Ռուբեն Սաֆրաստյան. արխիվային լուսանկար

Թուրքիան կարող է փորձել ապակայունացնել Արցախի շուրջ իրավիճակը․ Սաֆրաստյան

202
(Թարմացված է 09:24 02.03.2020)
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է Ղարաբաղյան հակամարտության վրա սիրիական Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik․ Սիրիական Իդլիբում ռուս-թուրքական հակասությունների ֆոնին Անկարան կփորձի սրել իրավիճակը Հարավային Կովկասում՝ դրդելով Ադրբեջանին Արցախում էսկալացիա սկսել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս այցելել էր Բաքու ու Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության նոր համաձայնագրեր կնքել։ Էրդողանն այնտեղ ագրեսիվ հակահայկական հայտարարություններ էր արել՝ պնդելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մասն է»։

«Բայց ինձ ամենաշատը զենքի բաղադրիչն է անհանգստացնում։ Թուրքիան խոստացել է Ադրբեջանին ժամանակակից զենք ու ռազմական տեխնիկա մատակարարել։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, այն զենքի մասին է, որը Բաքուն չի կարող ուրիշ գործընկերներից ձեռք բերել», - նշեց Սաֆրաստյանը։

Սիրիայում թուրք զինվորականների մահից հետո Էրդողանը զանգել է Պուտինին

Նրա խոսքով՝ դեռ վառ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հիշողությունները, որոնք դիտորդներից շատերի կարծիքով` Մոսկվայի ու Անկարայի հակամարտության հետևանքն էին։

Սակայն դեռ վաղ է ասել՝  էսկալացիան կաճի՞ Սիրիայում, թե՞ կողմերը կկարողանան փոխզիջման գնալ։ Սաֆրաստյանը համարում է, որ ռուս-թուրքական ռազմական հակամարտության հնարավորությունը քիչ է։ Նրանց հաջողվում է Սիրիայում գործողությունները որոշակի մակարդակում պահել, թեև փոխըմբռնումը հիմա զգալիորեն ավելի ցածր է, քան մեկ-երկու տարի առաջ։

«Պետք չէ մոռանալ բազմամիլիարդանոց գործարքների մասին, որոնք կողմերը կնքել են էներգետիկայի ու ռազմատեխնիկական ոլորտներում։ «Ակույու» ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք» նախագիծը, C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը։ Բոլոր այդ գործարքներն այն «դրոշակներն» են, որոնց վրայով կողմերը չեն անցի», - կարծում է արևելագետը։

Նա վստահ է, որ չնայած թուրքական զինվորականների շարքում կորուստներին, այս փուլում իրավիճակը հարթելու հնարավորություն դեռ կա։

Փաշինյանն ու Մնացականյանը բաժանել են դերերը. փորձագետը` Արցախի շուրջ շեշտադրումների մասին

Հիշեցնենք՝ Սիրիայի հյուսիս-արևմուքտում իրավիճակը սրվել է8 ահաբեկչական խմբավորումների ակտիվացումից հետո։ Ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել սիրիական զորքերի վրա։ Բաշար Ասադի զորքերն ի պատասխան իրենց կործանիչներն էին գործի դրել։

Փետրվարի 27-ին իդլիբյան դեէսկալացիայի գոտում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինծառայող է մահացել։

Այս ամենի հետևանքով Թուրքիայում հակառուսական տրամադրություններ են ի հայտ եկել։ Անկարայում Ռուսաստանի դեսպանը հայտնել է իր հասցեին հնչող սպառնալիքների մասին։

202
թեգերը:
Ռուբեն Սաֆրաստյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Սիրիա
Ըստ թեմայի
Սիրիական խնդիրը` Ռուսաստանի և Թուրքիայի միջև. Sputnik–ի ռադիոեթերը` տեսահեռարձակմամբ
Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
Թուրքիան բացել է Եվրոպայի հետ սահմանը սիրիացի փախստականների համար
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

32
(Թարմացված է 01:01 26.05.2020)
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

32
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն
Армяно-грузинская граница

Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը

37
(Թարմացված է 23:21 25.05.2020)
Երևանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նորից է ներկայացրել է այն տարբերակները, որոնցով քաղաքացիները կարող են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս մնացել են Բագրատաշենի անցակետում։

Ավելի վաղ այդ մասին գրել էր shamshyan.com կայքը՝ նշելով, որ մոտ 130 մարդ որոշել են Ռուսաստան վերադառնալ անձնական ավտոմեքենաներով, սակայն կորոնավիրուսի շրջանում Վրաստանի հաստատած սահմանափակումների պատճառով մաքսատան ծառայողները թույլ չեն տալիս հատել սահմանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը նշեց, որ դեսպանատունը մի քանի անգամ նախազգուշացրել է, որ Վրաստանի տարածքով անձնական ավտոմեքենաներով տարանցումն այս պահին անհնար է այդ երկրի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով:

Այդ սահմանափակումները դեռևս գործում են։ Ավելին` այդ մասին տեղեկատվությունը հասանելի է։ Դեսպանատունն այդ քաղաքացիներին Ռուսաստան վերադառնալու մի քանի տարբերակ է առաջարկել՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային տրանսպորտով, մասնավորապես՝ հարմարավետ ավտոբուսներով։

«Ընդ որում` եթե նրանք պատրաստ լինեն օգտվել դեսպանատան ընձեռած հնարավորություններից, ապա մենք ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համատեղ նրանց համար մշակել ենք այդ կենտրոնի տարածքում իրենց մեքենան անվճար ժամանակավոր պահպանության թողնելու հնարավորություն»,-հիշեցրել է Գուչկովը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մարդիկ, իբրև թե, չէին կարող գրանցվել մեկնելու համար, նրանց մոտակա չվերթի մասին հաղորդագրություններ չեն եկել և այլն, ապա, Գուչկովի խոսքով, դեսպանատունն ավտոբուսով վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների ցուցակներ է կազմել։ Անունները համաձայնեցվել են վրացական կողմի հետ՝ տեղափոխումը կազմակերպելու համար։ Համավարակի և հաստատված սահմանափակումների շրջանում դեսպանատունը այդկերպ երկու խմբի վերադարձ է կազմակերպել։ 

Իսկ «Госуслуги» հարթակում գործարկվել է օդային տրանսպորտով վերադառնալ ցանկացող քաղաքացիների գրանցման համակարգը։ Համակարգը նորմալ է աշխատում, մարդիկ կարող էին դրա միջոցով գրանցվել և ինքնաթիռով գնալ տուն։

Դեսպանատունը կրկին հիշեցնում է, որ տունդարձի կազմակերպման այս ամբողջ աշխատանքն իրականացվում է ՌԴ տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների, գերատեսչությունների հետ համակարգմամբ՝ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

Դեսպանատնից նախազգուշացրել են, որ այս աշխատանքից դուրս ձեռնարկվող մասնավոր գործողությունները ոչ միայն կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց քաղաքացիների համար, այլև տուն վերադառնալու գործընթացի կազմակերպման զգալի խոչընդոտ դառնալ:

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

Նշենք, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում առաջիկա չվերթերի և հայրենիք վերադարձի կազմակերպման կարգի մասին: Վերջին մեկ ամսում Հայաստանից Ռուսաստանի տարբեր շրջաններ է մեկնել շուրջ 500 մարդ։

37
թեգերը:
կորոնավիրուս, Բագրատաշեն անցակետ, ավտոմեքենա, հայեր, հայ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
Ռուսաստանում ՀՀ դեսպանության անունից կեղծ պատվերներ են արվում
Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը էլեկտրոնային գրանցումը կսկսի «մաքուր էջից»