Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել.

Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. լուսանկարներ

310
(Թարմացված է 12:06 08.01.2020)
Որպես ուղևորատար Boeing 737 -ի կործանման նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։

 ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 167 ուղևոր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը

Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է Ուկրաինական ավիաուղիներին և ուղևորվելիս է եղել Կիև։

Այն կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Որպես ավիավթարի նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում 167 ուղևոր ու անձնակազմի 9 անդամ է եղել, նրանք բոլորը մահացել են, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչ Ջաաֆար Զադեն։

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հրապարակվել է Իրանում ինքնաթիռի կործանման տեսանյութը. ԶԼՄ

310
թեգերը:
Ուկրաինա, Զոհ, ավիավթար, Իրանի Իսլամական Հանրապետություն, Boeing 737
Ըստ թեմայի
Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
Իրական հրաշք. այրվող շարժիչով ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Ճապոնիայում. տեսանյութ
Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել. տեսանյութ դեպքի վայրից
Դմիտրի Մեդվեդև

ՌԴ ընկերությունների 25%-ն ուզում է, որ աշխատակիցների մի մասը շարունակի հեռավար աշխատել

1
Զգալիորեն աճել է հեռակա աշխատատեղերի քանակը՝ աշխատաշուկայի ակտիվության նվազեցման ընդհանուր ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 2  հունիսի– Sputnik. Ռուսաստանի ընկերությունների 25%-ը մտադիր է աշխատակիցների նվազագույնը 20%-ին հեռակա տարբերակով պահել նաև կորոնավիրուսի համավարակից հետո։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր հայտնել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մասին օրինագիծը մշակելու ընթացքում հաշվի են առնվել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համավարակը հայտարարելուց ի վեր։ Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ արդեն ապրիլի կեսին ընկերություններում աշխատող ռուսաստանցիների14%-ն ամբողջովին անցել են աշխատանքի հեռակա տարբերակին։ Ընդ որում՝ զգալիորեն աճել է հեռակա աշխատատեղերի քանակը՝ աշխատաշուկայի ակտիվության նվազեցման ընդհանուր ֆոնին։

 «Մի կողմից, այն, ինչն արդեն այսօր է կատարվել, թույլ է տալիս որոշակի եզրահանգումների գալ․ ակնհայտ է, որ ընկերությունները նույնիսկ համաճարակի սուր փուլի՝ համավարակի ավարտից հետո շարունակելու են կիրառել հեռակա ձևաչափը։ Ձեռնարկությունների մեկ քառորդը նախատեսում է,որ իրենց աշխատակիցների առնվազն 20%-ը շարունակելու են հեռակա աշխատել»,-  ասել է նա։

Կորոնավիրուսը հստակեցնում է աշխատողի ու գործատուի հարաբերությունները. նոր սահմանումներ

Նշենք՝ առաջին ռուսական ընկերությունը, որը հրապարակային կերպով հայտարարել է, որ ամբողջ ամառ հեռակա տարբերակով է աշխատելու, Mail.ru Group-ն է։ Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դոբրոդեևն ավելի վաղ ասել էր, որ հոլդինգը մտածում է, որ աշխատակիցների մի մասը մշտապես հեռակա տարբերակով աշխատի։

Մայիսի 12-ին ՌԴ տարածաշրջանները սահմանափակումները աստիճանաբար հանելու իրավունք են ստացել։ Իսկ մայիսի 27-ն Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է սահմանափակումների հանելու երկրորդ փուլին։

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

 

1
թեգերը:
աշխատատեղ, աշխատանք, աշխատող, Ռուսաստան, Դմիտրի Մեդվեդև
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը կարող է անցնել հեռավար աշխատանքի
Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը
Պանդեմիայից հետո Հայաստանում կընդլայնվի՞ հեռավար աշխատանքի մեթոդաբանությունը. ի՞նչ սպասել
Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է
Էմանուել Մակրոն. արխիվային լուսանկար

​​«Սրճարանների, ռեստորանների բացումը հուշում է երջանիկ օրերի վերադարձի մասին». Մակրոն

6
(Թարմացված է 15:57 02.06.2020)
Մակրոնը կարծում է, որ սրճարաններն ու ռեստորանները քաղաքին կվերադարձնեն ուրախ մթնոլորտը։ Իսկ Հայաստանում հանրային սննդի օբյեկտների բացումը համաճարակաբանական նորմերի զանգվածային խախտումների է բերել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկարատև հարկադիր պարապուրդից հետո սրճարանների ու ռեստորանների բացումը վկայում է, որ ուրախ օրերը վերադառնում են:

«Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանն այնպես, ինչպես Հայաստանը՝ մեզ»․ Լաքոտ

«Սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների բացումը հուշում է երջանիկ օրերի վերադարձի մասին։ Ոչ մի կասկած չկա, որ ֆրանսիացիները կհաճախեն սրճարաններ և ռեստորաններ, որովհետև այդ ամենը ֆրանսիական ոգու, մեր մշակույթի ու մեր արվեստի մի մասն են կազմում։ Այդ դժվարին շրջանում պետությունը կշարունակի աջակցել տուժած այդ սեկտորին», - գրել Է Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ֆրանսիայի ամբողջ տարածքում COVID-19-ի պատճառով մտցված սահմանափակումների շրջանակում մարտի 14-ից փակված հանրային օբյեկտներն այսօր առաջին անգամ բացել են իրենց դռները։

Պատասխանը` 1 ժամում. Ֆրանսիայում COVID-19-ի նոր էքսպրես թեստ են մշակել

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում ևս գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը երկարացվել է մինչև հունիսի 13-ը: Մայիսի 18-ից հանրապետությունում աշխատում է հասարակական տրանսպորտը, բայց գործում են որոշակի սահմանափակումներ. ուղևորներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Բացվել են նաև առևտրի կենտրոնները, ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի արգելքը։

Սակայն պարետատունը հաճախ խախտումներ է արձանագրում տարբեր հանրային օբյեկտներում և 24 ժամով դադարեցնում դրանց աշխատանքը։

6
թեգերը:
Twitter, Ռեստորան, սրճարան, կարանտին, կորոնավիրուս, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն
Ըստ թեմայի
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն անհանգստացած է Ucomի շուրջ ստեղծված իրավիճակով
Ֆրանսիացի բժիշկները պարում են «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո. տեսանյութ
Ֆրանսիայում մահացել է կորոնավիրուսի հետ կապվող հիվանդության համախտանիշ ունեցող երեխան