00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկն ուրախացել է, մյուսը՝ լացել․ ինչպես են հայերն աշխարհի տարբեր ծայրերում նշել տոները

© AFP 2024 / DELIL SOULEIMANПохороны отца Джозефа (Овсепа) Бедояна и его отца в церкви Святого Иосифа в сирийском городе Камишли (12 ноября 2019). Сирия
Похороны отца Джозефа (Овсепа) Бедояна и его отца в церкви Святого Иосифа в сирийском городе Камишли (12 ноября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ հայեր ոչ մի դեպքում չեն ուզում հեռանալ Սիրիայից։ Իրանի իշխանությունը տոների կապակցությամբ կրկին շնորհավորել է քրիստոնյա համայնքին։ Պարզվել է նաև, որ իտալական սրբերից մեկը հայ է։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Աշխարհասփյուռ հայերը կիսում են չեն կարող հեռու մնալ այն երկրների ճակատագրից, որտեղ ապրում են։ Ինչ-որ մի երկրում նրանք ուրախանում են տոների համար (Սուրբ ծնունդը և Նոր տարին հայերի համար գլխավոր տոներից են), իսկ ինչ-որ մեկն ուղղակի չէր կարող ուրախանել։

Фольк-фестиваль в Лори - Sputnik Արմենիա
Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Սիրիական Ռաքայում մնացած սակավաթիվ ասորիներն ու հայերը Սուրբ ծնունդը նշում են առանց ուրախության։ Նրանց հետ շփվել է ԱՄԷ-ի The National պարբերականի թղթակիցը։

Մեկուկես ամիս առաջ այստեղ հոր հետ սպանվեց հայ կաթոլիկ քահանա Ջոզեֆ (Հովսեփ) Բեդոյանը։ Նրանք գնացել էին Դեր Զոր՝ տեսնելու, թե ինչպես են կառուցում հայկական եկեղեցին։ Անի Գորիեն մեկ օրում կորցրեց ամուսնուն և որդուն։ Հիմա նրա համար այլևս տոն չկա, կան միայն երկու լուսանկարներ` ճաքերով պատերից կախված։

Ռաքան «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելուց հետո այստեղ հատուկենտ հայեր են մնացել։ Այնուամենայնիվ, ազատագրված Ռաքայի քաղաքային խորհուրդն արդեն պատրաստվում է վերակառուցել տեղի եկեղեցին։

«Ես ասում էի քրդերին` զգույշ եղեք, ամերիկացիները չեն զոհաբերի Թուրքիայի հետ հարաբերությունները հանուն ձեր գեղեցիկ աչքերի։ Նրանք չլսեցին մեզ, իսկ հիմա տառապում է բնակչությունը», - պարբերականին ասել է սիրիահայ քահանաներից մեկը։

Սպանված քահանայի կնոջ քույրը՝ Հաննան, 2015թ-ին անցել է միգրանտների ճանապարհով՝ Թուրքիայի սահմանով, Հունաստանով և Բալկաններով հասնելով Գերմանիա։ Բայց երկու տարի անց նա հասկացել է, որ Սիրիայում իրեն ավելի լավ էր զգում և վերադարձել է տուն։

«Մենք պետք է մնանք, այլապես կանհետանանք որպես ժողովուրդ։ Եվ քանի դեռ այստեղ հնչում են զանգերը, մենք այստեղից չենք հեռանա», - ասում է նա՝ գրկած մեկ տարեկան երեխային։

Իրանի իշխանությունը շնորհավորել է Սուրբ ծնունդը տոնող հայերին և ասորիներին։ Իրանի քրիստոնյաներին ուղերձ են հղել երկրի նախագահ Հասան Ռոհանին և փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին։ Իսկ կրթության նախարար Մոհսեն Ալի Միրզայեն այցելել է Թեհրանի հայկական դպրոցներից մեկը՝ շնորհավորելով աշակերտներին Ամանորի կապակցությամբ։ Քրիստոնյաներին շնորհավորել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին։

Армения отправляет гуманитарную помошь в Сирию - Sputnik Արմենիա
Կրասնոդարի հայ համայնքը 80 տոննա օգնություն է ուղարկել սիրիահայերին

«Հիսուսին երկրպագելը պահանջում է հետևել առաքինությանը և մերժել պետական պիղծ ռեժիմները։ Լիահույս ենք, որ ամբողջ աշխարհի քրիստոնյաները և մահմեդականները կհետևեն Հիսուսի այդ մեծ խրատին (թող խաղաղություն լինի նրա հետ) իրենց կյանքում և գործերում», - գրել է նա։

Իտալական Ֆորլի քաղաքում Նոր տարին տոնել են հետաքրքիր լուրով։ Քաղաքի հովանավոր և առաջին եպիսկոպոս, սուրբ Մերկուրիալը կարող էր ծնունդով Հայաստանից լինել։ Նման հետևության են հանգել նրա մասունքներն ուսումնասիրած գիտնականները։

Աշխատանքներին մասնակցել է մարդաբան Միրկո Տրավերսարին, նրան աջակցել են տեղի կաթոլիկ թեմն ու քաղաքային իշխանությունը։

Ավելի վաղ հաջողվել է ընդհանուր փաստեր պարզել սուրբ Մերկուրիալի կյանքի մասին․ նա ապրել է մ․թ․ I և II դարերի միջև, մահացել` 40 և 50 թվականների միջև, հասակը եղել է մոտ 1 մ 60 սմ։

XV դարի քաղաքային տարեգրությունում ասվում է, որ սուրբը ծնունդով եղել է Հայաստանից, իսկ Ֆորլին ժամանել է Երուսաղեմ և Հռոմ կատարած ուխտագնացությունից հետո։ Այդ ավանդություններն այժմ հաստատվել են։

«Իզոտոպային անալիզի համաձայն` սրբի պատանեկությունն անցել է մի տեղում (ավելի ինտենսիվ արևային ճառագայթմամբ), իսկ հետագա տարիները՝ մեկ այլ վայրում՝ ավելի թույլ ճառագայթմամբ։ Այնուհետև մենք չափել են նրա գանգը և հանգել հետևության, որ Մերկուրալը առաջավորասիական, ամենայն հավանականությամբ հայկական ծագում պետք է ունենա», - ասել է գիտնականը։

«Ռոմայի» երկրպագուների կայքերից մեկը լուսանկարներ է հրապարակել այն մասին, թե ինչպես են խաղացողները նշում տոները։ Լորենցո Պելեգրինին, Լեոնարդո Սպինացոլան և Քրիս Սմոլինգը լուսանկարվել են իրենց փոքրիկների հետ։ Իսկ Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ է դիմավորում Ամանորն առանց երեխաների։ Նա լուսանկար է հրապարակել հղի կնոջ հետ, գրում է Forza Roma կայքը։

Բուլղարական պարբերականներից մեկը տոների նախօրեին պատմել է բուլղարական Ֆաբերժեների՝ Կարո և Օնիկե Մանուկյանների մասին։ Նրանք ոսկե և արծաթե ձվեր են պատրաստում։ Ամանորի նախաշեմին նրանց մոտ են գալիս ամբողջ Բուլղարիայից՝ հարազատների համար ինչ-որ գեղեցիկ բան պատվիրելու համար։

© Photo : МарицаՄանուկյանների մատանին
Մեկն ուրախացել է, մյուսը՝ լացել․ ինչպես են հայերն աշխարհի տարբեր ծայրերում նշել տոները - Sputnik Արմենիա
Մանուկյանների մատանին

Վերջին գլուխգործոցներից մեկն արծաթե մատանի է՝ բաց նարջնագույն քարով։ Սա «Վեներայի վարսերն» է․ այդպես են կոչում այդ թափանցիկ քարը հարյուրավոր մանր երակների համար։ Այժմ վարպետները նոր անակնկալ են պատրաստում` կոկոսի կեղևից աման, որը կպատեն արծաթով։

Լրահոս
0