Քրիշտիանու Ռոնալդու

Ռոնալդուն իր 35–ամյակի առթիվ շքեղ «Գելենդվագեն» է նվեր ստացել. տեսանյութ

135
(Թարմացված է 12:49 06.02.2020)
Ակնհայտ է, որ շքեղ նվերն ուրախացրել է հայտնի ֆուտբոլիստին։ Նա գրկախառնվել է ընկերների հետ և շնորհակալություն հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 35-րդ տարեդարձի առթիվ շքեղ նվեր է ստացել: Պորտուգալացու ընկերները նրան «Գելենդվագեն» են նվիրել, որը Ռոնալդուին սպասել է ռեստորանի բակում:

Ռոնալդուի դեմքը, երբ նա առաջին անգամ աղուհացի համը տեսավ. տեսանյութ

Անակնկալ նվերի տեսանյութը Instagram–ի իր էջում հրապարակել է ֆուտբոլիստի սիրեցյալը` Ջորջինա Ռոդրիգեսը։ Տեսանյութում երևում է ուրախությունից շփոթված Ռոնալդուն, ինչպես նաև կարմիր ժապավենով ավտոմեքենան ու ֆուտբոլիստների ընկերները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Georgina Rodríguez (@georginagio)

Հիշեցնենք` Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբային մակարդակում 27 հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում 22 գոլ և 3 գոլային փոխանցում կա: «Յուվենտուսի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:

Նշենք, որ Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ԱՄՆ–ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին։

Ռոնալդուի կիսամերկ ընկերուհու լուսանկարը հայտնվել է համացանցում

135
թեգերը:
տեսանյութ, նվեր, ավտոմեքենա, Ռոնալդու
Ըստ թեմայի
Ռոնալդուն 13 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել լավագույն ռմբարկուների եռյակից
Ռոնալդուն հայ երկրպագուների դեմ կամ վրեժի 10 դեպքեր ֆուտբոլում
Ու՞ր ես շտապում, թիթեռնիկ, կամ Ռոնալդուի մոնտաժված նկարները