր Ռուսլանա Ջավադովան, որը հայտնի է որպես Ռուսլանա Ջի, պատմել է ամերիկահայ հեռուստաաստղ Քլոի Քարդաշյանի նախկին ամուսնու` բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ հանդիպման մասին։ Բլոգերը յութուբի իր ալիքում հրապարակել է մի տեսանյութ, որում խոսում է իրեն հիասթափեցրած հայտնիների մասին։

Քիմ Քարդաշյանը 4 նախկին բանտարկյալների հետ Սպիտակ տուն է այցելել և հանդիպել Թրամփին

«Թոմփսոնն ու Քարդաշյանը բաժանվել են, քանի որ բասկետբոլիստը դավաճանել էր կնոջը նրա քրոջ` Քայլի Ջեների լավագույն ընկերուհու հետ։ Այն ժամանակ Քլոեն հղի էր։ Հասկանում եք, չէ՞, որ նա աշխարհի լավագույն տղամարդը չէ։ Ես էլ նրա հետ տհաճ փորձ ունեցա», – ասել է Ռուսլանան տեսանյութում։

Պարզվում է` նա Քարդաշյանի նախկին ամուսնուն հանդիպել է Լոս Անջելեսում խնջույքի ժամանակ։ Այն շենքի տանիքում էր, որտեղ երկու վերելակ կար։ Ռուսլանան ընկերուհու հետ ու ևս մի տասը մարդ մտել են վերելակներից մեկն, ու ահա մոտեցել են Թոմփսոնի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու խնդրել բոլորին դուրս գալ, քանի որ բասկետբոլիստը ցանկացել է վերելակում միայնակ լինել։

«Մենք տեսանք` ինչպես է Տրիստան Թոմփսոնը նայում մեզ, հետո նրա թիկնապահներն ասացին, որ բոլորս դուրս գանք, քանի որ` տեսեք–տեսեք, Թոմփսոնը պետք է միայնակ նստի վերելակ։ Ի՞նչ։ Նախ մենք ավելի շուտ էինք եկել, հետո էլ հրեշներ չէինք ու չէինք ուտի նրան, եթե մեզ հետ ներքև իջներ։ Դա շատ տարօրինակ էր», – վրդովում է բլոգերը։

Ռուսլանան խոսել է նաև հայտնի այլ մարդկանց, մասին, որոնք հիասթափեցրել են նրան։ Նա մեղադրել է Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշի լուսանկարիչ Քիմուր Թմեկին սեռական ոտնձգությունների համար։

Ռուսլանան ծնվել է Ադրբեջանում, սովորել է Թուրքիայում, այժմ ապրում է ԱՄՆ–ում։ Այնտեղ նա շարունակում է բլոգինգով զբաղվել։

Նա հայտնի է հայկական տիրույթի օգտատերերին բլոգեր Կարինա Կասպարյանցի հետ լուսանկարներով։

93
թեգերը:
ադրբեջանցի, ամուսին, Քլոե Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (188)
Ըստ թեմայի
«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը
«Երկու ուժեղ հայ կանայք». Շերը իրականացրել է Քիմ Քարդաշյանի երազանքը
Անչափ հուզիչ էր. Քիմ Քարդաշյանի և Քանյեի դուստրը նորաձևության մրցույթում ռեփ է կարդացել
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

19
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

19
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ
Դոնալդ Թրամփի ելույթը

ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 100 հազար մարդ է մահացել․ նոր տվյալներ ամբողջ աշխարհից

42
Միացյալ Նահանգները, Բրազիլիան ու Ռուսաստանը շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել կորոնավիրուսի տարածման տեմպերով։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության բացահայտված դեպքերի ընդհանուր  թիվը գերազանցել է 5.6 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Աղբյուրի համաձայն` մայիսի 27-ի դրությամբ, աշխարհում COVID-19–ի հաստատված 5 685 938 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 352 227 մարդ։

Վարակի տարածման ցուցանիշներով առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան ու Ռուսաստանը։

ԱՄՆ–ում կորոնավիրուս է ախտորոշվել 1 725 275 մարդու մոտ։ Մահացել է 100 572 վարակված անձ։

Երկրորդ տեղում Բրազիլիան է։ Այստեղ վարակը հաստատվել է 394 507 մարդու մոտ, մահվան ելքերը 24 593–ն են։

Համավարակի տարածման ցուցանիշներով երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը։ Կայքի համաձայն` ՌԴ-ում բացահայտված դեպքերը 362 342 –ն են, մահացել են 3 807-ը։

Տարածման ցուցանիշներով առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։

Չինաստանը, որտեղ առաջինն էր գրանցվել կորոնավիրուսի բռնկումը, 14-րդ տեղում է։  Այս պահի դրությամբ ՉԺՀ-ում բացահայտված դեպքերի թիվը 82 993 է, մահվան ելքերինը՝ 4634։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

42
թեգերը:
վարակ, աշխարհ, Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, համավարակ, ԱՄՆ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը
Որն է «խոզի գրիպի» ու կորոնավիրուսի տարբերությունը
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները
Երևանյան շենք. արխիվային լուսանկար

Կառավարությունը գումար հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանների համար

0
(Թարմացված է 13:02 27.05.2020)
Վարչապետը կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող 112 ընտանիք կապահովվի բնակարանով: Այսօր նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:

Ինչպես նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակարանները կարող են ձեռք բերվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։

Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 169 750 000 դրամ: 

«Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, հետևաբար առաջարկում ենք սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռք բերել նաև այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,-ասաց Պապիկյանը:

Վարչապետն էլ կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը: Փաշինյանը շեշտեց, որ նախկինում նման դեպքեր եղել են, երբ բնակարանը գնվել է, բայց քաղաքացին շարունակել է բնակվել հանրակացարանում՝ վաճառելով կամ վարձակալության տալով նոր բնակարանը:

Կառավարությունը հստատեց որոշումը: Վարչապետն էլ հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել իր մատնանշած խնդրին:

0