Թաիլանդ

Հրաձգություն Թաիլանդում. զոհերի թիվը հասել է 26-ի

50
(Թարմացված է 14:58 09.02.2020)
Հրաձգության պատճառով 52 մարդ վիրավորում է ստացել։ Տեղեկացվում է, որ Թաիլանդի ԶՈւ զինծառայողն այդ քայլին գնացել է անձնական դրդապատճառներով։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Reuters գործակալությունը, հղում անելով Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչանին, հայտնում է, որ Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նակոնրատչասիմա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել26-ի է, առնվազն 52-ը վիրավոր են։

Վարչապետի խոսքով՝ զինծառայողն արել է դա անձնական խնդիրների պատճառով, որոնք կապված են բնակարանը վաճառելու ժամանակ տեղի ունեցած խաբեության հետ։

Հիշեցնենք՝ Թաիլանդի ԶՈւ զինծառայող  Չաքրափանթ Թհոման հրաձգություն է իրականացրել Նաքհոն Ռաթչասիմա քաղաքում ու 16 պատանդ վերցրել առևտրի կենտրոնում։ Դրդապատճառները հայտնի չեն։

Գործողության պահին նա ամեն ինչ նկարահանում էր բջջային հեռախոսով ու հրապարակում էր համացանցում, մինչև նրա էջը չարգելափակեցին։ Տեսանյութերից մեկում նա ասում է, որ «հոգնել է մարդկանց կրակելուց» ու նրա մատը ցավում է հրահանին սեղմելուց։

Նախնական տվյալների համաձայն՝ զինծառայողը գողացել է բանակի HMMWV (Humvee) արտագնա մեքենան ու հրացան է վերցրել բազայից։

Արցախում զինվորական երդմնակալությունից վերադարձի ճանապարհին տղամարդը հանկարծամահ է եղել

Հրաձգության պահին Թհոման ակտիվ դիմադրում էր ու մի քանի ժամ չէր հանձնվում ոստիկանությանը։ Առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ Թաիլանդի ԶՈւ-ն ձերբակալել է զինծառայողին։

50
թեգերը:
Վիրավոր, Զոհ, հրաձգություն, Թաիլանդ