Լևոն Ղասաբօղլյան

Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Օնթուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ

272
(Թարմացված է 13:06 13.02.2020)
Ղազախական Շեմկենթ քաղաքի «Օնթուտիկ» խումբը հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի –Sputnik. Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Օնթուստիկ»  ակադեմիայի գլխավոր մարզիչ:

Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրեց անձամբ Ղասաբօղլյանը։ Շեմկենթ քաղաքի «Օնթուստիկ» խումբը հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում։ Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը կմեկնի Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի:

Այնուհետև, Ղազախստան վերադառնալով, «Օնթուստիկ» կմտնի Ղազախստանի գավաթի համար պայքարի մեջ:

Լևոն Ղասաբօղլյանը հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան է։ Նրա հայրը` Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Լևոն Ղասաբօղլյանն իր խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։

Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։

272
թեգերը:
Լևոն Ղասաբօղլյան, մարզիչ, ֆուտբոլ, Հայաստան, Ղազախստան
Ըստ թեմայի
Դաղստանում ֆուտբոլիստները ծեծկռտուք են սկսել հենց խաղադաշտում. տեսանյութ
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց
Ուրուգվայցի ֆուտբոլիստ Նիկոլաս Մարաշլյանն ուզում է խաղալ Հայաստանի հավաքականում