Փրկարարները` ինքնաթիռի կործանման վայրում

Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

805
(Թարմացված է 21:35 08.01.2020)
Հասկանալի պատճառներով` Թեհրանի մոտ տեղի ունեցած ավիաաղետից մահացածների մասին շատ տեղեկություններ չկան, սակայն ԶԼՄ–ներին ամեն դեպքում հաջողվել է ինչ–որ բաներ իմանալ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Թեհրանի մոտ կործանված ուկրաինական ինքնաթիռում Կանադայի քաղաքացիների մեծ թիվը բացատրվում է տոմսի էժանությամբ։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում ասել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Նրա խոսքով` «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կործանված Boeing–ում եղել են կանադացի ուսանողներ, որովհետև դա եղել է Թեհրանից Տորոնտո ամենաէժան չվերթը։

ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն` նախնական տվյալներով` ինքնաթռիում եղել են Իրանի 71, Կանադայի 73, Մեծ Բրիտանիայի 3, Շվեդիայի 8, Աֆղանստանի 6, Ուկրաինայի 2 քաղաքացիներ և անձնակազմի ուկրաինացի անդամները։

Նշվում է, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությունը (ՈՒՄԱ) չվերթ է իրականացնում կանադական Տորոնտո, որտեղ  իրանական մեծ համայնք կա (ավելի քան 100 հազար ներգաղթյալ)։ Ամենայն հավանականությամբ, չարաբաստիկ չվերթի կանադացի ուղևորների հիմնական մասը պատրաստվելիս է եղել Կիևով Տորոնտո մեկնել։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» նախագահը չկարողացավ զսպել արցունքները. տեսանյութ

Ինչպես հաղորդում է «112 Ուկրաինա» ալիքը` հղում անելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովին, Իրանից Կիև PS 752 չվերթով մեկնելու համար գրանցվել է 169 ուղևոր, բայց նրանցից երկուսը չեն նստել ինքնաթիռ։

ՌԻԱ Նովոստին հաղորդում է ուկրաինացի Անդրեյ Բուզարովի մասին, որը նույնպես չի նստել ինքնաթիռ։ Տղամարդը Facebook–ում գրել է, որ ծրագրել էր Կիև մեկնել այն ինքնաթիռով, որն այսօր ավիավթարի է ենթարկվել, սակայն ուրիշ չվերթի տոմս է վերցրել։

«Հունվարի 4–ին ՈՒՄԱ–ի գրասենյակում ինձ խորհուրդ տվեցին հունվարի 9–ի տոմս գնել, ոչ 8–ի, քանի որ այն ավելի էժան էր։ Համաժողովի կազմակերպիչները պնդում էին, որ ես ամսի 8–ի տոմս գնեմ, քանի որ հյուրանոցի վճարը նախատեսված չէր, բայց ես ամսի 9–ի տոմս վերցրի և ինքս այսօր վճարեցի հյուրանոցում ևս մեկ օրվա համար»,– գրել է Բուզարովը։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի խոսքով` Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տրամադրության տակ կա բոլոր գրանցված ուղևորների ցուցակը, ընդամենը` 169։ Նրանցից երկուսն ինքնաթիռ չեն նստել։

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է նաև, որ համացանցում տարածվել է կանադացի ուսանողի գրառման սքրինը, որը գտել են Թեհրանում կործանված ինքնաթիռի բեկորների մեջ։ Գրառման մեջ նա իբր խնդրում է Բարձրյալին, որ օգնի հանձնել քննությունը։ Սակայն այդ լուսանկարում շփոթեցնում է նոթատետրի անկյունում նշված 1994 տարեթիվը, իսկ լուսանկարի ձեռագիր պարսկական նամակն այնքան աղոտ է, որ այն չեն կարողացել կարդալ նույնիսկ «Կոմսոմոլսկայա պրավդայի» կողմից հարցված իրանագետները։

