Ալեքսեյ Ստեֆանով
Հունվարի 1–ից Sputnik Էստոնիայի խմբագրության աշխատակիցները քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով ստիպված են եղել դադարեցնել աշխատանքային հարաբերությունները Sputnik Էստոնիայի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հետ։ Ստեղծված իրավիճակը ռուսալեզու ETV+ հեռուստաալիքում քննարկելու համար հրավիրվել են գործակալության ղեկավար Ելենա Չերիշևան, Sputnik–ի նախկին աշխատակից Ալեքսանդր Լուկյանովը, եվրապատգամավորի բյուրոյի խորհրդական Յանի Թոոմը, RusDelfi–ի նախկին խմբագիր Մարգարիտա Կորնիշևան։
Նրանց ընդդիմախոսները եղել են Պատմական հիշողության ինստիտուտի աշխատակից, իրավաբան Սերգեյ Մետլևը, ռազմավարական հաղորդակցությունների հարցերի փորձագետ Իլմար Ռաագը, Անվտանգության և պաշտպանության մասին տեղեկատվության կենտրոնի ղեկավար Գրիգորի Սենկիվը։
«Լրագրողների դեմ ուղղված քաղաքական և տնտեսական պատժամիջոցները գրաքննություն են։ Էստոնիայում գրաքննությունն արգելված է։ Sputnik Էստոնիան ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության կազմում, որը ոչ մի պատժամիջոցների տակ չի գտնվում», – ասել է Ելենա Չերիշևան։
Մոսկվան «համալիր ու հետաքրքիր» պատասխան կտա Sputnik Էստոնիայի վրա ճնշմանը. Զախարովա
Նա նշել է` ոստիկանության և սահմանային հսկողության դեպարտամենտի նամակում գրված է եղել, թե «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն ենթարկվում է Դմիտրի Կիսելյովին, «որովհետև նա է ստորագրություն դնում»։
«Ես ֆինանսական ոչ մի փաստաթղթի տակ չեմ տեսել Դմիտրի Կիսելյովի ստորագրությունը։ Ես դա տեսնում եմ տարեկան երկու անգամ շնորհավորական բացիկների վրա` Ամանորի և Կանանց միջազգային օրվա կապակցությամբ», – հայտարարել է Չերիշևան։
Մարգարիտա Կորնիշևան ասել է, որ Եվրամիության փաստաթղթերում գտել է վերահսկելիության բնորոշումը, և վստահ է, որ Դմիտրի Կիսելյովը չի ընկնում այդ չափանիշներից որևէ մեկի տակ։
Պատմական հիշողության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մետլևն ավելացրել է, որ գործակալության աշխատակիցներին լրագրող չի համարում։ Իլմար Ռաագը շեշտել է, որ համաձայն չէ կայքը փակելու հետ։
«Միևնույնն է, նրանց շատ քիչ մարդ էր կարդում Էստոնիայում, և իմ կարծիքով` նրանք կարող էին շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատում էին»,–հայտարարել է նա։
Իսկ ավելի ուշ ասել է, որ վերլուծել է Sputnik էստոնիայի պատահական հոդվածները, և նյութերում հաճախ պակասել է օբյեկտիվ գնահատականը, քանի որ լրագրողները մեկնաբանություն են վերցրել միայն մի կողմից։
Ի՞նչ սկանդալ. Էստոնիայի վարչապետը չգիտի` Sputnik–ի շուրջ ինչ պատմություն է ծավալվել
Ելենա Չերիշևան առարկել է` նշելով, որ Sputnik Էստոնիայի աշխատակիցներն առաջին օրվանից անհավասար պայմաններում են աշխատել մյուս ԶԼՄ–ների գործընկերների համեմատ, քանի որ պետական հաստատությունները, քաղաքական գործիչները մեկնաբանություն և հարցազրույց չեն տվել գործակալությանը։
Բանավեճի ընթացքում Չերիշևան նշել է, որ Sputnik Էստոնիան ընդամենը դադարեցրել է գործունեությունը, ոչ թե փակվել։
Գրիգորի Սենկիվը հայտարարել է, որ «Sputnik Էստոնիայի ղեկավարությունն ուղղակի անկարող է լուծել իր տնտեսական և ֆինանսական խնդիրները, և կոծկում է դա խոսքի ազատությամբ»։
Նշենք, որ խնդիրներ իսկապես եղել են։ Բանկերը փակել են Sputnik Էստոնիայի աշխատակիցների հաշիվները։ Սեփականատերը ճնշման տակ ստիպված է եղել տարածքն այլևս չտրամադրել գործակալությանը։
Հաղորդավար Անդրեյ Տիտովը հիշեցրել է, որ անցած տարի Propastop բլոգի ակտիվիստները, որոնք զբաղվում են Էստոնիայի մասին սուտ տեղեկությունների և քարոզչության բացահայտմամբ, ստորագրահավաք էին սկսել՝ Sputnik Էստոնիա և Baltnews կայքերը փակելու պահանջով դիմելով խորհրդարանին:
«Եվ պետք էր հավաքել ընդամենը հազար ստորագրություն։ Սկզբում ժամկետ նշանակեցին, հետո երկարացրին մի ամսով, հետո երկարացրին մինչև տարեվերջ։ Արդյունքում հավաքեցին 573 ստորագրություն, նույնիսկ 1000 հոգի չհավաքվեց։ Դա ոչ մեկին չի հետաքրքրում»,–ասել է Տիտովը։
«Ռոսիա սեգոդնյան» ուղերձ է հրապարակել Էստոնիայում լրագրողների դեմ պատժամիջոցների մասին
Բանավեճի ավարտին հնչել են երկու հարցման տվյալները, որոնք ընթացել են ուղիղ եթերի ժամանակ։ Sputnik Էստոնիայի գործունեությունը դադարեցնելը գրաքննություն է համարել զանգահարած հեռուստադիտողների 90 տոկոսը և Facebook սոցիալական ցանցում քվեարկած օգտատերերի 57 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։



