Ալեքս Բոզարաջյան

Լրագրող Ալեքս Բոզարաջյանին ուղիղ եթերում վիրավորած վազորդը ձերբակալվել է

202
(Թարմացված է 23:48 16.12.2019)
23-ամյա Ալեքս Բոզարջյանը արդարության է հասել. նրան վիրավորած 43–ամյա Թոմաս Քելեուեյը կալանավորվել է սեռական ոտնձգության մեղադրանքով։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Լրագրողին ուղիղ եթերում ձեռք գցած վազորդը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է The Sun. պարբերականը։

Դեկտեմբերի 7–ին ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավածքի ժամանակ WSAV-TV հեռուստաալիքի ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ վերջաբան է ունեցել:

Երբ թղթակիցն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, հանկարծակի վազորդներից մեկն առանձնացել էր մյուս մասնակիցներից և վազելու ընթացքում հարվածել լրագրողի հետույքին։

Ավելի ուշ նա դիմել է տղամարդուն Twitter–ի իր էջի միջոցով։

«Դա բռնություն էր. դուք վերաբերվել եք ինձ, ինչպես օբյեկտի և շփոթեցրել: Ոչ ոք երբեք չպետք է արժանանա այդպիսի վերաբերմունքի աշխատավայրում կամ որևէ այլ միջավայրում»,-գրել է լրագրողը:

Պարզվել է, որ այդքան անվայել արարք գործած տղամարդը 43-ամյա Թոմաս Քելեուեյն է։ Նա ԱՄՆ Ջորջիա նահանգի երիտասրդության հարցերով նախարարն է, Սթեյթսբորոյի բնակիչ:

Ամուսինն ու որդին կնոջը քաշքշելով տարել են Քննչական բաժնից. հանգամանքները պարզվում են

«Ուզում էի բարձրացնել ձեռքս` հանդիսատեսին ողջունելու համար, բայց Բոզարջյանին շատ մոտիկ էի ու չհասցրեցի հետ տանել։ Ես նրանից ներողություն կխնդրեի, եթե տեղում տեսնեի նրա արձագանքը։ Դա սարսափելի էր, ներողություն եմ խնդրում Ալեքսից, նրա ընտանիքից, ընկերներից ու գործընկերներից», – ասել է Քելեուեյը։

Չնայած ներողությանը` Բոզարջյանը տղամարդու դեմ դիմում է ներկայացրել։ Այսօր Քելեուեյին կալանավորել են սեռական ոտնձգության մեղադրանքով։ Նրան մինչև մեկ տարի ազատազրկում է սպառնում։

202
թեգերը:
կալանավորել, կալանք, սեռական բռնություն, Բռնություն, Լրագրող, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

71
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

71
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

71
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

71
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

0
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

0
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան