Ռեժիսոր Պոն Ջուն Հոն

Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ. հարավկորեական «Մակաբույծները» գլխավոր օսկարակիրն է

118
(Թարմացված է 10:22 10.02.2020)
Ֆիլմի ռեժիսոր Պոն Ջուն Հոն էլ հաղթանակ տարավ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ «Մակաբույծները» ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև օրիգինալ սցենար և լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգերում։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ հաղթող ֆիլմ է դարձել ոչ ամերիկյան արտադրության, օտարալեզու «Մակաբույծներ» ֆիլմը։

Ռեժիսոր Պոն Ջուն Հոյի հարավկորեական կինոնկարը հաղթել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում և լավագույն ֆիլմ է ճանաչվել։

Ներկայացված վեց անվանակարգերից չորսում «Մակաբույծները» օսկար է ստացել։

Ռեժիսոր Պոն Ջուն Հոն օրիգինալ սցենարի ու լավագույն ռեժիսուրայի համար նախատեսված օսկարներն էլ ստացել։ «Մակաբույծները» ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում։

Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում։

Ովքեր են այս տարի հավակնում «Օսկարի». ֆոտոշարք

118
թեգերը:
Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մրցանակ, ֆիլմ, «Օսկար» մրցանակաբաշխություն
Ըստ թեմայի
Բազ Լուրմանը կէկրանավորի «Վարպետը և Մարգարիտան». օսկարակիր ռեժիսորը 20 տարի սպասել է դրան
«Ջոկերն» առաջատար է «Օսկարի» անվանակարգերի թվով