00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսատյացություն և հակասեմիտիզմ. ում և ինչու է խանգարում Հոլոքոստի մասին հիշողությունը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент России Владимир Путин выступает на Международном форуме "Сохраняем память о Холокосте, боремся с антисемитизмом" (23 января 2020). Иерусалим
Президент России Владимир Путин выступает на Международном форуме Сохраняем память о Холокосте, боремся с антисемитизмом (23 января 2020). Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է, որը սահմանվել է 2005 թվականին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի բանաձևով։

Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն` Sputnik-ի համար

Հոլոքոստին նվիրված որոշ միջոցառումներ արդեն անցկացվել են Իսրայելում, օրինակ` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմիտիզմի դեմ» միջազգային համաժողովը։ Զարմանալի չէ, որ այդ միջոցառումներին չեն մասնակցել Լեհաստանի և Մերձբալթյան երկրների նախագահները, իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկնել է Իսրայել, բայց համաշխարհային համաժողովին ներկա չի եղել։ Եվ հարցն ամենևին էլ այս երկրներին բնորոշ հակասեմիտիզմը չէ։

ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը

Լեհաստանի և Մերձբալթյան երկրների համերաշխ մոտեցումը, ինչպես նաև Ուկրաինայի դիրքորոշումը նախևառաջ բացատրվում են պատմության նկատմամբ վերաբերմունքով։ Այդ բոլոր պետությունները ռուսատյաց են և փորձում են հիտլերյան Գերմանիայի ջախջախումը ներկայացնել այնպես, իբր մի օկուպացիան փոխարինվել է մյուսով` գերմանականը` խորհրդայինով։ «Երկու տոտալիտար ռեժիմների դեմ» «երկու ճակատով պատերազմի» դրույթը միավորում է Վարշավային ու Վիլնյուսին, Ռիգային ու Տալլինին, ինչպես նաև նրանց միացած Կիևին։

Իհարկե, կարելի է հարցնել` իսկ ի՞նչ կապ ունի Հոլոքոստը` հրեաների զանգվածային կոտորածը, որը կազմակերպել են հիտլերականներն ու նրանց աջակիցները։ Ի՞նչ կապ ունեն նրանք պատերազմին մասնակցած ժողովուրդների պատմական հիշողության հետ։

Հոլոքոստը թույլ չի տալիս վերաշարադրել պատմությունը

Հարկ է նշել, որ ինչպես «խորհրդային օկուպացիայի» մասին առասպելական հիշողությունն է միավորում ծայրահեղական–ազգայնական գաղափարախոսություն քարոզող լեհ, մերձբալթյան և ուկրաինացի ռուսատյացներին, այնպես էլ Հոլոքոստն է միավորում պատերազմի մասին իրական հիշողությունը հարգող մարդկանց ու պետություններին։

Путин поднял фуражку, упавшую с солдата почетного караула в Вифлееме - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը գետնից վերցրել է պաղեստինցի սպայի գլխարկն ու դրել նրա գլխին

Հրեաներին սպանում էին անկախ այն հանգամանքից` հիտլերյան կոալիցիայի կամ Միավորված ազգերի երկրների քաղաքացիներ էին, թե ոչ, ծառայել են բանակում, թե ոչ։ Նրանց սպանում էին անկախ սեռից ու տարիքից, իսկ քանի որ հրեաներն ապրում էին ամբողջ Եվրոպայում, ապա նրանց սպանում էին ամենուր։ Յուրաքանչյուր երկրում, որտեղ գեթ մի քանի օրով նացիստական իշխանություն էր սահմանվում, հրեաներ էին մահանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի առանձին իրադարձությունների մեկնաբանություններն ամեն երկրում տարբեր են (օրինակ` անգլիացիների համար Դյունկերկի տարհանումն ավելի կարևոր է, քան Ստալինգրադի ճակատամարտը), իսկ Հոլոքոստի հանդեպ վերաբերմունքը նույնն է բոլորի մոտ։ Այն չի տարբերվում նույնիսկ պատերազմում հաղթածների և պարտվածների մոտ։ Այդ ողբերգությունը թույլ չի տալիս, որ ցանկացողները վերջնականապես վերաշարադրեն պատմությունը։

