ԵԽԽՎ

ՍԴ փոփոխությունների նախագիծն ուղարկեք Վենետիկի հանձնաժողով. ԵԽԽՎ կոչը ՀՀ իշխանություններին

60
(Թարմացված է 19:21 06.02.2020)
ԵԽԽՎ-ից վստահություն են հայտնել` այս կարծիքը, որը հնարավոր է արագ ընդունել հրատապ ընթացակարգով, կարող է արժեքավոր լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)Հայաստանի հարցով համազեկուցողները ՀՀ իշխանություններին կոչ են անում Սահմանադրական դատարանի ղեկավարին և մի շարք դատավորներին հեռացնելու նպատակով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

«Դրանք շատ կարևոր են, որովհետև առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կարծիքի համար հնարավորինս շուտ դիմել Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնին` Վենետիկի հանձնաժողովին», - ասված է ԵԽԽՎ կայքում հրապարակված համազեկուցողների հայտարարության մեջ: ԵԽԽՎ-ից վստահություն են հայտնել, որ այս կարծիքը, որը հնարավոր է արագ ընդունել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կարող է լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ՝ հայաստանցի ընտրազանգվածի՝ հանրաքվեի անցկացման դեպքում։

Մինչ ԱԺ–ն փորձում է պաշտոնանկ անել Թովմասյանին, ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն ևս փետրվարի 3–ին անդրադարձել էր Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և իր մտահոգությունները հայտնել։

60
թեգերը:
Հրայր Թովմասյան, ԱԺ, Սահմանադրական դատարան, Հայաստան, Վենետիկի հանձնաժողով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (87)
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում ԱԺ–ում. արտահերթ նիստը նորից սկսվեց ու արդեն ընդմիջվեց
«Սա մարտավարություն է». ինչու է «Իմ քայլը» հետ կանչել ԱԺ արտահերթ նիստի նախագծերը
Հրայր Թովմասյանի հարցը կորոշվի հանրաքվեով. «Իմ քայլի» նոր առաջարկը