ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրության օրվա առթիվ. արխիվային լուսանկար

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

444
(Թարմացված է 13:32 12.02.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այն, ինչ հիմա կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջը, խիստ անսովոր է։
Դատավորը Թրամփի դեմ՝ իշխանության ճյուղերի տարանջատման ամերիկյան փորձը

Անսովոր է այն պարզ պատճառով, որ նման բան՝ իշխանությունների տարբեր ճյուղերի առճակատում, երբեք չի եղել, իսկ չի եղել այն պարզ պատճառով, որ այդ ճյուղերը մեզ մոտ իրականում երբեք էր առանձնապես տարանջատված չեն եղել։ Այս առիթով թույլ տվեք ներկայացնել ամերիկյան փորձը։

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2017 թվականի փետրվարին, Դոնալդ Թրամփը, որը նոր էր սկսել պաշտոնավարել, հրամանագիր ստորագրեց, որով ժամանակավորապես արգելում էր 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ նահանգներ։ Ու միանգամից էլ դիմադրության հանդիպեց։

Ավետիսյան. «Հանրաքվեն «Իմ քայլի» համար պատասխանատվությունից խուսափելու պատրվակ է»

Սիեթլ քաղաքի դաշնային դատավորներից մեկը որոշում կայացրեց, որ Դոնալդ Թրամփի կարգադրությունն անօրինական է, և նա իրավունք չունի սահմանափակելու այլ երկրներից ժամանողների մուտքը։ Թրամփը զարմացած էր ու զայրացած։ Ահա նրա խոսքերը. «Այս ո՞ւր է գլորվում մեր երկիրը, եթե ամեն դատավոր կարող է սառեցնել պետության անվտանգությանը վերաբերող արգելքը»։

Առաջ, երբ Հայաստանը դեռ կիսանախագահական երկիր էր, նման առճակատումը մեզ մոտ շատ արագ ու հեշտ էր հանգուցալուծվում։ Հիշում եք երևի, թե ինչ եղավ, երբ տարիներ առաջ դատավորներից մեկը՝ Պարգև Օհանյանը, փորձեց դեմ գնալ նախագահին և չկատարեց նրա ցանկությունը։ Ռոբերտ Քոչարյանը պարզապես այնպես արեց, որ դատավորը զրկվեց որպես դատավոր աշխատելու հնարավորությունից։

Ամերիկյան իրականությունը մի փոքր այլ է։ Այո՛, մոտ 700 դաշնային դատավոր կա Ամերիկայում և նրանց բոլորի թեկնածություններն առաջադրում են հենց նախագահները։ Հենց այդպես էլ եղել է՝ այս անհնազանդ դատավորի՝ Ջեյմս Ռոբարթի թեկնածությունը 2004 թվականին նույնպես առաջարկել էր Ջորջ Բուշ կրտսերը։ Ի դեպ, նկատեք՝ Բուշն ու Թրամփը կուսակիցներ են՝ երկուսն էլ հանրապետական։ Հետո այդ թեկնածությունը հաստատել է Սենատը։ Բայց նախագահը դաշնային դատավորին հեռացնելու լիազորություն չունի։

Դատավորին պաշտոնազրկելը Ամերիկայում չափազանց դժվար գործ է՝ նախագահի իմպիչմենտի նման մի բան։ Ամենևին չեմ չափազանցնում՝ նույն գործընթացն է. պիտի լինի Կոնգրեսի զույգ պալատների համաձայնությունը։

Միացյալ նահանգների մոտ 250-ամյա պատմության ողջ ընթացքում այդպիսի բան՝ դաշնային դատավորի պաշտոնազրկում եղել է ընդամենը 8 անգամ։ Այսինքն՝ արտառոց դեպքեր են եղել։ Իսկ սովորաբար, դաշնային դատավորը պաշտոնավարում է մինչև կյանքի վերջը կամ մինչև ինքը չհամարի, որ պետք է կենսաթոշակի անցնի։

Ինչի համար է հանրաքվեն, և որն է Վահե Գրիգորյանի խաղաքարտը. փաստաբանը բացել է փակագծերը

Հիմա կասեք՝ բայց ախր Թրամփի վրդովմունքն էլ կարելի է հասկանալ՝ իրոք այդ երկիրը զուտ նախագահական է, նախագահը հսկայական լիազորություններ ունի, բայց պարզվում է, որ ինչ-որ դաշնային դատավոր՝ 700-ից մեկը, փաստորեն կարող է արգելափակել երկրի ղեկավարի ցանկացած որոշում։

Իհարկե էդպես չի։ Այդ հարցը նախ քննարկվեց Վերաքննիչ դատարանում, հետո էլ հասավ վերին ատյան՝ Գերագույն դատարան։ Էնտեղ էլ խնդիր առաջացավ։ Սովորաբար, Գերագույն դատարանը բաղկացած է 9 անդամից։ Բայց դատարանի անդամներից մեկը մահացել էր, նորին դեռ չէին նշանակել։ Իսկ 8 անդամից կեսին առաջադրել էին դեմոկրատ նախագահները, մյուս կեսին՝ հանրապետականները։ Եվ քվեարկության ժամանակ ձայները կիսվեցին։ Ու հարցը մնաց օդում կախված։

Շատերը սկսեցին խոսել սահմանադրական ճգնաժամի մասին։ Բայց, ի վերջո, ամեն ինչ հանգուցալուծվեց։ Ինչպե՞ս։ Դե, 7 երկրների քաղաքացիների նկատմամբ այս արգելքը 90 օրով էր, Թրամփի հրամանագրում սահմանված ժամկետը լրացավ և մահմեդական 7 երկրների քաղաքացիները շարունակեցին անարգել մտնել Ամերիկա։ Ու բոլորը գոհ մնացին։ Դատավորը փաստեց՝ ես կատարեցի իմ պրոֆեսիոնալ պարտքը, Թրամփն էլ իր հերթին հասկացրեց հանրությանը՝ տեսա՞ք, ես կատարեցի իմ նախընտրական խոստումը, բայց հո անկախ դատարանի դեմ չէի կարող գնալ։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ իշխանության երեք ճյուղերի տարանջատումը Ամերիկայում իրականություն է, այլ ոչ թե պարզապես ամրագրված է Սահմանադրությամբ։ Համաձայնեք՝ սա է ամենակարևորը։ Արդյո՞ք մեր առաջիկա հանրաքվեն նույնպես կապացուցի, որ մեզ մոտ էլ այսուհետ իշխանության ճյուղերը իրոք տարանջատված են։ Համաձայնեք՝ սա է ամենահիմնական հարցը։

Բադասյանը հանրաքվեի թեմայով խոսել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

444
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (205)
Ըստ թեմայի
Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները
Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը
«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
Օրիոն-է ԱԹՍ

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

60
(Թարմացված է 01:36 13.08.2020)
Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Ալեքսանդ Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի  Օդատիեզերական ուժերը 2021թ․-ից կսկսեն բազմաթիրախային հարվածային ԱԹՍ-ներ ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՕՏՈՒ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Դրոնովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում: Զորահրամանատարը նշել է. «Անօդաչու ավիացիայի կիրառման արդյունավետությունը հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հատուկ գործողության ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ապահովել է ապօրինի զինված կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների բարձր ճշգրտությունը»:

Беспилотный летательный аппарат (БПЛА) Орион-Э
© Sputnik / Алексей Филиппов
ԱԹՍ

 

Ռուսաստանի օդատիատիեզերական ուժերի մերձավոր և միջին հեռահարության ԱԹՍ համալիրները դեռևս «երկրորդական դերեր» են խաղում՝ ծառայելով ավիացիայի հնարավորությունների ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը։ Աճում է անօդաչու թռչող սարքերի ինտեգրումը ռազմական օդաչուների հետ միասնական տեղեկատվական տարածքում, և հեռանկարում «խելացի» դրոնները կհասնեն ավելիին: Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «ռազմավարական խորքերում խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Գեներալ Դրոնովը չի նշել այն դրոնների «անունները», որոնք շուտով կընդգրկվեն օդատիեզերական ուժերի մարտական կազմում: Սակայն հայտնի է, որ ծանրաքաշ «Охотник»-ը օպերացիոն պատրաստվածության կհասնի 2024 թվականին, իսկ մեծ հզորություն ունեցող ռուսական մյուս երկու անօդաչու թռչող սարքերը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից 2019 թ․-ին պայմանագրված «Ալտիուսը», ինչպես նաև  «Օրիոնը, Սիրիայում հաջող փորձարկումներից հետո գտնվում են ՌԴ օդատիեզերական ուժերի փորձագիտական-մարտական շահագործման փուլում:

Առաջատար «Օրիոնը»

Անօդաչու «Օրիոնը» գործում է մինչև 8000 մետր բարձրության վրա, առանց լիցքավորման կարող է օդում գտնվել ամբողջ 24 ժամ՝ մինչև 250 կգ օգտակար բեռնվածությամբ (սարքի քաշը՝ 1100 կգ): Ունի 8 մետր երկարություն, թևերի բացվածքը 16 մետր է։ Հագեցած է АПД -110/120 մխոցային շարժիչով՝ 1,9 մետր տրամագիծ ունեցող AB-115 երկթիակ պտուտակով։

«Օրիոնի» (և ռուսական այլ ծանրաքաշ դրոնների) հրթիռա-հրետանային սպառազինությունը բաց աղբյուրներում  նվազագույն չափով է արտացոլված: Սակայն փետրվարին «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը լրագրողներին պատմել է անօդաչուների համար թեթևացած զինանոցի՝ 50-100 կգ քաշով հատուկ փոքրածավալ զինամթերքի մշակման մասին, որոնք նախատեսված են նպատակների լայն տեսականու համար:

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հաշվողական տեխնիկայի հզորության աճի և արհեստական ինտելեկտի բարդ ալգորիթմների զարգացմանը զուգահեռ առաջիկա տարիներին թեթևացված բարձր ճշգրտությամբ սպառազինության արդյունավետությունը կարող է կտրուկ աճել:

«Օրիոն» ԱԹՍ-ն հետազոտությունների և զարգացման զգալի ճանապարհ է հաղթահարել, հաջողությամբ շահագործվում է։ «Օրիոն» նախագիծը ՌԴ ՊՆ-ի պատվերով մեկնարկել է 2011թ․-ին, թռիչքային փորձարկումները սկսվել են 2016թ․-ին, ռումբային սպառազինությամբ՝ 2018թ․-ից սկսած։

«Օրիոն» միջին բարձրության անօդաչու սարքի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին: Նախատեսվում է տարեկան մինչև 30 նման մեքենաներ թողարկել (յուրաքանչյուր համալիրի կազմում ՝ երեքից վեց դրոն, կախված դրված խնդիրներից՝ հետախուզական կամ հարվածային):

Արտադրող ընկերությունը («Քրոնշտադտ» Գրուպը) ավելի վաղ հայտարարել էր, որ «Օրիոն» ԱԹՍ-ի արտահանվող տարբերակը կլինի հարվածային: Այս տեղեկությունն արդեն հետաքրքրել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ռուս գործընկերներին։ Իհարկե, «Օրիոնի» հաջող մեկնարկը նկատել են նաև Ռուսաստանի թշնամիները։

Ատոմային «Ալտիուսը»

Մեծ հեռահարության «Ալտիուս» ծանրաքաշ տուրբոպտուտակային անօդաչուն առաջին ավտոմատ ռեժիմով թռիչքը կատարել է 2019 թ․-ի օգոստոսին՝ 28,5 մ թևի բացվածքով և 11,6 մ երկարությամբ կորպուսը կարող է 2 օր  մինչև 2 տոննա մարտական բեռ կրել՝ ընթանալով 250 կմ/ժամ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և հաղթահարել մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն: Կոմպոզիցիոն նյութերի օգտագործմամբ կառուցված անօդաչու սարքի սեփական քաշը տարբեր տվյալներով կազմում է հինգից վեց տոննա:

Беспилотный летательный аппарат Альтиус-У
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:

Իներցիալ նավիգացիոն СП-2 համակարգը նվազեցնում է օդում սարքի հայտնաբերման հնարավորությունները, ապահովում լրացուցիչ կայունություն հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային հակազդեցության նկատմամբ: Այն ունի արհեստական բանականություն (ամբողջ «ուղեղը» խոստանում են ներդնել մինչեւ 2020 թվականի վերջը), անօդաչու «Ալտիուսը» կարող է ինքնուրույն, առանց օպերատորի մասնակցության փոխգործակցել օդաչուավոր ինքնաթիռների հետ:

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի Գլխավոր շտաբի աղբյուրները հայտնեցին, որ «Ալտիուսի» հետախուզական արդիականցումը կստանա գերձայնային ռադիոլոկատոր և նորագույն օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ, իսկ հարվածային ԱԹՍ-ն կարող է հականավային հրթիռներ կրել։

Ենթադրվում է, որ խոսքը մինչև 260 կմ հեռահարությամբ և մոտ 500 կգ զանգվածով, արբանյակային նավիգացիայի համակարգով և ինքնանշանառության ակտիվ-պասիվ ռադիոլոկացիոն գլխիկով (այս դեպքում «Ալտիուս»-ին կարելի է մինչև 4 հականավային հրթիռով) x-35 ցածրադիր հրթիռի մասին է:

