Ryanair

Իտալիայում ուղևորնե՞ր են մնացել. նոր մանրամասներ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից

10892
(Թարմացված է 11:34 30.01.2020)
Ականատեսի խոսքով` խառնաշփոթն առաջացել է Ամման և Երևան չվերթերի ոչ պատշաճ կազմակերպման պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ryanair ավիաընկերության այսօրվա Միլան-Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը:

Նրա խոսքով` պատճառն ավիաընկերության ոչ կազմակերպված գործելաոճն է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ryanair ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղևոր մնացել են Միլանում։

«Միաժամանակ 24 և 25 համարի հաշվառման սեղաններն են գործել Ryanair-ի` դեպի Ամման և Երևան չվերթերի համար: Քանի որ ոչ մի ինֆորմացիոն ցուցանակ չի եղել, ուղևորներն անկանոն ու խառը կանգնել են»,- իրավիճակը ներկայացրեց Ղազարյանը: Ուղևորների շարքում եղել է նաև իրենց ընկերության ներկայացուցիչը։

Հաշվառումը սկսվել է թռիչքից 2 ժամ առաջ, այն իրականացրել է ընդամենը մեկ աշխատակից: Հաշվի առնելով, որ Ամման և Երևան մեկնող ուղևորները «խառնվել են իրար», ինչը ժամանակ է խլել, բացի այդ ուղևորների մեծ թիվը (եղած տվյալներով` գրեթե բոլոր տոմսերը վաճառված են եղել), ուղևորների մի մասը չի հասցրել օդանավ նստել:

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

«Ոմանք հաշվառմանը չեն հասցրել մասնակցել նույնիսկ այն դեպքում, երբ ժամանակից էլ շուտ են եկել, ոմանք էլ հաշվառումն անցել են, սակայն նստեցմանը չեն հասցրել», - նշում է Ղազարյանն ու որպես օրինակ ավելացնում, որ ուղևորներից մեկն օդանավակայան է եկել գիշերը ժամը 2-ին, սակայն մինչև առավոտյան 5-ը դեռ հաշվառված չի եղել (Միլան-Երևան չվերթը պետք է կայանար առավոտյան 6-ին):

Ինչպես Ղազարյանին փոխանցել է օդանավում եղած ընկերության ներկայացուցիչը, օդանավը մոտ 10 րոպե ուշ է թռել, որովհետև ավիաընկերության աշխատակիցներն օդանավից սկսել են դուրս բերել հաշվառումն անցած, բայց նստեցմանը չհասցրած ուղևորների իրերը: Սա հարուցել է ուղևորների զայրույթը, օդանավում աղմուկ է բարձրացել, թե եթե այսքան ժամանակ են աշխատակիցները կորցնում ուղեբեռը դուրս հանելու համար, փոխարենը կարող էին իբրև թե նստեցումից ուշացած ուղևորներին ներս թողնել:

Ղազարյանը կոչ է անում տուժած բոլոր ուղևորներին կապ հաստատել իրենց ընկերության հետ:Նա նշում է, որ իրենց իրավաբանական թիմն արդեն հետաքննում է կատարվածը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ավիաընկերությունը փոխհատուցի իր թերացման պատճառով ուղևորներին պատճառված վնասը: Նշենք, որ ըստ տեղեկությունների` Միլան - Երևան չվերթով Հայաստան ուղևորվողների 99 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են եղել:

Ուղևորների խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող օնլայն համակարգի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման, այս պարագայում  ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կեցության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։

10892
թեգերը:
Ryanair ավիաընկերություն, ուղևոր, ինքնաթիռ, չվերթ, Միլան, Երևան
Ըստ թեմայի
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ
Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է դարձել
Իրանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է և արտակարգ վայրէջք կատարել
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

20
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

20
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է
Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

30
(Թարմացված է 23:19 14.08.2020)
Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսի մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։

 «Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։

 «Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ  է կատարվում», – հայտարարել է նախագահը։

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։

«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Վեցերորդ օրն է  երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։

30
թեգերը:
Ընտրություններ, Արևմուտք, Մինսկ, Բողոքի ակցիա, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