Սերենա Ուիլյամս, արխիվային լուսանկար

Խոշոր շահում. Սերենա Ուիլյամսը Օքլենդի թենիսի մրցաշարում հաղթեց Ջեսիկա Պեգուլային

101
(Թարմացված է 22:26 12.01.2020)
Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտ» մրցաշարերի 23–ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ավելի քան քառորդ միլիոն դոլար է շահել:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի եզրափակիչում հաղթեց հայրենակից Ջեսիկա Պեգուլային։ Այս մասին  հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 275 հազար դոլար։ Եզրափակիչ հանդիպումն ավարտվեց Ուիլյամսի հաղթանակով ՝ 6: 3, 6:4 հաշվով: Հանդիպումը տևեց ավելի քան մեկուկես ժամ:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը Սերենա Ուիլյամսին տասնամյակի լավագույն մարզիկ էր ճանաչել։  38-ամյա ամերիկացի թենիսիստուհին քվեարկության արդյունքում առաջ էր անցել հայրենակիցներ մարմնամարզիկ Սիմոնե Բայլսից ու լողորդ Քեթի Լեդեկիից: Բայլսը AP-ի հարցման արդյունքում հաըտնվել էր երկրորդ տեղում, իսկ Լեդեկին՝ երրորդում։

Սերենա Ուիլյամսն իր կարիերայի ընթացքում  WTA-ի 72 մրցաշար է հաղթել, որոնցից 23-ը` Մեծ սաղավարտի առաջնություններում։  Այս պահին նա մոլորակի լավագույն թենիսիստների դասակարգման աղյուսակի տասներորդ տեղում է:

Հիշեցնենք, որ Սերենան ամուսնացած է ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ 2017 թվականին ծնվեց նրանց դուստրը` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը։

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 12-ին։ Մրցանակային ֆոնդը 275 հազար դոլար է։

101
թեգերը:
Ալեքսիս Օհանյան, թենիս, Սերենա Ուիլյամս
Ըստ թեմայի
Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն
Ալեքսիս Օհանյանի կինը անցել է US Open եզրափակիչ` գերազանցելով ուկրաինացի թենիսիստուհուն
Գիրքն արդեն վաճառվում է Հայաստանում. Ալեքսիս Օհանյանը ուրախալի լուր է հայտնել
«Սերենա Ուիլյամսի հարվածը». Թայսոնը մարզում է անցկացրել Օհանյանի կնոջ համար. տեսանյութ
Ջերմաչափ

Ինչու պետք չէ վախենալ 37 աստիճան ջերմությունից. բժիշկը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

40
(Թարմացված է 21:41 19.09.2020)
37 աստիճան ջերմությունը դեռ բժիշկին դիմելու առիթ չէ։ Իսկ եթե այն պահպանվում է մի քանի օր շարունակ, արդեն մտահոգվելու առիթ է կա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 և ավելի աստիճան միշտ չէ, որ դա վկայում հիվանդության մասին. Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը։

Ընդունված է համարել, որ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում մարդը հիվանդ է։ Բժիշկի խոսքով` սա փոքր–ինչ պարզունակ մոտեցում է, որն այդքան էլ կոռեկտ չէ։

Ըստ նրա, նույնիսկ եթե ջերմաչափին տեսնում եք 37 աստիճան, սակայն դուք ձեզ լավ եք զգում, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Նման ջերմաստիճանն ինքնին վտանգավոր չէ։ Առավել կարևոր է մարդու ինքնազգացողությունը։ Եթե առկա են  թունավորման ախտանշաններ, մարդն իրեն լավ չի զգում, նույնիսկ եթե նա, պայմանականորեն նորմալ ջերմություն ունի։ 37.1 ջերմաստիճանը, որը նորմալ սարքով ջերմաչափվել է թևատակից, մտահոգություն չպետք է առաջացնի», – վստահեցրել է մասնագետը։

Նա նշել է, որ նման ջերմաստիճանը միշտ չէ, որ վկայում է հիվանդության մասին։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 36.2-37.2 աստիճանի սահմաններում։ Առավելագույն ջերմաստիճանը լինում է 20:00, նվազագույնը` 03:00, երբ քնած ենք։ Սրանք թևատակի մակերեսի ջերմաստիճաններն են, քանի որ մարդու ջերմություն հասկացությունը հարաբերական է և կախված է, թե որ մասից են ջերմաչափում։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Ջերմաչափել կարելի է նաև բերանի խոռոչում, հետանցքում և այլն։ Իսկ եթե խոսում ենք 36,2-37,2 աստիճանի նորմալ ջերմության մասին, ապա դա թևատակի ջերմաչափման դեպքում է», – պարզաբանել է Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ 37 աստիճանից բարձր ջերմությունը չպետք է հաճախակի երևույթ լինի։  Եթե այդպիսի ջերմությունը երկար է պահպանվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ։

40
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հիվանդ, ջերմաչափ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը
Ալեքսանդր Գինցբուրգը

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը

62
(Թարմացված է 21:36 19.09.2020)
Հատկապես աշունն ակտիվ գրիպային սեզոն է, այնպես որ, հետաքրքրիր է`արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումը կօգնի գրիպին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի կարող պաշտպանել նաև սեզոնային գրիպներից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ոչ, չի կարող»,- հստակ նշել է Գինցբուրգը ՝ պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել նաև գրիպից:

ՌԴ առողջապահության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս տարի բնակչության շրջանում ակտիվություն է նկատվում գրիպի դեմ պատվաստումներում և հորդորել էր դեռ չպատվաստվածներին պատվաստվել ու պաշտպանել իրենց և իրենց հարազատներին գրիպից:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսին գրանցել է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից և արտադրվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

62
թեգերը:
գրիպ, պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
ԱԺ–ն կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը
Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին
Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է
Սուրեն Պարսյան

Զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել Հայաստանի ֆոնդային բորսան. տնտեսագետ

0
(Թարմացված է 21:45 19.09.2020)
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի հետ կապված վերջին գործարքին։
Պարսյան. «Ֆոնդային բորսայի հարցում ԿԲ–ն օգտվում է կառավարության պատրաստ չլինելու հանգամանքից»

Տեղեկատվության համաձայն` Վարշավայի ֆոնդային բորսան ՀՀ Կենտրոնական բանկի հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ–ից Հայաստանի ֆոնդային բորսայի 65 տոկոսը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Սուրեն Պարսյանի տեղեկացմամբ`Հայաստանի ֆոնդային բորսան հիմնադրվել է 2001 թվականին, որի միակ սեփականատերը ԿԲ–ն էր, այնուհետև 2009 թվականին սկանդինավյան «Նազդաք OMX»–ը ձեռք բերեց մեր ֆոնդային բորսայի 100 տոկոս բաժնետոմսերը` դառնալով միակ սեփականատերը։ Այդ ժամանակ խոսվում էր, որ դրսից օպերատոր բերելով` մեր ֆոնդային բորսան կզարգանա, ֆինանսական գործիքները տնտեսությանն ավելի հասանելի կդառնան, մենք ոչ թե վարկ ձեռք կբերենք բիզնես սկսելու համար, այլ կդիմենք ֆոնդային բորսաներին։

«Տրվեցին բավականին մեծ խոստումներ, կային նույնքան մեծ ակնկալիքներ, նույնիսկ մեր բորսան վերանվանվեց` կոչվելով «Նազդաք Արմենիա», որպեսզի համաշխարհային բրենդը կայանար նաև Հայաստանում։ Հատկանշական է, որ «Նազդաք AMX-ը» կենտրոնական դեպոզիտարիայի 100 տոկոսի բաժնետերն է, նրա կողմից է ղեկավարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշիվները, սակայն պետք է նշեմ, որ սկանդինավյան օպերատորը Հայաստանից դուրս եկավ, իսկ «Նազդաք AMX–ը» կրկին վերանվանվեց Հայաստանի ֆոնդային բորսա»,– նշում է տնտեսագետը։

Նրա խոսքով` ԿԲ–ն նորից որոշել է վաճառել ֆոնդային բորսան, և այդ քայլի վրա զգալի ազդեցություն են թողել անցյալ տարվա բիզնեսի ցուցանիշները, որոնց համաձայն մեր երկիրը բավականին վատ դիրքեր ունի`ելնելով ֆոնդային բորսայում բաժնետիրական ընկերությունների վաճառքի ցուցանիշներից։ Ըստ այդմ` մեր ֆոնդային բորսայում երկու տասնյակ ընկերություններ են իրացնում կամ վաճառում իրենց արժեթղթերը, մինչդեռ հարևան Վրաստանի ֆոնդային բորսայում այդպիսի ընկերությունների քանակը հասնում է մի քանի հարյուրի։

ՀՀ կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը. Պարսյանը` ճգնաժամի մասին

«Վերջին 10 տարիների ընթացքում սկանդինավյան «Նազդաք OMX-ի» գործունեությունն էական փոփոխություն չի բերել մեր ֆոնդային բորսայում։ Հիմա բերում են նոր օպերատոր, ԿԲ–ն սրանով փորձում է կառավարությանը ցույց տալ, որ տեսեք, մենք փորձում ենք օգնել գործադիրին բիզնեսի ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և հերթական գործարքն ենք իրականացնում։ ԿԲ–ն ըստ էության օգտվում է կառավարության ոչ պատրաստ լինելու հանգամանքից, որտեղ ուղղակի չեն տիրապետում ո՛չ անցյալին, ո՛չ ներկային, ուստի ԿԲ–ի բոլոր ծրագրերն ընդունում են հալած յուղի տեղ, այսինքն` ընդունում են այն ամենը, ինչ առաջարկում է ԿԲ–ն»,– նշում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի գնահատմամբ` արդյունքում դարձյալ կունենանք օպերատոր, որին բավականին մեծ խոստումներով կբերեն Հայաստան և նա նույնպես ինչ–որ կերպ կձախողվի իր աշխատանքներում` հիմք ստեղծելով նոր օպերատոր փնտրելու համար, մինչդեռ զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել ֆոնդային բորսան։

Ըստ Պարսյանի` մեր ԿԲ–ն շահագրգռված չէ, որ մեզ մոտ ֆոնդային կամ ֆինանսական կապիտալի համակարգը զարգանա, որովհետև եթե գումարները գնան այնտեղ, ապա մեր բանկերը կզրկվեն ավանդներից, մատչելի գումարներից։ Այդ դեպքում մարդիկ ոչ թե գումարը բանկում կթողնեն որպես ավանդ, այլ այդ գումարով ձեռք կբերեն բաժնետոմսեր և բանկերին դուրս կթողնեն խաղից։

Մասնագետները նշում են, որ Հայաստանի ֆոնդային բորսան չի զարգանա ԿԲ–ի վերահսկողության ներքո, հետևաբար անհրաժեշտ է փոխել գործող մոդելը։

0
թեգերը:
բիզնես, Կենտրոնական բանկ (ԿԲ), Ֆոնդային բորսա
Ըստ թեմայի
Նախատեսվածից շատ ծախսեր են արվել. տնտեսագետը՝ պետբյուջեի սխալ պլանավորման մասին
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Կապիտալ ծախսերը դարձյալ թերակատարվել են. ԿԲ–ն հաստատում է խնդրի առկայությունը