Беспилотный летательный аппарат «Альтиус-У».
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

Նորագույն անօդաչուի սերիական արտադրությունը ծավալվում է Քաղավիացիայի Ուրալի գործարանում («УЗГА» ԲԸ), որի հետ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել «Ալտիուս-ՌՈւ»(այսպես են կոչել ԱԹՍ-ի վերջնական տարբերակը, որին հասել են նախկինում թողարկված բոլոր նախատիպերի՝ «Ալտաիր» տեսակի ԱԹՍ-ների փորձարկումների արդյունքում) անօդաչու թռչող սարքի փորձնական-կոնստրուկտորային աշխատանքների կատարման վերաբերյալ: Միաժամանակ կատարելագործվում է հեռանկարային ավիացիոն համալիրների տեղակայման համակարգը, իսկ դա ավելի քան հարյուր օդանավակայան է։

Բարձր թռիչք ապահովող, մեծ հեռահարության և թռիչքի համար երկար ժամանակ ունեցող դրոնների օդային գերիշխանության աճը, հարվածային հետախուզական անօդաչուների ակտիվ օգտագործումն ու «ինտելեկտուալացումը», ռազմական մասնագետների և մարտական ռոբոտների համատեղ գործողությունները դառնում են անշրջելի միտում: ՌԴ Զինված ուժերի զանգվածային զինումը ԱԹՍ-ներով թույլ կտա նկատելիորեն բարձրացնել դրանց մարտական պատրաստության արդյունավետությունը, անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծի հավանական ագրեսորի ճանապարհին՝ օդում, ջրում և ցամաքում:

Մինչդեռ Ռուսաստանը նախատեսում է 2022թ․-ին թողարկել ևս մեկ ծանրաքաշ ԱԹՍ։ Դա «Սիրիուսն» է, որն ի վիճակի է օդում մնալ մինչև 40 ժամ, հաղթահարել մինչև 10 հազար կմ՝ 295 կմ/ժ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և մեկ տոննա օգտակար բեռնվածությամբ։

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի՝ գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:Այդ մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Ոչ այնքան հեռավոր ապագայի պատերազմների ընթացքն ու ելքը կախված կլինի արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների արդյունավետությունից, որն այսօր ինտենսիվ ձևավորվում և կատարելագործվում է բոլոր ոլորտներում։ Անխռով և «անխոցելի» ռոբոտացված դրոնները օրինաչափորեն իրենց վրա են վերցնում օդաչուավոր ավիացիայի ավելի ու ավելի շատ գործառույթներ:

 

60
թեգերը:
Զենք, Ռուսաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը
Արեգ Դանաղուլյանը

Հայ ֆիզիկոսի ներկայացրած նոր տեխնոլոգիան կպայքարի միջուկային ահաբեկչության դեմ

71
(Թարմացված է 22:40 12.08.2020)
Համակարգը կազմված է լինելու գամմա-ճառագայթման աղբյուրից ու դետեկտորներից։ Ճառագայթումը թույլ կտա ստուգել նույնիսկ մեծ, 20 և ավելի տոննա տարողությամբ բեռնատար կոնտեյներներ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մշակվող նոր տեխնոլոգիան կօգնի ավելի արդյունավետ կերպով հայտնաբերել ուրանի և այլ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ու ինժեներիայի դասախոս Արեգ Դանաղուլյանը։

Սքանավորումն անցկացվում է փոքր հզորություն ունեցող ցիկլոտրոնով, որը ֆոտոնների հոսքից բաղկացած թույլ գամա-ճառագայթում է արձակում։ Երբ ֆոտոններն անցնում են որևէ նյութի միջով, դրանց էներգիան մարում է։ Ըստ մարման արագության կարելի է որոշել ոչ միայն խտությունը, այլև նյութի ատոմային թիվը (այսինքն՝ դրա տեղը Մենդելեևի աղյուսակում)։ Մշակման հիմնական նպատակը ռադիոակտիվ տարրեր՝ ուրան, պլուտոնիում և այլն գտնելն է։ Ընդ որում՝ ոչ միայն ուղևորների բեռներում (ձեռքի կամ հանձնված ուղեբեռում), այլև խոշոր կոնտեյներներում։

Օդանավակայաններում ու կայարաններում օգտագործվող դետեկտորների ճառագայթների հզորությունը 60-120 կԷվ է (կիլոէլեկտրոնվոլտ)։ Դրանք թափանցում են պայուսակի կամ ճամպրուկի միջով, բայց թույլ են մետաղյա բեռնատար կոնտեյների համար։ Դրա համար 5-10 ՄԷվ հզորություն է պետք, բայց այդքան հզոր դետեկտորները դժվար է տեղափոխել։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մշակվող տեխնոլոգիան կարող է հարմար լինել օգտագործման համար, հատկապես խոշոր նավահանգիստներում, մաքսատանը կամ օդանավակայաններում, որտեղ ավելի քան 20  տոննա կշիռ ունեցող մեծ կոնտեյներներում, բեռների խորքում կարող են մի քանի գրամ ուրան կամ պլուտոնիում թաքցնել։

Ցավոք, այդ տեխնոլոգիան չի կարողանում հայտնաբերել թմրանյութեր։ Համակարգը Մենդելեևի աղյուսակի առանձին տարրեր է հայտնաբերում, բայց չի ճանաչում դրանց համադրությունները։ Այսինքն՝ եթե ընդունիչը թմրանյութ գտավ, այն ցույց կտա ածխածին, թթվածին ու ջրածին, բայց չի կարող «հասկանալ»՝ ինչ մոլեկուլներում են համադված այդ նյութերը։

Արտանետումները կվերածվեն կավիճի ու տրավերտինի. հայ գիտնականի նոր սարքը

Այդուհանդերձ, դետեկտորը հստակ ճանաչում է ռադիոակտիվ մետաղները։ Համեմատության համար ասենք՝ նման սկզբունքով գործող այլ համակարգերի ճշգրտությունը հասնում է 60%-ի։ Այնտեղ օգտագործվում են գծային արագացուցիչներ, որտեղից ֆոտոնները մեծ հոսքերով են արձակվում։ Այդ հոսքի մեջ  դետեկտորները դժվարությամբ են տարբերում առանձին ֆոտոնների հզորությունը։

«Իսկ մեր օգտագործած արագացուցչի մեջ ֆոտոնները, կարելի է ասել, ավելի դանդաղ են գնում, դրանք կարելի է առանձին-առանձին ֆիքսել», - նշում է Դանաղուլյանը։

Համալսարանում արդեն հավաքել են համակարգի նախատիպը, դրա հիման վրա կարելի է ստանալ վերջնական՝ աշխատող տարբերակներ։ Այժմ օժանդակող ալգորիթմեր են կազմում, որոնց օգնությամբ նյութը ճանաչվելու է ֆոտոնների անցնելու արագությամբ։ 

«Մենք արդեն ներկայացրել ենք մեր գաղափարները։ Նախագծի համար հնարավոր կոմերցիոն գործընկերներ էլ կան», - ավելացրեց գիտնականը։

Համակարգը պետք է կազմված լինի մեկ արագացուցչից ու մի քանի դետեկտորներից։ Անհրաժեշտ արագացուցիչը մեկ միլիոն դոլար արժե, իսկ դետեկտորները, կախված որակից, 50 հազարից մինչև կես միլիոն։ Այսպիսով՝ համակարգն ընդհանուր առմամբ կարող է 1,5 – 2 միլիոն դոլար արժենալ։  

Դանաղուլյանն ու գործընկերները զուգահեռ աշխատում են մեկ այլ տեխնոլոգիայի՝ ռեզոնանսային Ֆլուորեսցենցիա (clear resonant fluorescence) մեթոդի վրա։ Մի շարք փորձեր արդեն անցկացվել են, հիմա դրա աշխատելու ֆիզիկական մոդելի հաշվարկն է սկսվել։ Այդ ներ մեթոդով կարելի է տարբերակել ոչ միայն առանձին քիմիական տարրերը, այլև նույնիսկ դրանց իզոտոպները։

Իսկական հեղաշրջում բժշկության ոլորտում. ինչպես հայ պրոֆեսորի գյուտը փոխեց աշխարհը

71
թեգերը:
Ահաբեկչություն, Սարք, Գյուտ, գիտնական, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ճապոնացի գիտնականները հասկացել են` ինչպես պարզել, թե որքան ծանր է ընթանալու COVID-19-ը
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»
Գերհստակ պատկեր․ ֆինլանդահայ գիտնականը նկարահանման նոր տեխնոլոգիա է մշակում