Գերիների փոխանակում Դոնեցկում

Մենք խնդրում էինք, որ մեզ գնդակահարեն. Վիկտոր Սկրիպնիկը` ուկրաինական բանտի մասին

128
(Թարմացված է 17:16 31.12.2019)
Վիկտոր Սկրիպնիկը ՌԻԱ Նովոստիին պատմել է ուկրաինական ուժայինների գործած դաժան տանջանքների մասին։ Նրա խոսքով` ուկրաինական պետական մեքենան ցանկություն չունի բացահայտել սեփական ուժայինների հանցագործությունները։

Դեկտեմբերի 29–ին տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում Ուկրաինայի և Դոնբասի միջև։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը փոխանցած անձանց շարքում եղել է Վիկտոր Սկրիպնիկը։ Նրան Ուկրաինայի իշխանությունները մեղադրել են ահաբեկչության մեջ, բայց հինգուկես տարում այդպես էլ չեն կարողացել ապացուցել նրա մեղքը։

Родные встречают пленных, возвращенных украинской стороной на КПП на окраине города Горловка в Донецкой области.
© Sputnik / Валерий Мельников
Գերիների փոխանակում Դոնեցկում

Սկրիպնիկը ՌԻԱ Նովոստիին պատմել է ուկրաինական ուժայինների գործած դաժան տանջանքների մասին, կտտանքներ, երբ մահը նման է փրկության։ Նա նաև պատմել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Ուկրաինայի «Ազով» ազգայնական գումարտակի, ինչպես նաև այն մասին, որ ուկրաինական պետական մեքենան ցանկություն չունի բացահայտել սեփական ուժայինների հանցագործությունները։

- Պատմեք, թե որտե՞ղ եք գտնվել մինչև փոխանակումը և ինչպե՞ս եք գերի ընկել։

- Ես Մարիոուպոլում էի, քննչական մեկուսարանում 2014թ-ի սեպտեմբերից։ Ձերբակալվել էի ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեղադրանքով, որոնց հետևանքով մարդիկ էին մահացել։ Այդ ամենը կապված էր մայիսի 9-ի իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2014թ-ին Մարիուպոլում։ Այդ հինգ տարիներին չեմ դատվել, մեղքս չի ապացուցվել, ոչ մի ապացույց չկա։ Փառք Աստծո, որ մեզ այնտեղից դուրս բերեցին, որովհետև այլ շանս ուղղակի չկար։

- Դուք այդ հինգ տարիներին գտնվել եք քննչական մեկուսարանո՞ւմ։

- Այո։

- Ձերբակալության պահին ինչ-որ կապ ունեի՞ք ԴԺՀ-ի և հանրաքվեի հետ։

- Իհարկե, ես ակտիվ դիրքորոշում ունեի։ Ուկրաինայից ԴԺՀ-ի առանձնանալուց հետո մենք աջակցում էինք, մասնակցում գրեթե բոլոր ցույցերին։ Եվ երբ Ուկրաինայի ուժային կառույցները չափ ու սահմանն անցան, երբ արդեն արյուն թափվեց, մենք որոշեցինք նույնպես ակտիվորեն մասնակցել և պաշտպանել հանրապետությունը։

Ձերբակալությունից հետո առաջին երկու շաբաթը, որը մենք անցկացրինք Ուկրաինայի անվտանգության ծառայության նկուղներում, մեզ անդադար տանջում էին։ Հետաքրքիրն այն է, որ կտտանքները նպատակ չունեին մեզանից ինչ-որ տեղեկություններ ստանալ։ Դրանց նպատակն էր ստիպել մեզ պատասխանատվություն ստանձնել հանցագործությունների համար, որոնք տեղի էին ունեցել 2014թ-ի ամռանը, և որոնք գործել էին Ուկրաինայի կամավորական գումարտակներն ու ուժային կառույցները։ Եվ այդ հանցագործությունները փորձում էին բարդել մեզ վրա։

- Ի՞նչ գիտեք Մարիուպոլի օդանավակայանում գտնվող բանտի մասին։

- Բարեբախտաբար մենք այնտեղ չենք եղել։ Մարիուպոլի օդանավակայանում քչերն են ողջ մնացել։ Բայց մեր դեպքում ուզում էին ցուցադրական դատավարություն անել։ Նրանք մեզ ողջ թողեցին և չուղարկեցին օդանավակայան։ Բայց ՈւԱԾ նկուղում մենք շատ տուժածների ենք տեսել, որոնք վերադարձել էին այնտեղից՝ օդանավակայանից։ Նրանց պատրաստում էին փոխանակման կամ ինչ-որ քննչական գործողությունների։ Այն մարդիկ, որոնք կարող էին խոսել, շփվում էին մեզ հետ։ Մենք մանրամասներ էինք իմանում, նրանք ուզում էին ամեն ինչ պատմել, որովհետև հասկանում էին՝ առաջիկայում կարող են մահանալ։

- Ի՞նչ էին պատմում նրանք։

- Մի տղա կար, ցավոք, ազգանունը չգիտեմ, նա ամբողջությամբ կաթվածահար էր եղել։ Նրա կաշին ու ոսկորն էին մնացել։ Այնքան հյուծված էր, որ դժվարությամբ էր խոսում։ Բայց շփվելու ընթացքում մենք հասկացանք, որ այնտեղ հսկայական փոս էին փորել՝ ավելի քան վեց մետր խորությամբ։ Նրան նետել էին այդ փոսը և պահել երեք-չորս օր։ Նրա աչքերը կպչուն ժապավենով կապած են եղել, բայց նա զգացել է, որ այդ փոսի մեջ շատ դիակներ կան։ Ես գիտեմ, որ այդ տղային ուզել են սպանել, բայց իմացել են, որ նա ուկրաինական ուժայինների մոտ գերության մեջ է եղել և պահանջել են փոխանակել։ Հետո ԶԼՄ-ներից իմացա, որ փոխանակումից հետո նա մահացել է։

- ՈւԱԾ նկուղում Ձեր գտնվելու մասին ինչ-որ մեկն իմացե՞լ է։

- Ոչ, ոչ ոք չի իմացել։ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրո, դատախազություն, գլխավոր դատախազություն դիմելիս ես նշել եմ այն փաստը, որ մեզ ձերբակալել էին սեպտեմբերի 21-ին, բայց ինձ քննչական մեկուսարան են տարել արդեն հոկտեմբերի 1-ին։ Մեր մասին ոչ մի տեղ չեն իմացել։ Ես փաստաբանից գիտեմ, որ մեր հարազատները որոնել են մեզ, և նրանց ոչ մի տեղ ինֆորմացիա չեն տվել։ Ոչ ոք չգիտեր, որ մենք մոտ երկու շաբաթ եղել ենք ՈւԱԾ նկուղում։

- Ի՞նչ է տեղի ունեցել այդ երկու շաբաթների ընթացքում։

- Առաջին օրը մեզ լրիվ կապկպեցին՝ ձեռքերը մեջքի հետևում։ Ոտքերը կպչուն ժապավենով կապել էին։ Նստած էինք ծնկների վրա։ Այդպես պետք է դիմանայինք մի օր։ Նրանց, ովքեր չէին դիմանում և ընկնում էին բետոնե հատակին, ծեծում էին, այդ թվում՝ ինձ։ Եվ հետո նորից ստիպում նստել ծնկների վրա։

Օգտագործում էին նաև «դինամո-մեքենա», դա հոսանքի մեծ գեներատոր է, այդպիսի հզոր լարում դժվար է պատկերացնել... «Լսում» էիր, թե ինչպես է այրվում սեփական միսդ։

Եվ գնդակահարությունները։ Ի դեպ, գնդակահարությունը մեզ համար ազատում էր։ Երբ մեզ հանում էին և գնդակահարության իմիտացիա անում, մենք խնդրում էինք, որ մեզ գնդակահարեն, որովհետև այդ տանջանքների սկիզբն ու վերջը չէր երևում։

- Կտտանքները ե՞րբ դադարեցին։

-Երբ գործը հանձնեցին դատարան, վեց ամիս հետո, մենք հրաժարվեցինք բեմադրած ցուցմունքներից և որոշեցինք պաշտպանել մեզ։ Եվ նրանք արդեն իրավունք չունեին բանտից տանել մեզ ինչ-որ քննչական գործողությունների համար։ Ուստի գալիս և ծեծում էին բանտում։

- Դուք հինգ տարի գտնվել եք քննչական մեկուսարանում, և 5 տարի կտտանքների եք ենթարկվե՞լ։

- Երբ մեզ առաջին անգամ այցելեցին ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ներկայացուցիչները, նրանք քարտեր բացեցին մեր անուններով, այսինքն` մենք արդեն մի փոքր անվտանգություն ունեինք, մեզ բացատրեցին, որ արդեն չեն համարձակվի կտտանքներ կիրառել, չեն համարձակվի ճնշում գործադրել մեր հարազատների վրա։ Այդ ժամանակ մենք որոշեցինք ակտիվորեն պաշտպանվել՝ արդարության հասնելու համար։

- Ե՞րբ են Կարմիր խաչը և ՄԱԿ-ը հետաքրքրվել ձեզնով։

- Մեզ գտան 2015թ-ի ամռանը։ Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցելություններից հետո մեր տանջանքներին վերջ դրվեց, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք։

- Ձեր փաստաթղթերը վերադարձրել են և մեղադրանքները հանե՞լ։

- Ոչ։ Ինչպես մեզ բացատրեցին, մեզ համար նոր անձնագրեր են պատրաստել, քանի որ հներն անհետացել են գործի նյութերից։ Նոր անձնագրերում գրանցում չկա։ Գործը շարունակվում է։ Մեզ ազատ արձակեցին անձնական երաշխավորության դիմաց, որով մենք պարտավորվում ենք ներկա լինել հետագա դատական նիստերին։

-Ի՞նչ ծրագրեր ունեք, դուք առայժմ չեք կարո՞ղ տուն վերադառնալ։

-Այսպես ասեմ, իմ կարծիքը չի փոխվել, ես ի սկզբանե ինձ համար որոշել եմ, որ լինելու եմ Դոնբասի մարդկանց հետ, ես ծնվել եմ Խերսոնի շրջանում, բայց երկար ժամանակ ապրել եմ Դոնբասում, այստեղ ընտանիք եմ ստեղծել, ես հավատում եմ, որ կստացվի ճանաչել անկախությունը նախկին շրջանների տարածքում։ Ես հավատում եմ դրան։

 

128
թեգերը:
գերի, բերդ, քաղբանտարկյալ, Բանտ, Դոնեցկ, Դոնբաս, Ուկրաինա
Ըստ թեմայի
ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ
Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները
«Իրականում». ԱՄՆ-ն ջանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները առանց Եվրոպայի կառուցել
Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

6
(Թարմացված է 23:19 14.08.2020)
Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսի մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։

 «Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։

 «Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ  է կատարվում», – հայտարարել է նախագահը։

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։

«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Վեցերորդ օրն է  երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։

6
թեգերը:
Ընտրություններ, Արևմուտք, Մինսկ, Բողոքի ակցիա, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Ծանր խոսակցություն» Փաշինյանի հետ․ ի՞նչ է պետք Արևմուտքին, ու ինչ կապ ունի Խոջալուն

150
(Թարմացված է 22:41 14.08.2020)
Սպասվում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բրիտանական BBC-ի Hard Talk հաղորդման շրջանակում սուր հարցեր կտան։ Բայց մեծամասամբ լսեցինք սովորական սադրիչ հարցեր։ Արդյո՞ք ՀՀ վարչապետին հաջողվեց շրջանցել սուր անկյունները` խնդրեցինք պարզաբանել փորձագետին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ BBC-ի Hard Talk հաղորդումը «կոնվենցիոնալ» է ստացվել, չնայած հաղորդավարը, իր կարծիքով, սուր հարցերի միջոցով հյուրին բարդ դրության մեջ դնելու առանձին փորձեր էր անում։ Բայց վարչապետն այդ հարցերի շուրջ խոսելու բազում առիթներ է ունեցել։

Հարցերը վերաբերում էին Արցախին, կորոնավիրուսի հետ կապված ներքին քաղաքականությանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործին, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանն ու 1992 թվականի Խոջալուի դեպքերին։

Թերևս ամենաանսպասելին Խոջալուին վերաբերող հարցն էր, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» իրականացման մեջ։ Կարելի կռահել, թե ինչու է բրիտանացի լրագրողին այդքան հուզում Խոջալուն։

Լրագրող Սթիվեն Սաքուրը երկու անգամ անընդմեջ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մասին հարց տվեց՝ ասես փորձելով վարչապետից «խոստովանություն» ստանալ արևմտամետ ուղղությանը հավատարիմ լինելու մասին։ Սակայն Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը բոլոր` ու հատկապես տնտեսական ու ռազմական ոլորտներում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Եվրոպական Միության հետ կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ այս տարիներին Արևմուտքը պահանջում էր Հայաստանից ընտրություն կատարել։ Իսկ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Եվրոպան լրջորեն հույս ուներ, որ Երևանը կտրուկ շրջադարձ կկատարի իր կողմ։ Այդպես չեղավ, քանի որ Հայաստանի ազգային ու պետական շահերն այլ պահվածքն են թելադրում, ու երկրի նոր իշխանությունը հասկանում է դա։

Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան

«Հենց մեր քթի տակ 80-միլիոնանոց Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այդ պետությունն անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգությանը և չի թաքցնում, որ սատարում է Ադրբեջանին։ Արևմուտքում չկա ուժ, որը պատրաստ կլիներ ու կցանկանար զսպել Անկարայի նկրտումները։ Արևմուտքը թքած ունի դրա վրա, այն իր սեփական շահերն է հետապնդում։ Նրանց համար ամենակարևորը Ռուսաստանի հետ բախումն է, մնացածը լիրիկա է», - ասաց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա կարծում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է անկեղծ լինի բոլոր աշխարհաքաղաքական գործընկերների հետ` պարզաբանելով, թե որոնք են մեր շահերը։

Անդրադառնալով Խոջալուի թեմային՝ Բոզոյանն ընդգծեց, որ մեր պասիվության ու ադրբեջանական քարոզչությանը հակազդելու բացակայության պայմաններում արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետներն ակտիվորեն օգտագործում են Խոջալուի հարցը։ Իրականում հայկական կողմն ավելի ծանրակշիռ փաստարկներ ունի, մասնավորապես՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը։ Պետք է ավելի հաճախ խոսել այդ մասին, սակայն չենք անում։ Որպես կանոն Հայաստանում միայն ինքնապաշտպանության, ոչ թե կանխարգելիչ նպատակով են դիմում այդ փաստարկներին ։

Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցին, Բոզոյանի խոսքով, մինչ «թավշյա հեղափոխությունը» Փաշինյանն անկեղծորեն համոզված էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը նախկին նախագահն է։ Սակայն վերջին երկու տարվա մեջ վարչապետը հասկացավ, որ դա այդքան էլ այդպես չէ, բայց միաժամանակ քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս նրան հրապարակայնորեն խոստովանել դա։

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

 «Փաշինյանը սկզբնական փուլում ակտիվորեն համագործակցում էր այն ուժերի ու շրջանակների հետ, որոնք շահագրգռված էին Քոչարյանին որպես քաղաքական գործոն չեզոքացնելու մեջ։ Դա թույլ կտար առաջ տանել Հայաստանի համար ոչ ձեռնտու լուծումներ Ղարաբաղի հարցով, ներքին խնդիրներով և այլն։ Սակայն այժմ վարչապետն աստիճանաբար վերանայում է իր վարքագիծը։ Դրան մեծ մասամբ նպաստեցին նաև Տավուշի հուլիսյան իրադարձությունները», - ասում է Բոզոյանը։

Ընդհանուր առմամբ մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետի պատասխաններն անսպասելի չէին, ինչպես նաև բուն հարցերը։ Դրանց սրությունը գնահատելը ընթերցողի ու հանդիսատեսի ճաշակի հարց է։

150
թեգերը:
BBC, Խոջալու, Սումգայիթ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, հարցազրույց, Ռուսաստան, Արևմուտք, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բնակիչները շտապում են. ինչքան է գնահատվել Տավուշի հրետակոծված բնակավայրերի վերականգնումը
Կարևոր միջնորդություն. Փաշինյանը կապիտան Սանամյանին Ազգային հերոսի կոչման է ներկայացրել
Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