Պուտինի ասածից հետո ՌԴ դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ

Սակայն Մերձբալթյան երկրներում, Վարշավայում և Կիևում իշխող ռեժիմներն իրենց պատմական արմատները կապում են Լեհաստանի ու Մերձբալթիկայի նախապատերազմական իշխանությունների, ինչպես նաև ուկրաինական բանդերականների հետ։ Բոլոր այդ ռեժիմները համագործակցել են Հիտլերի հետ և տառապում են ռուսատյացությամբ, բոլորն առաջ են մղում «խորհրդային օկուպացիայի» գաղափարը, բոլորը (ոմանք` պաշտոնական, ոմանք` կիսապաշտոնական) կարծում են, որ Ռուսաստանը, չգիտես ինչու, պետք է նրանց վճարի այդ «օկուպացիայի» համար։

Պատերազմի մասին հիշողությունը խարխլում է այդ ռեժիմների գաղափարական հիմքը։ Հատկապես Հոլոքոստի մասին հիշողությունը։ Կարելի է երկար խոսել խորհրդային և գերմանական տոտալիտարիզմի տարբերությունների բացակայության մասին, բայց այնքան ժամանակ, քանի դեռ Հոլոքոստին դեմ չես առել։ Այդ նացիստներն են ոչնչացրել հրեաներին, իսկ ԽՍՀՄ–ը նրանց փրկել է։

Անցյալի մոռացումը ողբերգությունների է հանգեցնում ապագայում

Հոլոքոստի պատմությամբ հետաքրքրված ցանկացած մարդ գրեթե անմիջապես կընկղմվի նացիստական համակենտրոնացման ճամբարների պատմության մեջ և հեշտությամբ կպարզի, որ պատերազմի ավարտին հրեաները փոքրամասնություն էին այդ ճամբարներում (նրանց մեծամասնությունն անմիջապես էր ոչնչացվում)։

Заседание Генеральной Ассамблеи ООН в ознаменование отмены рабства и трансатлантической работорговли (21 ноября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
ՄԱԿ-ը կողմ է ԱԽ հնգյակի առաջնորդների հանդիպում անցկացնելու Պուտինի գաղափարին

Բարեխիղճ հետազոտողը, եթե ուսումնասիրությունը սկսում է Հոլոքոստից, շատ արագ եզրահանգում է, որ նացիստական ռեժիմը ոչ միայն հակահրեական էր, այլ հակամարդկային։ Եվ ի հայտ է գալիս է ԽՍՀՄ–ի հասցեին հնչող մեղադրանքների ոչ կոռեկտ լինելու գիտակցումը, քանի որ հենց Խորհրդային Միությունն է Եվրոպայի ժողովուրդներին փրկել շագանակագույն ժանտախտից։ Ազատագրողն ու փրկիչը օկուպանտ լինել չի կարող։ Նա չի կարող մարդասպանի հետ նույն հարթության վրա դրվել։

Հենց այդ պատճառով է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում ընդունել ԽՍՀՄ–ի դերը նացիզմի դեմ հաղթանակում, մշտապես փորձելու են ստվերել նաև Հոլոքոստի մասին հիշողությունը։ Սա նացիզմի ամենաճչացող և ամենաակնհայտ հանցագործություններից մեկն է, և այստեղ ակնհայտ է նաև հաղթողի ՝ որպես փրկչի դերը։

«Մի փաստ եմ բացահայտել, որն ինձ ցնցել է». Պուտինը` Լենինգրադի շրջափակման մասին

Պատմական ամնեզիան, ռուսատյացությունն ու հակասեմիտիզմը ձեռք ձեռքի են տվել ու ներդաշնակորեն լրացնում են մեկը մյուսին։

Եվ տրամաբանական է, որ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրների առաջնորդների հանդիպումն անցկացնել հենց Իսրայելում և քննարկել համաշխարհային անվտանգության խնդիրները։ «Անցյալը մոռացության մատնելը, սպառնալիքների դեմ պառակտվածությանը կարող են սարսափելի հետևանքների հանգեցնել։ Մենք պետք է ոչ միայն այդ մասին ասելու քաջություն ունենանք, այլև անենք ամեն ինչ` աշխարհը պաշտպանելու և խաղաղություն հաստատելու համար», – ընդգծել է ՌԴ նախագահը։

«Քիմհարձակման» հետքերով. Ռուսաստանի գործողություննե՞րն են ապակառուցողական, թե՞ ԱՄՆ–ի

Լրահոս
0