00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի բանակցությունները Թուրքիային ստիպել են «դուրս գալ որջից». ինչ է Անկարան առաջարկում

© AFP 2024 / TOBIAS SCHWARZПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган на пленарном заседании саммита НАТО (4 декабря 2019). Лондон
Президент Турции Реджеп Тайип Эрдоган на пленарном заседании саммита НАТО (4 декабря 2019). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերին նկատվում է Թուրքիայի առաջնորդ Էրդողանի կտրուկ ակտիվացում։ Իհարկե, կարելի է թուրքական դիվանագիտության ներկա ագրեսիվ պահվածքը բացատրել համատարած ձախողումներով (Սիրիա, Լիբիա)։ Սակայն այդ ամենն այդքան էլ պարզ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ինչ ասես արժե Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլու սկանդալային հայտարարությունն Արցախի մասին։ Թվում է՝ «որտե՞ղ է Քուռը, որտեղ քո տունը»։ Ինչպե՞ս կարող են Իդլիբում և Տրիպոլիում թուրքական դիվանագիտության ձախողումները կապված լինել Ժնևում կայացած ղարաբաղյան բանակցություններ հետ։ Պարզվում է` կարող են։

Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова при посредничестве МГ ОБСЕ (январь 2020). Женева - Sputnik Արմենիա
Ադրբեջանը նահանջե՞լ է. ինչպես Երևանը և համանախագահները փրկեցին բանակցությունները

Անկարային հասնել են Մոսկվայի բազմաթիվ կոշտ հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան խնդիրն իր խելքի բանը չէ։ Սակայն թուրք արտգործնախարարը չի դիմացել։ Նա կրկին խոսել է Ղարաբաղի մասին ժնևյան բանակցությունների նախաշեմին։ Նրա խոսքով` հենց այս տարի թուրքերը հատուկ ուշադրություն կդարձնեն ղարաբաղյան խնդրին։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 30–ին ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու համար իրենք ջանքեր են գործադրում: «Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժերն ու ջանքերը, մենք այդ հարցը կլուծենք: Այս տարի նույնպես ղարաբաղյան հարցին կարևորություն ենք տալու»,- նշել էր նա:

Եվ այս ամենի մեջ խառնել Մոսկվային, իբր «եթե Ռուսաստանն ազդեցություն ունենա այդ հարցի վրա, ապա մենք (Թուրքիան) կլուծենք այն»։ Հասկանալի չէ, թե ինչպես և ինչ ուղիներով կլուծի թուրք դիվանագետը ղարաբաղյան խնդիրը։ Եթե աշխարհաքաղաքական դերակատարներից մեկը գործընթացի վրա ազդելու շանս ունի, ապա դա հաստատ Թուրքիան չէ։

Դավիթ Շահնազարյանը` ժնևյան բանակցությունների մասին. «Եղել են համաձայնություններ»

Հետո տեղեկանում ենք, որ Ժնևի բանակցությունների նախաշեմին Ադրբեջանի նախագահը բավական երկար զրուցել է իր ֆրանսիացի գործընկեր Մակրոնի հետ։ Եվ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Բանն այն է, որ վերջին օրերին քաղաքական կուլիսներում թուրք դիվանագետների թիրախներից մեկը դարձել է հենց Ֆրանսիան։

Ո՞րն է պատճառը

Պատճառը Լիբիան է. Անկարան փորձում է շուտափույթ այնտեղ տեղափոխել ավելի շատ զրահատեխնիկա և զորքեր, և հենց դրան է փորձում խանգարել Փարիզը։ Ֆրանսիացիներն իրենց ռազմական նավատորմով փորձում են Հունաստանին պաշտպանել թուրքերի ճնշումից։ Նույն ֆրանսիական նավատորմն ամեն պահի կարող է օգնել լիբիացիներին և փակել Թուրքիայի տեղաշարժը Միջերկրական ծովով։

 Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками Минской группы ОБСЕ (4 декабря 2019). Братислава - Sputnik Արմենիա
Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը

Բայց չէ՞ որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է։ Երևում է` Ժնևում Արցախի շուրջ եռօրյա բանակցությունները շատ կարևոր են եղել համանախագահների համար։ Հավանաբար, ինչ-որ լուրջ բան են քննարկել բանակցությունների սեղանի շուրջ, ինչի մասին իմացել են թուրքերը։

Իմացել են և ակնարկել Ռուսաստանին` ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրին, որ «փոքր եղբոր» շահերի պաշտպանության տեսանկյունից կարող են միջամտել։ Առնվազն հայտարարությունների մակարդակում։ Իսկ եթե ուզում եք ավելին, ապա բարի եղեք թուլացնել ճնշումը Իդլիբում (Մոսկվան) և Լիբիայում ու Հունաստանում (Փարիզը)։

11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը

Հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ոչ մեկը թույլ չի տա, որպեսզի Անկարան խառնվի հարցերին, որոնք «իր խելքի բանը չեն»` ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Փարիզը, ո՛չ Մոսկվան։ Սակայն բուն երևույթը տհաճ է։ Առավել ևս, որ Ժնևի բանակցությունների արդյունքների մասին չեն բարձրաձայնում։ Իսկ դա նշանակում է, որ իսկապես լուրջ բան է սպասվում։ Այնքան, որ նույնիսկ Թուրքիան է համարձակվել դուրս գալ իր որջից։

Լրահոս
0