00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջնորդների անզուսպ լինելը վտանգավոր է պետության համար

© Sputnik / Валерий МельниковПрезиденты России и Беларуси Владимир Путин и Александр Лукашенко на торжественной церемонии закрытия Вторых Европейских игр (30 июня 2019). Минск
Президенты России и Беларуси Владимир Путин и Александр Лукашенко на торжественной церемонии закрытия Вторых Европейских игр (30 июня 2019). Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի համբավը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվում։ Շատերը դեռ կարծում են, որ այդ երկիրը չափազանց բախտավոր է և ցանկացած իրավիճակ հաջողացնում է իր օգտին օգտագործել։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik, Իրինա Ալեկսնիս. «Երբեք մի ասա երբեք»։ Հենց այսպես «Գազպրոմն» իր պաշտոնական ներկայացուցչի միջոցով արձագանքեց ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեթի հայտարարությանը։ Ամերիկացի նախարարը վստահեցրել էր, որ Ռուսաստանին չի հաջողվի ինքնուրույն ավարտել «Հյուսիսային հոսք –2»–ի շինարարությունը, քանի որ երկիրն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի։

Министр иностранных дел России Сергей Лавров (2ndL) и его немецкий коллега Хейко Маас на 56-й Мюнхенской конференции по безопасности, которая проходит с 14 по 16 февраля (15 февраля 2020). Мюнхен, Южная Германия - Sputnik Արմենիա
Երբ «ռազմավարական համբերությունը» հանկարծ վերջանում է, կամ Մյունխենի համաժողովի «աղը»

Միջազգային ասպարեզում Ռուսաստանի համբավը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվում։

Ընդհանուր առմամբ շարունակվում է արդիական մնալ այն մոտեցումը, թե Ռուսաստանը դատապարտված է մոտալուտ փլուզման։ Ամերիկացի նախարարի մեկնաբանությունը բխում է հենց այդ սովորական մոտեցումից։ Ճիշտ է, այդ մոտեցումն օրեցօր կորցնում է կողմնակիցներին։

Դրան փոխարինում է անշեղորեն տարածվող գաղափարն այն մասին, թե Ռուսաստանը չափազանց բախտավոր է և ցանկացած իրավիճակ հաջողացնում է իր օգտին օգտագործել։ Կարելի է հասկանալ Ռուսաստանի երդվյալ գործընկերներին, որոնց համար ավելի հեշտ է երկրի հաջողությունները կապել ճակատագրի բարյացակամության հետ, քան ընդունել, որ Մոսկվան ճշգրիտ ռազմավարական հաշվարկներ է անում ու համառորեն աշխատում ինչպես արտաքին ազդեցությունները, այնպես էլ սեփական սխալները հաղթահարելու ուղղությամբ։

Խորհելով Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին` մենք բաց ենք թողնում մի շատ կարևոր հանգամանք` ՌԴ–ն կարողանում է իրադարձություների ոչ բարենպաստ զարգացման դեպքում չկորցնել սեփական դեմքը։

Այն, որ Մոսկվան հետևում է համաշխարհային քաղաքականության այդ հիմնարար կանոնին, մեր ժամանակներում կարելի է գրեթե եզակի երևույթ համարել։

Պետրոսյան. «Էդողանն իր վարկանիշի անկումը կոծկում է արտաքին թշնամի գտնելով» - Sputnik Արմենիա
«Էրդողանն իր վարկանիշի անկումը կոծկում է արտաքին թշնամի գտնելով». Պետրոսյան

Չորս տարի առաջ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև սրացումը (Իդլիբի շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակի պես) կհայտնվեր բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կուղեկցվեր բազմաթիվ տագնապալի կամ էլ խուճապային կանխատեսումներով ՝ երկրների միջև լայնածավալ ռազմական հակամարտության վտանգի մասին։ Իսկ հիմա այն, ինչ տեղի է ունենում, այդքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացնում։

Պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահը ստեղծել է ազգային առաջնորդի համբավ, որը հմտորեն օգտվում է ի հայտ եկած հնարավորություններից, բայց առանձնապես չի կարողանում պատասխանել մարտահրավերներին, երբ իրադարձություններն իր ուզածով չեն զարգանում։ Էրդողանը սկսում է ագրեսիվ ու նյարդային մեկնաբանություններ անել, իսկ երբ հարցը հասնում է իրավիճակն իր օգտին շրջելուն կան դրանից գոնե նվազագույն կորուստներով դուրս գալուն, Թուրքիայի նախագահի մոտ ակնհայտ խնդիրներ են առաջանում։

Հիմա նման իրավիճակ է նկատվում բելառուսական ուղղությամբ։ Վերջին ամիսներին Ալեքսանդր Լուկաշենկոն կորցրել է փորձառու և իմաստուն պետական գործչի համբավը։ Հանկարծ պարզվեց, որ երբ Ռուսաստանի հետ հարաբերություններում արգելքներ են հայտնվում, փորձն ու իմաստությունը նահանջում են զգացմունքային անզսպության առաջ։

Македонские солдаты салютуют во время поднятия флага НАТО перед зданием правительства (12 февраля 2020). Скопье - Sputnik Արմենիա
Պատրաստվում են հարվածի, կամ ինչու է ՆԱՏՕ–ն իր կողմը գրավում Հյուսիսային Մակեդոնիային

Հենց այս է Թուրքիայի, Բելառուսի և այն երկրների գլխավոր խնդիրը, որոնց ղեկավարները դժվարությունների բախվելիս նման պահվածք են դրսևորում։

Աշխարհն իսկապես անցումային շրջանում է։ Պետություններից շատերի համար նոր հնարավորություններ են բացվում միջազգային ասպարեզում սեփական կարգավիճակն ու ազդեցության մակարդակը փոխելու համար։

Իսկ հանրության առջև պաշտոնատար անձանց հուզական պոռթկումներն ու սին սպառնալիքները հակառակ արդյունք են տալիս երկրին։

Հինգ տարվա ընթացքում Ռուսաստանը բազում մարտահրավերների է բախվել, որոնք հարցականի տակ են դրել բոլոր նախաձեռնությունները։ Բայց նույնիսկ ամենալարված պահերին Մոսկվան զսպվածություն ու սեփական ուժերի նկատմամբ վստահություն է դրսևորել։

Ընտրելու տարբերակ չկա. ԱՄՆ–ն խոստովանել է, որ կախվածություն ունի ռուսական նավթից

Ինչևէ, արդյունքները հայտնի են։ Ղրիմի կամուրջը կառուցվեց։ Սիրիայում իրագործված ռազմական գործողությունն ավարտվեց հաղթանակով, ու Ռուսաստանը որակապես նոր դերակատարություն ստանձնեց Մերձավոր Արևելքում։ Հաղթանակների ցուցակը շատ երկար է։

Президент РФ Владимир Путин на большой ежегодной пресс-конференции - Sputnik Արմենիա
Պուտինը Սերգեյ Մելիք–Բաղդասարովին Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան է նշանակել

Այդ պատճառով «Գազպրոմի» «երբեք մի ասա երբեք» արտահայտությունը հիմա կարելի է ընկալել ոչ թե որպես նախագծի ձախողումը քողարկելու փորձ, այլ անխուսափելիորեն ծագող խնդիրների նկատմամբ սովորական ռուսական մոտեցում. դրանք պետք է լուծել առանց ամպագոռգոռ բառերի ու դատարկ խոստումների։

Արդյունքում, չնայած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր հայտարարություններին, Արևմուտքում ոչ ոք չի կասկածում, որ «Հյուսիսային հոսք –2»–ի շինարարությունը կավարտվի, ու այն կշահագործվի։ Ռուսաստանն ապացուցել է, որ երբեք փուչ հայտարարություններ չի անում։

Իսկ Թուրքիան (և ոչ միայն) չի կարող նույնն ասել։

Ովքեր են օգնում Պուտինին «կործանել Արևմուտքը». արևմտյան փորձագետներն անուններ են նշել

Լրահոս
0