կորոնավիրուս. արխիվային լուսանկար

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 46%–ն ապաքինվել են. նոր տվյալներ

771
(Թարմացված է 09:44 28.02.2020)
Համաճարակային իրավիճակը Չինաստանում  լավանում է. վերջին օրվա ընթացքում վարակման ընդամենը 327 դեպք է բացահայտվել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնում է, որ նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։

ԱԳՆ-ն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել 

Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում 78 824–ի է հասել, նրանցից 36 117  (45,8%) մարդ ապաքինվել են։ Այս պահին 39 919 մարդ դեռ հիվանդանոցում են։

Հուբեյ նահանգը չհաշված` Չինաստանում ընդհանուր առմամբ  վարակվածության 12 910 դեպք է գրանցվել, դրանցից 106–ը` մահվան ելքով։ Մահացությունը 0,8% է կազմում։

Համաճարակի օջախում` Հուբեյում, վարակման 65 914 դեպք  է գրանցվել, վարակվածներից 2682 –ը մահացել են։ Մահացությունը 4% է կազմում։

Համաճարակային իրավիճակը Չինաստանում  լավանում է. վերջին օրվա ընթացքում վարակման 327 դեպք է բացահայտվել։ Հուբեյի սահմաններից դուրս վարակման ընդամենը տասը դեպք է գրանցվել։ Առաջին անգամ դուրս գրված պացիենտների թիվն անցել է երեք հազարը։ Նախորդ օրվա ընթացքում 44 մահվան դեպք է գրանցվել, դրանցից 41–ը` Հուբեյում։

Կորոնավիրուսը հասավ Վրաստան. մեր հարևան երկրում վարակի առաջին դեպքն է հաստատվել

Հիվանդությունը Չինաստանում ընդհանուր առմամբ 2788 մարդու կյանք է խլել։

Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան. կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով

771
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, Մահ, Չինաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (502)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի բռնկում. ինչ վիճակ է Հայաստանում և ինչ է արվում դրա դեմ պայքարի ուղղությամբ
Իրանի փոխնախագահն էլ է վարակվել կորոնավիրուսով
Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