Հոնկոնգ

Կորոնավիրուսի զոհերի թիվն ավելանում է. նոր տվյալներ

91
(Թարմացված է 10:42 14.02.2020)
Վտանգավոր վարակը շարունակում է տարածվել Չինաստանում և դրա սահմաններից դուրս։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. CGTN  հեռուստաալիքը հայտնում է, որ Չինաստանի իշխանությունը հաստատել է կորոնավիրուսով վարակվածների նոր 5090 դեպք։

Աճում է  նաև զոհերի թիվը։ Աղբյուրի համաձայն` մահացածների թիվն ավելացել է ևս 121–ով։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Չինաստանում հիվանդությունների հաստատված դեպքերը կազմել են 63 851, իսկ մահացածների ընդհանուր թիվը` 1380։

Աղբյուրի համաձայն` 1081 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Ընդհանուր առմամբ` 6723-ն ապաքինվել են կորոնավիրուսից։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ՉԺՀ քաղաքացիներին ժամանակավորապես արգելված է Հայաստան մուտք գործել։ Որոշումը պայմանավորված է Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածմամբ։ ՀՀ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ աշխատում են չինական կողմի և միջազգային գործընկերների հետ մեր քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Չինաստանում կորոնավիրուսից մի գիշերում 242 մարդ է մահացել

Նշենք, որ հունվարի 31-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին մինչև մարտի 31-ը ժամանակավոր դադարեցվում է մեր երկիր ՉԺՀ քաղաքացիների ազատ մուտքը։ Որոշումը պայմանավորված է Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածմամբ։

Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ չինական կողմի և միջազգային գործընկերների հետ աշխատում են մեր քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադարձնելու համար։

91
թեգերը:
Զոհ, Չինաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Չինաստանում կորոնավիրուսից մի գիշերում 242 մարդ է մահացել
Խալաթներ, դիմակներ, բախիլներ. Գյումրին կօգնի Չինաստանի իր քույր քաղաքին
Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան
Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար