Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը

Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները

155
(Թարմացված է 01:19 07.01.2020)
Երեկույթ Փարիզում, զգեստ Givenchy-ից, Ալիշա Քիզի և Լանա Դել Ռեյի ելույթը․ բրիտանացի փորձագետները պարզել են, թե ուրիշ ինչի վրա կարելի է միլիոնավոր դոլարներ ծախսել ամուսնության օրը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Պարզ է, որ հարսանիքը թանկ հաճույք է․ կոստյումի և զգեստի, ռեստորանի, երաժիշտների ծախսեր և այլն։ Սակայն հայտնիներին հաջողվում է ոչ միայն տասնապատիկ անգամ մեծացնել «պարտադիր» արարողությունների ծախսերը, այլ նաև փող ծախսել «աստղային» ցանկությունների վրա․ անվտանգության ծառայություն, նախահարսանեկան երեկույթ, համաշխարհային աստղի ելույթ...

Հարսանիքներ կազմակերպող բրիտանական Bridebook գործակալությունը The Sun պարբերականին տված հարցազրույցում թվարկել է անցած տասնամյակի ամենաթանկարժեք հարսանիքները։

Ամենաթանկ հանդիսությունը դարձել է բրիտանացի արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը։ Զույգն ամուսնացել է 2018թ.-ի մայիսին։ Ընդհանուր առմամբ, հարսանիքի վրա ծախսվել է 35,1 միլիոն դոլար, որից միայն 1 միլիոնն է ծախսվել ուտելիքի և խմիչքի վրա։ Գումարի զգալի մասը ծախսվել է միջոցառման անվտանգությունն ապահովելու վրա։ Ի դեպ, Մեգանն ինքն է վճարել Givency-ի հարսանեկան զգեստի համար։

Թագավորական հանգիստ. ինչպես են արձակուրդներն անցկացնում արքայազն Ուիլյամի երեխաները

Ամենաթանկ հարսանիքների երկրորդ տեղում նույնպես թագավորական միջոցառում է։ Հարրիի ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, ամուսնացել է Քեյթ Միդլթոնի հետ 2011թ.-ի ապրիլին։ Զույգը 26 միլիոն դոլար է ծախսել հանդիսության վրա։ Ծաղիկների վրա ծախսվել է 800, տորթերի վրա՝ 123 հազար դոլար։

Երրորդ տեղում «Ֆորմուլա 1»-ի նախագահ Բերնի Էքլսթոունի դուստր Պետրա Էքլսթոունի հարսանիքն է։ Պետրան ամուսնացել է գործարար Ջեյմս Սթենթի հետ 2011թ-ին։ Համաշխարհային աստղերի՝ The Black Eyed  խմբի, Ալիշա Քիզի և դիջեյ Դևիդ Գետայի ելույթների վրա ծախսվել է 2,6 միլիոն դոլար։ Ի դեպ, նրանք 2018թ.-ին ամուսնալուծվել են։

Ամենաթանկարժեք հարսանիքների ցուցակում հայտնվել են երգիչ Ջասթին Թիմբերլեյքի և դերասանուհի Ջեսիկա Բիլի, դերասան Ջորջ Քլունիի և իրավաբան Ամալ Ալամուդինի, գրող Չելսի Քլինթոնի և բանկիր Մարկ Մեզվինսկու, դերասանուհի Պրիյանկա Չոպրայի և երգիչ Նիկ Ջոնասի, երգիչ Էլթոն Ջոնի և կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հարսանիքները։

Ութերորդ տեղում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հարսանիքն է։ Քիմն ամուսնացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ 2014թ.-ին։ Զույգը հանդիսության վրա ծախսել է 2,1 միլիոն դոլար։ Քիմի նախահարսանեկան երեկույթը տեղի է ունեցել Փարիզում, իսկ հարսանիքը՝ Ֆլորենցիայում։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել երգչուհի Լանա Դել Ռեյը։

Հետաքրքիր է, որ բասկետբոլիստ Քրիս Համֆրիի հետ իր նախկին հարսանիքի վրա Քիմը ծախսել է հինգ անգամ ավելի շատ՝ տասը միլիոն դոլար։ Այդ գումարի մեկ հինգերորդ մասը ծախսվել է Քարդաշյանի ամուսնական մատանու վրա։ Սակայն նույնիսկ գերթանկարժեք մատանին չի փրկել ամուսնությունը․ զույգն ամուսնալուծվել է 3 ամիս անց։

Ամուսնանալ արքայազնի և պարել Պուտինի հետ. 2018 թվականի սուպերհարսանիքները. լուսանկարներ

155
թեգերը:
Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան, հարսանիք
Ըստ թեմայի
Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ
Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ
Թագավորական ընտանիքը արհամարհել է Թրամփի այցը Վինձոր. Եղիսաբեթ II–ը բոլորի «տեղը հանել է»
Թագավորական կրքեր. «սկանդալային» Մեգան Մարքլը արքայազն Հարրիին գժտեցրել է ընտանիքի հետ
Уполномоченный при президенте РФ по правам ребенка А. Кузнецовой

ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ մայր է դարձել

25
(Թարմացված է 10:26 29.05.2020)
Աննա Կուզնեցովան ինքն է հայտնել 7–րդ երեխայի ծնվելու մասին։ Կարճ գրառումից կարելի է հասկանալ, որ նա վայելում է մայրանալու բերկրանքը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանում երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան 7-րդ անգամ է մայրացել։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Instagram–յան էջում։

«Այսօր նոր մարդ է ծնվել այս աշխարհում, իսկ մեր ընտանիքում այժմ 7 երեխա կա, որոնցից 5–ը` տղա, իսկ ծնողներս այժմ 10 թոռ ունեն։ Եվ սա իմ երջանկության շատ պարզ թվաբանությունն է», – գրված է հաղորդագրության մեջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Кузнецова Анна (@anna_jurevna)

Օմբուդսմանի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Կուզնեցովան տղա է ունեցել։

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Աննա Կուզնեցովան ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 9-ին։

Ոստիկանությունը զբաղվում է երեխային բռնության ենթարկած ամուսինների գործով

25
թեգերը:
երեխա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով
Թեստավորում

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասնում է 6 մլն–ի. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

73
(Թարմացված է 09:40 29.05.2020)
Վարակի տարածման տեմպերով կրկին ԱՄՆ–ն է առաջին տեղում, Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 909 003–ի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը։

Վարակի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 768 461 մարդու մոտ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում 438 812 մարդ է վարակվել COVID-19–ով:

Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 379 051-ով հաստատված դեպքով։ ՌԴ–ին հաջորդում են Իսպանիան (284 986), Մեծ Բրիտանիան (269 127), Իտալիան (231 732)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը և Թուրքիան։

Հայաստանը 58-րդ տեղում է (8216)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

73
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
Արայիկ Հարությունյան

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

33
(Թարմացված է 11:44 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

33
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Իլհամ Ալիև, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
«Կոչ ենք անում բանակցել»․ Զախարովան՝ սահմանային միջադեպերի մասին
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին
Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները