Դիմակներով կանայք. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի պատճառով կսահմանափակեն iPhone–ի մատակարարումն ամբողջ աշխարհով

311
(Թարմացված է 13:43 18.02.2020)
Արտադրողը նշել է, որ չինական ամանորյա արձակուրդներից հետո աշխատանքի վերադառնալը նախատեսվածից դանդաղ է ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Կորոնավիրուսի բռնկումը չէր կարող չանդրադառնալ համաշխարհային շուկայի, մասնավորապես, Apple–ի վրա։ Ընկերությունը որոշել է սահմանափակել iPhone–ի մատակարարումը և այդ մասին հայտարարություն է տարածել։

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Հաշվի առնելով, որ Չինաստանում Ամանորից հետո ձեռնարկություններում աշխատանքը սովորականից շատ դանդաղ է վերականգնվում, ընկերությունը կարծում է, որ առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները կատարել չի հաջողվի։

«Նախ, ամբողջ աշխարհով iPhone–ի մատակարարումը ժամանակավորապես կսահմանափակվի։ Անկախ նրանից, որ iPhone–ի արտադրության մեր գործընկերները Հուբեյից դուրս են, ու թեև բոլոր այդ օբյեկտները վերաբացվել են, դրանք ավելի դանդաղ են արտադրանք տալիս, քան սպասում էինք։  Մեզ համար առաջնային է բոլոր նրանց առողջությունը, ովքեր օգնում են ստեղծել այդ արտադրանքը,  և մենք շարունակում ենք սերտ համագործակցել մեր մատակարարների և հանրային առողջապահության ոլորտի փորձագետների հետ», – գրված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Ինչպես են Ուհանում բուժքույրերը պարում կորոնավիրուսով հիվանդների համար. տեսանյութ

Երկրորդ գործոնը, որն ազդում է ընկերության եկամուտների վրա, կապված է Չինաստանում Apple–ի արտադրանքի սպառման հետ։ Չինաստանում փակ են ընկերության բոլոր առևտրային օբյեկտները և մի շարք գործընկեր խանութներ։

«Բացի այդ, բաց խանութների աշխատանքային ժամերը կրճատվել են և գնորդների թիվը նվազել է։ Մենք աստիճանաբար բացում ենք մեր մանրածախ խանութները և կշարունակենք դա անել այնքան կայուն և անվտանգ, որքանով դա հնարավոր է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, Չինաստանից դուրս Apple–ի արտադրանքի մեծ պահանջարկը շարունակվում է։

Կուպերտինոյում հատուկ նշել են, որ ընկերությունն ուշադիր հետևում է այն ջանքերին, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին լուծում տալու համար գործադրում են հասարակությունը և բժիշկները։ Այդ կապակցությամբ Apple–ն ավելի քան 2 անգամ մեծացնում է նախկինում հայտարարված հանգանակությունը` այդ հիվանդության դեմ պայքարին ուղղված ջանքերին աջակցելու համար։

iPhone–ի սմարթֆոնները հավաքվում են Չինաստանում` Foxconn թայվանական ընկերության ձեռնարկություններում։

Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար

311
թեգերը:
հեռախոս, սմարթֆոն, Չինաստան, կորոնավիրուս, iPhone
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (466)
Ըստ թեմայի
Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը
Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է
Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին