Չինացի բժիշկների դեմքերը վնասվել են դիմակներից. լուսանկարներ

Չինացի բժիշկների դեմքերը վնասվել են դիմակներից. լուսանկարներ

315
(Թարմացված է 00:27 11.02.2020)
Ուհան քաղաքում արդեն մեկ ամիս է՝ կարանտին է հայտարարված։ Արտաքին աշխարհից մեկուսացվել է ավելի քան 11 միլիոն մարդ։ Բժիշկները օրուգիշեր աշխատում են հիվանդանոցներում։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Համացանցում տարածվել են չինական Ուհան քաղաքի հիվանդանոցի բժիշկների լուսանկարները, որոնք մեկ ամիս շարունակ պայքարում են մահացու կորոնավիրուսի դեմ։ Լուսանկարներում երևում է, որ անընդհատ բժշկական դիմակներ կրելու հետևանքով բժիշկների դեմքերին հետքեր ու սպիներ են առաջացել։ Մարդիկ արձագանքել են այդ լուսանկարներին ու բժիշկներին «իսկական հերոսներ» անվանել։

Daily Mail-ը գրում է, որ Ուհան քաղաքում արդեն մեկ ամիս է՝ կարանտին է հայտարարված։ Արտաքին աշխարհից մեկուսացվել է ավելի քան 11 միլիոն մարդ։ Բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են հիվանդանոցներում, վարակվելուց խուսափելու համար նրանք պարտավոր են մշտապես դիմակներ կրել։

«Չինական» վիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին

Ուհանի հիվանդանոցների աշխատակիցները գրեթե հյուծվել են երկարատև և հոգնեցուցիչ աշխատանքից, շատերը քնում են հենց հատակին կամ աթոռների վրա, որպեսզի հետո անմիջապես անցնեն հերթապահության։ Նրանք նույնիսկ ճաշելու ժամանակ չունեն։

Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ

Դրա հետ մեկտեղ բուժաշխատողները պարտավոր են կրել բավական ծանր պաշտպանիչ հանդերձանք։ Սթրեսի, ծանր հագուստի և դիմակների պատճառով հիվանդանոցի աշխատակիցների մեծամասնության դեմքերին և մարմիններին առաջացել են խորը խոցեր և բշտիկներ։

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացել է 813 մարդ, 37 հազարը վարակվել են, 2,7-ը հազարը` ապաքինվել։

315
թեգերը:
Լուսանկար, կորոնավիրուս, բժիշկ, Չինաստան, չինացի
Ըստ թեմայի
Հայաստանում 40 մարդ է հետազոտվել կորոնավիրուսի կասկածով. արդյունքը հայտնի է
Արսեն Թորոսյանը վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին
Ինչ գիտեն քաղաքացիները կորոնավիրուսի մասին. տեսանյութ