Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրք պատգամավորները Սիրիայի պատճառով ծեծել են իրար. տեսանյութ

229
(Թարմացված է 16:37 05.03.2020)
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, որը միապալատ օրենսդիր մարմին է, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Թուրքիայի արդարություն և զարգացում իշխող կուսակցության  պատգամավորները կռվել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ Սիրիայում Անկարայի գործողությունները քննարկելու ժամանակ։ Լուրը հայտնում է Associated Press–ը։

Գործակալության տվյալներով` կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Էնգին Օզկոչը, դուրս գալով ամբիոնի մոտ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է անազնիվ, ստոր և նենգ։ Նա նաև մեղադրել է երկրի ղեկավարին Թուրքիայի քաղաքացիներին Սիրիա պատերազմի ուղարկելու համար այն դեպքում, երբ Էրդողանի երեխաները խուսափում են ծառայությունից։

Նշվում է, որ կռվի ժամանակ պատգամավորներից ոմանք ընկել են հատակին։

Հիշեցնենք` իրավիճակը Իդլիբում, որտեղ սիրիական բանակը 2020թ–ի սկզբին լայնածավալ հարձակում էր սկսել, սրվեց փետրվարի վերջին։ Թուրքիան, որի դիտակետերը հայտնվել են ճակատային գծի հետևում, Դամասկոսից պահանջել է հետ քաշել զորքը, ուժեղացրել է իրեն հավատարիմ զինյալների աջակցությունը, իսկ երբ Սիրիայի ՌՕՈւ-ի ավիահարվածի հետևանքով մի քանի տասնյակ զինվորականներ են մահացել, հայտարարել է, որ տարածաշրջանում «Գարնանային վահան» գործողություն է սկսում:

Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Սիրիայի կառավարությունն ու նրան աջակցող Ռուսաստանը հրաժարվեցին կանգնեցնել հարձակումը։ Սպասվում է, որ Իդլիբի հարցը կդառնա Մոսկվայում մարտի 5-ին նախանշված ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների առանցքային թեման։

Սիրիայում թուրք զինվորականների մահից հետո Էրդողանը զանգել է Պուտինին

229
թեգերը:
տեսանյութ, Պատգամավոր, Ծեծկռտուք, Սիրիա, Թուրքիա
Ըստ թեմայի
Սիրիական բանակը հակադարձել է Դամասկոսի ուղղությամբ արձակած հրթիռակոծությանը. տեսանյութ
Անկարան փորձում է զիջումներ կորզել` խաղաքարտեր խառնելով Սիրիայում. Մելքոնյան
Սիրիայում 33 թուրք զինվոր է մահացել. Թուրքիան խոստացել է, որ մեղավորները թանկ են վճարելու
Բուժաշխատող, արխիվային լուսանկար

Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը

53
(Թարմացված է 13:49 10.07.2020)
Փորձարկումների մասնակիցները իրենց լավ են զգում, բացասական ռեակցիաներ կամ անցանկալի երևույթներ չեն նկատվում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների արդյունքները վկայում են կամավորների մոտ իմունիտետի ձևավորման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կամավոր զինծառայողների վրա փորձարկումները սկսվել են հունիսի 18-ին։  Նրանցից 9-ին ներարկել են պատվաստանյութի մեկական, մյուս 9-ին` երկուական բաղադրիչ։ Հունիսի 23-ին պատվաստանյութը ներարկել են ևս 20 կամավորի։

Կամավորների առաջին խումբը հետազոտություններից հետո՝ հուլիսի 15-ին, դուրս կգրվի։

Փորձարկումների մասնակիցները իրենց լավ են զգում, բացասական ռեակցիաներ կամ անցանկալի երևույթներ չեն արձանագրվել։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

53
թեգերը:
Ռուսաստան, աշխարհ, պատվաստանյութ, կորոնավիրուս, գիտնական
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել
Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը
Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել
Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը
Քանյե Ուեսթը

Քանյե Ուեսթը սկսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը. նա արել է առաջին քայլը

58
(Թարմացված է 13:10 10.07.2020)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հավանություն է տալիս երաժշտի ՝ երկրի առաջնորդ դառնալու մտադրությանը:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ամերիկացի ռեփեր, ամերիկահայ հեռուսատաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը արդեն սկսել է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների իր քարոզարշավը։ Նրա առաջին քայլը ընտրատեղամաս այցելելն ու որպես ընտրող գրանցվելն է եղել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հարցաթերթիկը լրացնելուց հետո երաժիշտը գրանցման գրասենյակի աշխատակցին հարցրել է, թե ինչու շատ  դատապարտյալներ չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Աշխատակիցը պատասխանել է, որ այդ քայլն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է համապատասխան օրենքներ ընդունել նահանգների մակարդակով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հավանություն է տալիս երաժշտի ՝ երկրի առաջնորդ դառնալու մտադրությանը:

«Նա շատ լավ տղա է։ Քանյեն այն մարդն է, ում հետ ես լավ լեզու եմ գտնում։ Ի վերջո, ես կարծում եմ, որ նա կսատարի մեզ։ Մենք պետք է խանգարենք ձախ արմատականներին գրավել մեր երկիրը»,–ասել է Թրամփը։

Ժամանակն է, որ իրականություն դարձնենք ԱՄՆ–ի հույսերը. Քիմի ամուսինը ձեռնոց կնետի Թրամփին

ԱՄՆ–ում նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ են համարվումն հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, այս ընտրություններում՝ Թրամփն ու Բայդենը։ Բայց եղել են դեպքեր, երբ այլ կուսակցությունների կամ անհատ թեկնածուները զգալի թվով ձայներ են հավաքել:

58
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ընտրություններ, Նախագահ, ԱՄՆ, Քանյե Ուեսթ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել
Դրամական միջոցների հանգանակություն. Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել Հայաստանի փոքր բիզնեսին
Քիմ Քարդաշյանը վրացի դիզայների սեքսուալ զգեստ է հագել. օգտատերերի կարծիքները տարբեր են
Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Beeline-ը հեռանա Հայաստանից

60
(Թարմացված է 16:04 10.07.2020)
Եսայան եղբայրների հիմնած ընկերությունը պարտավորվել է առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ չիրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Համակենտրոնացումը կայանալու է «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը ձեռք բերելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու իրենց ընկերությունում, իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

60
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին