Портрет Бетховена Йозефа Карла Штилера

Արհեստական բանականությունը կփորձի ավարտել Բեթհովենի տասներորդ սիմֆոնիան

82
(Թարմացված է 23:16 16.12.2019)
Ծրագիրը գրելու նպատակով մասնագետների թիմն օգտագործում է ձեռագիր սևագրերը, որոնք մնացել են հանճարեղ կոմպոզիտորի մահից հետո։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երաժշտագետների և ծրագրավորողների խումբը կփորձի ավարտել Լյուդվիգ վան Բեթհովենի անավարտ ստեղծագործությունը կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն:

Արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում և կդառնա տոնական հանդիսությունների կենտրոնական իրադարձություններից մեկը:

Կոմպոզիտորն այդ սիմֆոնիայի վրա սկսել է աշխատել, երբ վերջացնում էր հռչակավոր Իններորդ սիմֆոնիան և «Ձոն ցնծությանը», բայց նրա մահվանից հետո մնացել են մի քանի ձեռագիր ուրվագրեր և պլանները:

Արհեստական բանականությունն արդեն խոսում է Վլադիմիր Պուտինի ձայնով․ տեսանյութ

Մասնագետների խումբը կփորձի Բեթհովենի փոխարեն ավարտել ՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները և ծրագրերը, որոնք արդեն վերլուծել են կոմպոզիտորի ամբողջ առկա ժառանգությունը: Ելնելով բացահայտված ալգորիթմներից՝ արհեստական բանականությունը կստեղծի պարտիտուրայի շարունակությունը։

82
թեգերը:
երաժիշտ, երաժշտություն, արհեստական բանականություն, Լյուդվիգ վան Բեթհովեն
Ըստ թեմայի
Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան. լուսանկարներ և տեսանյութ
«Ո՞վ եմ ես, որ ասեմ...». բացառիկ հարցազրույց Արմին վան Բյուրենի հետ
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի փոքրիկ որդին ցույց է տվել իր վարպետությունը. տեսանյութ
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

67
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

67
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

71
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

71
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

0
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

0
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան