Օմանի սուլթան

Մահացել է Օմանի սուլթանը

40
(Թարմացված է 12:32 11.01.2020)
Օմանի նոր սուլթանը մշակույթի նախկին նախարար Հայսամ բին Թարեք Ալ Սաիդն է։ Նա Քաբուս բին Սաիդի ազգականն է։

ԵՐԵՎԱՆ,11 հունվարի – Sputnik. Մահացել է Օմանի սուլթան Քաբուս բին Սաիդը, որը 50 տարի շարունակ ղեկավարում էր երկիրը։ Reuters-ն այս մասին հայտնում է՝ հղում անելով իշխանի գրասենյակին։

250 000 դոլար`սոցցանցից ջնջվելու դեմ. Մալայզիայի նախկին սուլթանի պայմանը Միսս Մոսկվային

«Ալլահի նախախնամությանը հավատացող սրտերով, որոնք լի են տխրությամբ ու մեծ ցավով և հնազանդ են Ալլահի կամքին, հայտնում ենք, որ ուրբաթ երեկոյան` հունվարի 10-ին, Ալլահն իր մոտ կանչեց մեր իշխանին՝ սուլթան Քաբուս բին Սաիդին», - նշված է հաղորդագրության մեջ։

​Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Սուլթանի հուղարկավորությունը կկայանա հունվարի 11-ին։

Նոր սուլթան է նշանակվել մշակույթի նախկին նախարար Հայսամ բին Թարեք Ալ Սաիդը, որը մահացած սուլթանի ազգականն է։

Քաբուս բին Սաիդը ծնվել էր 1940 թվականին։ 1970 թվականին իշխանության էր եկել հեղաշրջման արդյունքում։

Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը

40
թեգերը:
սուլթան, Օման, Մահ
էմանուել Մակրոն

«Ես հավատում եմ հարգանքին». Մակրոնը չի պատասխանել Էրդողանին

0
Էմանուել Մակրոնը համոզված է, որ միմյանց վիրավորելը սխալ մոտեցում է։ Նա միմյանց հարգելու կոչ է արել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նրան «Ֆրանսիայի բեռ» է անվանել։ Ֆրանսիական «Brut»–ին տված հարցազրույցում Մակրոնը հարգանքի կոչ է արել։

«Ես հավատում եմ հարգանքին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքները սխալ մեթոդ են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համար, որը նրա կառավարման օրոք վտանգավոր շրջան է ապրում: Էրդողանը ֆրանսիացիներին հորդորել էր ազատվել «Մակրոնի բեռից»։

0
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, Թուրքիա, Ֆրանսիա
Ստեփանակերտի օդանավակայան

Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

317
(Թարմացված է 19:48 04.12.2020)
Օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։

«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», -  ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։

Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

 

317
թեգերը:
օդանավակայան, Ռուսաստան, Արցախ