Բրիտանացի բժիշկներին թույլատրել են չօգնել ռասիստներին, հոմոֆոբներին ու սեքսիստներին

79
(Թարմացված է 18:11 20.02.2020)
Նախկինում բժիշկները կարող էին հրաժարվել բուժումից բռնության կամ ագրեսիայի դրսևորման դեպքում, հիմա դրա համար կարող են հիմք հանդիսանալ խտրական հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Անգլիական Առողջապահության ազգային ծառայությունը հրապարակել է նոր կանոններ, որոնց համաձայն` բժիշկներին թույլատրվում է հրաժարվել բուժել այն մարդկանց, որոնք բժիշկների հասցեին ռասիստական կամ սեքսիստական արտահայտություններ են անում։ Տեղեկությունը հայտնում է Sky News-ը։

Բացառություն է արվում միայն անհետաձգելի օգնության դեպքում։ Նախկինում բժիշկները կարող էին հրաժարվել բուժումից ֆիզիկական բռնության կամ վառ արտահայտված ագրեսիայի դեպքում։

Չինացի բժիշկների դեմքերը վնասվել են դիմակներից. լուսանկարներ

Ծառայության ներկայացրած վիճակագրության համաձայն` 2019 թվականի ընթացքում պացիենտների հարձակումների է ենթարկվել բուժանձնակազմի ավելի քան մեկ քառորդը։

Հայ հրաշագործ բժիշկները, կամ ահռելի գոյացությամբ ծնված երեխայի բախտը բերել է

79
թեգերը:
հիվանդ, բժիշկ, Մեծ Բրիտանիա
Ըստ թեմայի
Մայրական մահացությունն ավելացել է. որոնք են բժիշկներին «հետապնդող» դեպքերի պատճառները
Հայ բժիշկը Սիրիայում փրկել է ծննդկանի ու նորածնի կյանքը
Նոր կանոնները կստիպեն բժիշկներին լքել Վրաստանը. փորձագետ