Պատմություններից մեկն էլ կապված է ՈՒՄԱ–ի մահացած բորտուղեկցորդուհու հետ, որն աշխատել է Թեհրան–Կիև չվերթում։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, մահացածի ամուսինն իմացել է աղետի մասին օդանավակայանի հեռուստաալիքներից մեկի ուղիղ միացման ժամանակ։ Տղամարդն արտասվել է։ Նա փորձել է զանգահարել «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ», բայց պաշտոնական տեղեկություն չի ստացել։ Տղամարդը հրաժարվել է ՌԻԱ Նովոստիի թղթակցին հայտնել իր անունը, սակայն մասնավոր զրույցում պատմել է, որ գնացել էր օդանավակայան` կնոջը դիմավորելու։

Ինչպես Sputnik Արմենիան ավելի վաղ գրել է, Իրանում ՈՒՄԱ–ի կործանված ինքնաթիռը հունվարի 6–ին Կիևից Երևան չվերթ է կատարել։

​Հիշեցնենք` ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից անմիջապես հետո կործանվել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։ Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը վթարից հետո հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը շարժիչի այրումն է եղել։

805
թեգերը:
Թեհրան, Ուկրաինա, ավիավթար, ինքնաթիռ, Boeing 737
թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
Ըստ թեմայի
Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. լուսանկարներ
Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը
Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ
Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ
Փրկարարներն աշխատում են ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում. տեսանյութ
Դմիտրի Մեդվեդև

ՌԴ ընկերությունների 25%-ն ուզում է, որ աշխատակիցների մի մասը շարունակի հեռավար աշխատել

6
(Թարմացված է 16:34 02.06.2020)
Զգալիորեն աճել է հեռակա աշխատատեղերի քանակը՝ աշխատաշուկայի ակտիվության նվազեցման ընդհանուր ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 2  հունիսի– Sputnik. Ռուսաստանի ընկերությունների 25%-ը մտադիր է աշխատակիցների նվազագույնը 20%-ին հեռակա տարբերակով պահել նաև կորոնավիրուսի համավարակից հետո։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր հայտնել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մասին օրինագիծը մշակելու ընթացքում հաշվի են առնվել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համավարակը հայտարարելուց ի վեր։ Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ արդեն ապրիլի կեսին ընկերություններում աշխատող ռուսաստանցիների14%-ն ամբողջովին անցել են աշխատանքի հեռակա տարբերակին։ Ընդ որում՝ զգալիորեն աճել է հեռակա աշխատատեղերի քանակը՝ աշխատաշուկայի ակտիվության նվազեցման ընդհանուր ֆոնին։

 «Մի կողմից, այն, ինչն արդեն այսօր է կատարվել, թույլ է տալիս որոշակի եզրահանգումների գալ․ ակնհայտ է, որ ընկերությունները նույնիսկ համաճարակի սուր փուլի՝ համավարակի ավարտից հետո շարունակելու են կիրառել հեռակա ձևաչափը։ Ձեռնարկությունների մեկ քառորդը նախատեսում է,որ իրենց աշխատակիցների առնվազն 20%-ը շարունակելու են հեռակա աշխատել»,-  ասել է նա։

Կորոնավիրուսը հստակեցնում է աշխատողի ու գործատուի հարաբերությունները. նոր սահմանումներ

Նշենք՝ առաջին ռուսական ընկերությունը, որը հրապարակային կերպով հայտարարել է, որ ամբողջ ամառ հեռակա տարբերակով է աշխատելու, Mail.ru Group-ն է։ Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դոբրոդեևն ավելի վաղ ասել էր, որ հոլդինգը մտածում է, որ աշխատակիցների մի մասը մշտապես հեռակա տարբերակով աշխատի։

Մայիսի 12-ին ՌԴ տարածաշրջանները սահմանափակումները աստիճանաբար հանելու իրավունք են ստացել։ Իսկ մայիսի 27-ն Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է սահմանափակումների հանելու երկրորդ փուլին։

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

6
թեգերը:
աշխատատեղ, աշխատանք, աշխատող, Ռուսաստան, Դմիտրի Մեդվեդև
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը կարող է անցնել հեռավար աշխատանքի
Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը
Պանդեմիայից հետո Հայաստանում կընդլայնվի՞ հեռավար աշխատանքի մեթոդաբանությունը. ի՞նչ սպասել
Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է
Էմանուել Մակրոն. արխիվային լուսանկար

​​«Սրճարանների, ռեստորանների բացումը հուշում է երջանիկ օրերի վերադարձի մասին». Մակրոն

6
(Թարմացված է 15:57 02.06.2020)
Մակրոնը կարծում է, որ սրճարաններն ու ռեստորանները քաղաքին կվերադարձնեն ուրախ մթնոլորտը։ Իսկ Հայաստանում հանրային սննդի օբյեկտների բացումը համաճարակաբանական նորմերի զանգվածային խախտումների է բերել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկարատև հարկադիր պարապուրդից հետո սրճարանների ու ռեստորանների բացումը վկայում է, որ ուրախ օրերը վերադառնում են:

«Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանն այնպես, ինչպես Հայաստանը՝ մեզ»․ Լաքոտ

«Սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների բացումը հուշում է երջանիկ օրերի վերադարձի մասին։ Ոչ մի կասկած չկա, որ ֆրանսիացիները կհաճախեն սրճարաններ և ռեստորաններ, որովհետև այդ ամենը ֆրանսիական ոգու, մեր մշակույթի ու մեր արվեստի մի մասն են կազմում։ Այդ դժվարին շրջանում պետությունը կշարունակի աջակցել տուժած այդ սեկտորին», - գրել Է Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ֆրանսիայի ամբողջ տարածքում COVID-19-ի պատճառով մտցված սահմանափակումների շրջանակում մարտի 14-ից փակված հանրային օբյեկտներն այսօր առաջին անգամ բացել են իրենց դռները։

Պատասխանը` 1 ժամում. Ֆրանսիայում COVID-19-ի նոր էքսպրես թեստ են մշակել

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում ևս գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը երկարացվել է մինչև հունիսի 13-ը: Մայիսի 18-ից հանրապետությունում աշխատում է հասարակական տրանսպորտը, բայց գործում են որոշակի սահմանափակումներ. ուղևորներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Բացվել են նաև առևտրի կենտրոնները, ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի արգելքը։

Սակայն պարետատունը հաճախ խախտումներ է արձանագրում տարբեր հանրային օբյեկտներում և 24 ժամով դադարեցնում դրանց աշխատանքը։

6
թեգերը:
Twitter, Ռեստորան, սրճարան, կարանտին, կորոնավիրուս, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն
Ըստ թեմայի
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն անհանգստացած է Ucomի շուրջ ստեղծված իրավիճակով
Ֆրանսիացի բժիշկները պարում են «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո. տեսանյութ
Ֆրանսիայում մահացել է կորոնավիրուսի հետ կապվող հիվանդության համախտանիշ ունեցող երեխան
Հաքեր

Մահացածների տվյալների արտահոսքի դեպքով կզբաղվեն իրավապահները. ի՞նչ է հայտնի այդ էջի մասին

37
(Թարմացված է 16:54 02.06.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց տվյալները հրապարակելով` ոտնահարվել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալներն այսօր հրապարակվել են Facebook-ի էջերից մեկում։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տվյալների արտահոսքի համար արդեն դիմել են իրավապահներին։ 

«Հրապարակված տվյալներն իրական են, և նախարարությունը դիմել է իրավապահներին` պարզելու, թե ով է դրա հետևում կանգնած, քանի որ կարծես թե ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել։ Պետք է նաև պարզենք` ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին»,–ասաց Նիկողոսյանը։

Նրա խոսքով` մահացած անձանց տվյալները հրապարակելով` ոտնահարվել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, քանի որ հրապարակվել են նույնականացնող տվյալներ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել է այս դեպքին` Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում անելով։

«Էջը, որտեղ դրանք հայտնվել են, ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում։ Բացի այդ, հենց այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություններից»,–գրել է Մարտիրոսյանը։

Նա նշել է նաև, որ եղածը կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։ Սակայն, ըստ Մարտիրոսյանի, կապ չունի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները պաշտպանված չեն։

«Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները, որոնք արվում են մեկուսացվածներին հսկելու համար, վաղը չեն հայտնվի ցանցում կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում»,– ավելացրել է նա։

Մարտիրոսյանը պատգամավորներին կոչ է արել ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների ու անկախ մասնագետների և «տեր կանգնել» մեր բոլորիս տվյալներին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10009–ի։ Կորոնավիրուսից մահացել է 158 մարդ, ևս 56–ն էլ մահացել են այլ հիվանդություններից։

37
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել
Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին