Ալեքսանդր Նովակ

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

41
(Թարմացված է 14:07 26.12.2019)
ԱՄՆ 2020թ–ի պաշտպանական բյուջեով նախատեսվում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. «Հյուսիսային հոսք–2» գազատարի շինարարությունը կավարտեն` անկախ պատժամիջոցներից, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը ՌԲԿ թերթին տված հարցազրույցում։

«Մնացել է մոտ 160 կիլոմետր խողովակ տեղադրել», – հիշեցրել է նա։

Նովակը նշել է, որ դեռ վաղ է ասել, թե շվեյցարական Allseas–ը չի կարող ավարտել աշխատանքների իր մասը. ընկերությունը պատժամիջոցների վերաբերյալ պարզաբանումների է սպասում ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20–ին ստորագրել է 2020թ–ի պաշտպանական բյուջեն, որը նախատեսում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ։

Պուտինի սուզվելուց առաջ Բալթիկ ծովում Երկրորդ աշխարհամարտից մնացած ականապատ դաշտ են գտել

ԱՄՆ–ը պահանջել է կապալառու ընկերություններից անհապաղ դադարեցնել շինարարությունը։ Allseas–ը, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք-2»–ի շինարարությամբ, դադարեցրել է աշխատանքը։

41
թեգերը:
«Հյուսիսային հոսք» նախագիծ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Հյուսիսային հոսք 2»–ը կգործարկվի 2020 թվականի կեսին. Կոզակ
Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը
Президент Франции Эммануэль Макрон смотрит на приветствие президента Турции Реджепа Эрдогана с послом Франции в Турции Шарлем Фрисем в Елисейском дворце (5 января 2018). Париж

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

0
Թուրքիայի նախագահի վիրավորական հայտարարությունից հետո Փարիզը մեկ անգամ ևս զգուշացրել է, որ Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։Տեղեկությունը հայտնում է Agence France-Presse- ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Էրդողանն այսօր իր ելույթում խոսել էր Մակրոնի մասին և ասել. «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»

«Նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են: Ծայրահեղությունների հետևից ընկնելն ու կոպիտ լինելը ճանապարհ չէ: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Մենք ավելորդ վեճերի չենք մասնակցում և վիրավորանք չենք ընդունում», - գրված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ելիսեյան պալատը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեսպանին հետ կանչել Անկարայից խորհրդակցությունների համար: Դեսպանը պետք է հանդիպի Մակրոնի հետ` քննարկելու ստեղծված իրավիճակը:

Ելիսեյան պալատը հայտարարել է նաև, որ Փարիզի մերձակայքում ուսուցչի դաժան սպանությունից հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցական կամ աջակցության ուղերձներ չեն եղել: Պալատը հայտնել է, որ Էրդողանը վերջերս հանդես է եկել վիրավորական հայտարարություններով, մասնավորապես կոչ է արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը:

Ավելի վաղ Մակրոնը ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով՝ հայտնելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Նշենք, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները սրվեցին Միջերկրական ծովի արևելյան հատվածի առնչությամբ Հունաստանի հետ հակամարտության և Լեռնային Ղարաբաղի պատերազմի ֆոնին։ Մակրոնը Թուրքիային մեղադրեց վարձկաններին Սիրիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մեջ:

0
Դմիտրի Մեդվեդև. արխիվային լուսանկար

«Կա ռիսկ, որ սևը մատուցվելու է որպես սպիտակ...». Մեդվեդևը` ՄԱԿ-ի դերակատարության մասին

110
(Թարմացված է 20:23 24.10.2020)
Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ աշխարհի շատ կետերում շարունակում են մխալ զինված հակամարտությունների օջախներ, որոնց պատճառով ամեն օր մարդիկ են մահանում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերակատարությունն այդ համատեքստում շատ կարևոր է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հասարակության շրջանում պառակտում մտցնելն ու գործող իշխանությանը գահընկեց անելու համար ընդդիմությանն աջակցելը` ձևականորեն հղում անելով «ժողովրդավարական արժեքներին», այլ երկրների գործերին ապօրինի միջամտության տիպիկ սցենար է, որը շարունակում է կրկնվել։ Այս մասին նշված է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի «ՄԱԿ-ի 75-ամյանը․ հին խնդիրները, նոր մարտահրավերներն ու գլոբալ լուծումները» խորագրով հոդվածում, որը հրապարակվել է RT հեռուստաալիքի կայքում։

Մեդվեդևը նշել է նաև, որ 2003 թվականին ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան, որում ներառված էին ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, Իրաք է ներխուժել։ Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ու զանգվածային ոչնչացման զենքի որոնման պատրվակով գահընկեց է արվել ու ապօրինի մահապատժի ենթարկվել երկրի նախագահ Սադամ Հուսեյնը, վերացվել է «ինքնավար պետությունն» ու «իրական ժողովրդավարական» պետություն է ստեղծվել։ Մեդվեդևը նշել է, որ բոլորին հայտնի է՝ ինչ դուրս եկավ դրանից։

Նա մեկ ուրիշ օրինակ էլ է բերել․ 2012 թվականին «ԱՄՆ-ն, համագործակցելով ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ, գաղտնի ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի ապստամբներին»։

«Դա հանգեցրեց միայն մեծ արյունահեղության ու երկրում ներքին ճգնաժամի», - փաստել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն Արցախի թեմայով փակ խորհրդակցություն կանցկացնի

