00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն էստաֆետը փոխանցում է Բելառուսին. ԵԱՏՀ–ն նոր ղեկավար կունենա

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցМихаил Мясникович на пленарном заседании Пятого форума регионов России и Белоруссии (12 октября 2018). Могилев
Михаил Мясникович на пленарном заседании Пятого форума регионов России и Белоруссии (12 октября 2018). Могилев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը, նրան խնդրել են այցելել բոլոր անդամ–երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր ղեկավար կդառնա Բելառուսի նախկին վարչապետ և Ազգային ժողովի հանրապետության խորհրդի ներկայիս ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։ Այս որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

«Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ կոնսենսուս ենք ձեռք բերել, բոլոր որոշումներն ընդունված են։ Մենք համաձայնության ենք եկել ԵԱՏՀ կոլեգիայի կազմի վերաբերյալ։ Ուզում եմ շնորհավորել պարոն Մյասնիկովիչին»,–ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ լավ գիտի գործընկերոջը, երկար է աշխատել նրա հետ նախկին պաշտոններում, այդ թվում` երբ նա Բելառուսի կառավարության ղեկավարն էր։

Ծիծաղելի դիպված. Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը. տեսանյութ

Таксист - Sputnik Արմենիա
ԵԱՏՀ–ն ՌԴ–ում հայկական վարորդական իրավունքը ճանաչելու համաձայնագիր է պատրաստում

«Դրա հետ կապված խնդիր չկա, սակայն կա խնդրանք և ցանկություն։ Օրակարգում մեր միության զարգացման ռազմավարության վերջնական մշակումն ու հաստատումն է։ Կցանկանայի, որ հանձնաժողովի նոր նախագահը տեղեկացներ մեզնից յուրաքանչյուրին` ինչպես է տեսնում ազգային մակարդակով հարցերի համաձայնեցման իր աշխատանքը», – ասել է Պուտինը։

Նա Մյասնիկովիչին խնդրեց անցնել մայրաքաղաքներով, հանդիպել գործընկերների, կառավարությունների ղեկավարների, մասնագետների հետ, որոնք նրա հետ միասին առաջ են մղելու այդ ռազմավարությունը։ Իսկ ավելի ուշ տեղեկացրեց, թե ինչպես է այդ աշխատանքը կազմակերպվելու։ Պուտինի խոսքով` դա օգտակար կլիներ բոլորին։

Ի պատասխան Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ հիմնվելու է ԵԱՏՄ երկրների ղեկավարների քաղաքական կամքի և Եվրասիական միության բազային փաստաթղթերի վրա։

Սա աղետ է. մենք չենք դիմանա մրցակցությանը. Տիգրան Սարգսյան

«Ես գլխավոր խնդիրը տեսնում եմ այդ փաստաթղթերի իրագործումն ապահովելու և պետությունների ղեկավարների դրսևորած կամքի մեջ», – ասել է Մյասնիկովիչը։

Загрузка багажа - Sputnik Արմենիա
Պահանջարկն է մեղավոր. ԵԱՏՀ–ի հետաքննությունը` ավիատոմսերի գնի բարձրացման վերաբերյալ

Նա նշել է, որ աշխատանքը շատ է լինելու, սակայն հույս է հայտնել, որ նրա փորձը դրա համար բավարար կլինի։ ԵԱՏՀ ապագա ղեկավարը պատրաստակամություն է հայտնել այցելել ԵԱՏՄ բոլոր երկրներ։

Մյասնիկովիչը նաև ուշադրություն է դարձրել ընդհանուր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծման հարցում առաջ գնալու, տեխնիկական կարգավորման հարցերը լուծելու անհրաժեշտությանը։

«Անհրաժեշտ կլինեն մոտեցումներ համատեղ ընկերությունների ստեղծման համար, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում», – նշել է Մյասնիկովիչը։

Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԵԱՏՀ գործող ղեկավար Տիգրան Սարգսյանը, որն ավարտում է իր նախագահությունը 2020 թվականի փետրվարի 1-ին, նույնպես շնորհավորեց Մյասնիկովիչին և հանձնաժողովի նոր կազմին։

Նշենք, որ ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ–ն գլխավորում է 2016 թվականի փետրվարի 1-ից։

Լրահոս
0