Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը վաճառել է բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը

506
(Թարմացված է 16:13 27.01.2020)
Փորձագետների գնահատականներով` գործարքի չափը 900 միլիոնից 1.5 միլիարդ ռուբլի է։ Վաճառքից հետո բիզնես կենտրոնի միակ բաժնետեր է դարձել չինական ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում գտնվող «Воздвиженка Центр» բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը (10%) վաճառել է չինական Fosun ընկերությանը։ Տեղեկությունը հայտնում է РБК–ն։

Փորձագետների գնահատականներով` գործարքի չափը 900 մլն–ից 1.5 մլրդ ռուբլի է։ Արդյունքում չինական ընկերությունը դարձել է բիզնես կենտրոնի հարյուրտոկոսանոց սեփականատերը։

Հաղորդագրության համաձայն` Ռուբեն Վարդանյանն ու Fosun Eurasia Capital ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Տերնավսկայան, որը Ռուսաստանում կառավարում է չինական ընկերության ակտիվները, հաստատել են, որ գործարքը կայացել է։

Վարդանյանը դեռ չի մեկնաբանել, թե ինչու է վաճառել իր մասնաբաժինը։

Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը

«Վարդանյանը հուսալի գործընկեր է, և ապագայում մենք պատրաստ ենք ներդրումներ անել նաև այլ նախագծերում», – հայտարարել է Տերնավսկայան։

«Воздвиженка Центр»–ը կառուցվել է 2008 թվականին` 2003 թվականին քանդած «Վոենտորգի» շենքի վայրում։ Բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը շուրջ 66.7 հազար քմ է։

Կիսով չափ «Ատլանտը». Ռուբեն Վարդանյանը բիզնես համայնքի «փայատեր» է դարձել

 

506
թեգերը:
բիզնես, Ռուբեն Վարդանյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուբեն Վարդանյանը ներդրում է արել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայում
«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին
Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը գիտի` ով և ինչպես է գումար աշխատելու ապագայում
Եվգենյա Մեդվեդևա

Հայտնի գեղասահորդուհին նկարել է Քարդաշյանի քրոջը. օգտատերերը հիացած են

20
(Թարմացված է 23:46 01.06.2020)
Հայտնի ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պարզվում է` այլ տաղանդներ էլ ունի։ Նա նկարել է Քարդաշյան քույրերից մեկին:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը սկսել է լրջորեն զբաղվել նկարչությամբ և նկարել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝  սուպերմոդել Քենդալ Ջեներին։ Մեդվեդևան իր աշխատանքը հրապարակել է Instagram-ում։

«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին

«Արժանի նկար է այստեղ ցուցադրելու համար։ Փորձել եմ նկարել @kendalljenner–ին», - լուսանկարին կից գրել է նա։

View this post on Instagram

Deserve to be here🔮 Tried to portray @kendalljenner Попробовала нарисовать @kendalljenner

A post shared by Evgenia Medvedevа (@jmedvedevaj) on

Հետևորդները հիացել են ու գովել նրան, ոմանք գրել են, որ Մեդվեդևան տաղանդավոր է։

Ավելի վաղ նա մեկ այլ աշխատանք էլ էր հրապարակել, որում պատկերված էին հայտնի պարողներ Գաբրիել Պապադակիսը և Գիյոմ Սիզերոնը:

Հիշեցնենք, որ 2016 և 2017 թվականներին Մեդվեդևան ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Գրան պրի` եզրափակիչներում: 2019 թվականի աշխարհի առաջնությունում նա արժանացել էր բրոնզե մեդալի։

Փհենչհան 2018-ի օլիմպիական խաղերում Մեդվեդևան դարձել էր արծաթե մեդալակիր ՝ պարտվելով միայն իր հայրենակից Ալինա Զագիտովային:

20
թեգերը:
Instagram, նկարիչ, դիմանկար, Քիմ Քարդաշյան, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
«Կարիերայիս լավագույն ծրագիրն է». գեղասահորդուհի Մեդվեդևան պատրասվում է նոր մրցաշրջանին
Եվգենյա Մեդվեդևան նորից իրարանցում է առաջացրել համացանցում. լուսանկար
Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին
Ապագա մայրիկ

Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո ՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը

10
(Թարմացված է 19:57 01.06.2020)
Երեխաներն ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով ու որպես կանոն հիվանդությունը նրանց մոտ ավելի թեթև ընթացք է ունենում։ Այնուամենայնիվ, անվտանգության կանոնները պետք է պահպանել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Շատ դեպքերում կորոնավիրուսը ընկերքի միջոցով մորից երեխային չի փոխանցվում։ Տեղեկությունը стопкоронавирус.рф-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի երեխաների բժշկական օգնության դեպարտամենտի ու ծննդօգնություն ծառայության տնօրեն Ելենա Բայբարինան։

Բժիշկների դիտարկմամբ՝ վարակն ավելի հազվադեպ է խոցում երեխաներին ու փոքրերի մոտ հիվանդությունը որպես կանոն ավելի թեթև է ընթանում։

Եթե վարակը ընկերքի միջոցով երեխային չի փոխանցվում, ապա, մասնագետի խոսքով, նորածիններին պահում են առանձին տարածքում կամ մասնագիտացված հաստատությունում մինչև COVID-19-ով վարակված մայրն առողջանա։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Բայբարինան COVID-19 ունեցող մայրերին խորհուրդ է տվել երեխայից հեռու եղած ժամանակ փորձել պահպանել կաթն ու ապաքինվելուց հետո սկսել կերակրել երեխային։

Բժիշկը հիշեցրել է՝ ցանկալի է, որ հղիները հոգ տանեն իրենց մասին և հնարավորինս խուսափեն ոչ միայն կորոնավիրուսից, այլև մյուս բոլոր սուր շնչառական հիվանդություններից։ Բայբարինան հորդորել է պահպանել անվտանգության կանոններն ու հետևել պատկան մարմինների խորհուրդներին։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

10
թեգերը:
նորածին, Ռուսաստան, բժիշկ, մայր, երեխա, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը
Գիտնականները գտել են աշխարհում զանգվածային մահացության ամենահավանական պատճառներից մեկը
Ինչպես երջանիկ զգալ համավարակի պայմաններում. գիտնականները ստացել են բանաձևը
Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա
Инаугурация президента Карабаха Араика Арутюняна (21 мая 2020). Шуши

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

0
(Թարմացված է 09:58 02.06.2020)
«Հրապարակ» թերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների` կորոնավիրուսով վարակվելու հանգամանքին և գրել, որ առավել անհանգիստ են Փաշինյանի հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երեկ` հունիսի 1–ին  հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ «Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է այդ թեմային` նշելով, որ իշխանական թևը թեստավորում է անցնում։

«Համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները»,–գրում է թերթը։

Նրանց տվյալներով` երեկ իշխանական թիմը թեստավորվում էր։ Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։

«Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել և վարակի ռիսկային խմբում է»,-գրում է թերթը:

Հիշեցնենք` հունիսի 1–ի վաղ առավոտյան Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունիսի 1–ի դրությամբ 9492 է։

0
թեգերը:
թեստ, Իշխանություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան