Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանն ապահովում է «Ռոմայի» հաղթանակը. նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

629
(Թարմացված է 23:15 23.02.2020)
Հենրիխ Մխիթարյանը շատ լավ է հանդես գալիս այս հանդիպմանը։ Նա տեղաշարժվում է և՛ գնդակով, և՛ առանց գնդակի, կազմակերպում իր թիմի առաջխաղացումները և մեծ օգնություն ցուցաբերում պաշտպանությունում։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 25-րդ տուրի «Ռոմա»- «Լեչե» հանդիպման ընթացքում:

Նախ, հանդիպման 13-րդ րոպեին Մխիթարյանն իր ակտիվում գոլային փոխանցում գրանցեց։ Առաջին գոլի ժամանակ նա խլեց գնդակը մրցակցից ու, շարժվելով առաջ, նկատեց Չենգիզ Յուդերին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Խաղի 37-րդ րոպեին արդեն Ջեկոյի փոխանցումից հետո ձախ եզրում ստանալով գնդակը` Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով այն ուղարկեց առաջ՝ հաշիվը դարձնելով 2:0:

Եվս երկու գոլ հռոմեացիները խփեցին երկրորդ խաղակեսում: 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպեին խաղի վերջանահաշիվը ձևակերպեց Ալեքսանդր Կոլարովը:

Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Լեչեն» 25 միավորով 16-րդ տեղում է:

View this post on Instagram

@micki_taryan makes it 2️⃣! 🔥 #ASRoma

A post shared by AS Roma (@officialasroma) on

Նշենք, որ այս խաղաշրջանում Մխիթարյանը խփել է չորս գոլ, իսկ «Ռոմայի» լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն՝ տասը։ Բայց Ջեկոն խաղացել է 1 952 րոպե, ուստի նա միջինում խփել է մեկ գոլ 195 րոպեում։ Իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել ավելի քիչ (541 րոպե դաշտում) և ավելի հաճախ գոլ խփել՝ 162 րոպեն մեկ։

629
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, գոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (271)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփում գլխով. տեսանյութ
«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին
Տոնական ու մարզական. լավագույնների պարգևատրումը` լուսանկարներով