Մեդվեդևն ասել է նաև, որ հետխորհրդային տարածքում կան «չկայացած պետություններ», որոնք ունակ չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել ու ապահովել իրենք քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Նրա խոսքով՝ «Վեյմարի հանրապետության՝ Երրորդ ռեյխի վերածվելու դրամատիկ վերածննդի օրինակը հստակորեն ցուց տվեց, որ լայն ժողովրդավարական ազատության տրամադրումը, որը ապահովված չէ տնտեսական աճով, քաղաքացիների մասին հոգատարությամբ ու ծայրահեղական դրսևորումներին իսկապես հակազդելու` պետության ունակությամբ, անխուսափելիորեն տանում է քաղաքական օրակարգի մեկուսացման, հանցագործությունների աճի, ժողովրդավարական ինստիտուտների խոցելիության, որի հետևանքը լինում է պետության կազմաքանդումը կամ անցումը դիկտատուրայի»։

«Ցավոք, նախորդ դարի ընթացքում (1917 ու 1991 թվականներին) Ռուսաստանը նույնպես երկու անգամ եղել է փլուզվելու ու անարխիայի եզրին։ Երկու անգամ էլ պետության փլուզումն ուղեկցվել է համընդհանուր ազատության ու ժողովրդավարության մասին կարգախոսներով։ Այսօր էլ տեսնում ենք «չկայացած պետությունների» (failed states) օրինակներ (այդ թվում նաև հետխորհրդային տարածքում), որոնք ունակ չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել, իրենք քաղաքացիների մոտ վաղվա օրվա հանդեպ վստահություն ապահովել»,-նշել է նա։

Մեդվեդևի խոսքով՝ այդ ֆոնին ՄԱԿ-ը տապալելու ու դրա փոխարեն «ժողովրդավարական ազգերի միություն» ստեղծելու փորձերը զգուշավորություն են առաջացնում, նման գաղափարները կարող են տանել դեպի միջազգային լարվածության և ուղիղ հակամարտությունների։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է մարդու իրավունքների հայեցակարգի զարգացման ու տարբեր ոլորտներում պետությունների համագործակցությանը մարդասիրական ուղղվածություն հաղորդելու ֆոնին։ Այսօր մարդու իրավունքով ուղեկցվում են գրեթե բոլոր թեմաները, որոնք գտնվում են ՄԱԿ-ի կառույցների ուշադրության կենտրոնում` սկսած բնապահպանությունից ու անձնական տվյալների պաշտպանությունից մինչև կիբեռանվտանգությունն ու կենսատեխնոլոգիաները։

Մեդվեդևը նշել է նաև, որ ոչ մի միջազգային այլ կառույց, հատկապես ռազմական դաշինքներ, չեն կարող խախտել համաշխարհային հանրության կամքն արտահայտելու հարցում ՄԱԿ-ի կանոնակարգային մարմինների մենաշնորհը։

«Գլոբալ անվտանգության համար պատասխանատվության բեռ դնելը, տարբեր կազմակերպությունների ու տերությունների փորձերը՝ ուղղված պետություններն ու կառավարությունները պիտակավորելուն ու աշխարհի ճակատագրերը վճռելուն, մեզ անխուսափելիորեն մի քանի տասնյակ տարի հետ կշպրտեն», - վստահ է Մեդվեդևը։

«Ինչպե՞ս սա հասկանանք». Արտակ Բեգլարյանը քննադատել է ՄԱԿ–ին

Նա ընդգծել է, որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնեցված կարծիքն է թույլ տալիս հասկանալ՝ զինված բախումներում ով է ագրեսոր, իսկ ով՝ ագրեսիայի զոհ։ Նա նշել է նաև, որ աշխարհի շատ կետերում շարունակում են զինված հակամարտության օջախներ լինել, որոնց արդյունքում ամեն օր մարդիկ են մահանում։

«Որպես կանոն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միայն այս կամ այն իրավիճակի մասին համաձայնեցված իրավական գնահատականն է թույլ տալիս հասկանալ՝ ով է իրավացի և ով` մեղավոր, ով է ագրեսոր, իսկ ով՝ ագրեսիայի զոհ։ Հակառակ դեպքում տեղեկատվական նետումների, փաստերը կեղծելու, «հիբրիդային» պատերազմի պայմաններում կա ռիսկ, որ սևը մատուցվելու է որպես սպիտակ, անօրինականը դառնալու է օրինական, ճշմարտությունը կթաքցնեն գեղեցիկ հեռուստատեսային պատկերի կամ սոցիալական ցանցերի հրապարակումների հետևում», - նշված է հոդվածում։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ը նշում է իր 75-ամյակը ամբողջ աշխարհի համար հսկայական ցնցումների պայմաններում, որոնք սրվում են առողջապահության ոլորտում աննախադեպ գլոբալ ճգնաժամով, որը սպառնում է լուրջ տնտեսական ու սոցիալական հետևանքներ ունենալ։

ՄԱԿ–ն արցախյան հակամարտության ֆոնին առաջարկել է թռիչքների անվտանգության միջոցներ ձեռնարկել

110
թեգերը:
Ռուսաստան, Դմիտրի Մեդվեդև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Ըստ թեմայի
Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից. Մեդվեդև
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դմիտրի Մեդվեդև
ՌԴ ԱԽ–ում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով