Հրթիռ

Պատասխան «Իսկանդերին». ինչո՞վ են աշխարհին սպառնում ԱՄՆ նոր հրթիռները

203
(Թարմացված է 23:18 19.12.2019)
ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Նիկոլայ Պրոտոպոպովն իր հոդվածում փաստարկներ է ներկայացնում այն մասին, որ ԱՄՆ–ն Միջին և փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագրից հրաժարվել է ավելի շուտ, քան հայտարարել է այդ մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դեռևս ոչ միջմայրցամաքային, բայց արդեն նաև ոչ տակտիկական. օրերս Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից փորձարկել են նոր բալիստիկ հրթիռի փորձանմուշը։ Շարժական ցամաքային սարքից գործարկված հրթիռն անցել է ավելի քան 500 կիլոմետր և ընկել Խաղաղ օվկիանոսը։ Ավիաբազայի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ դա միջին հեռահարության զենք է, որը դեռ մի քանի ամիս առաջ արգելքի տակ էր։

Անճոռնի ներկայացում

Միջին և փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագրի գործողությունը դադարել է օգոստոսի 2–ից` ԱՄՆ նախաձեռնությամբ։ ԱՄՆ–ն Ռուսաստանին մեղադրում է իր պայմանները խախտելու մեջ։ Վաշինգտոնը մասնակցությունը պայմանագրին ավելի վաղ է դադարեցրել` 2019թ.–ի մարտին։ Այդ ժամանակ ամերիկացիները հայտարարել են ցամաքային տեղակայման նոր հրթիռներ նախագծելու անհապաղ մեկնարկի մասին` միաժամանակ պարզաբանելով, որ համակարգը պատրաստ կլինի մի քանի տարի անց։

Սակայն առաջին նմուշը հայտնվել է մոտ 9 ամսից։ Դա առնվազն տարակուսանք է հարուցում։ Ամերիկյան կոնստրուկտորները, իհարկե, կարող էին ջանքեր գործադրել և արագացնել մշակումը, բայց ակնհայտ է, որ անհնար է նման ժամկետում զրոյից նախագծել, հավաքել և փորձարկել սպառազինության նոր տեսակի փորձնական նմուշ։

ԱՄՆ–ի կողմից ուժեղացող ճնշման ֆոնին Թուրքիան սկսել է թեստավորել С-400 -ի ռադարային սարքերը

Փորձագետները և քաղաքական գործիչները կարծում են, որ ամերիկացիները արգելված հրթիռների մշակմանը ձեռնամուխ են եղել մինչև պայմանագրից հրաժարվելը։ Փորձարկումներից անմիջապես հետո Չինաստանի ԱԳՆ–ն Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի բացատրությունն անվանել է «անճոռնի ներկայացում»։

«Այս տարվա օգոստոսի 2–ից, երբ ԱՄՆ–ը հայտարարել է Միջին և փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագրից դուրս գալու մասին, Պենտագոնը ցամաքային տեղակայման հրթիռների երկու փորձարկում է անցկացրել։ Էսպերը հպարտությամբ հաղորդել է, որ ԱՄՆ–ը փետրվարից պատրաստվել է այդ մեկնարկներին։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել. ԱՄՆ–ը պաշտոնապես տեղեկացրել է պայմանագրից դուրս գալու մասին միայն օգոստոսի 2–ին, իսկ պատրաստվել` փետրվարից։ Դա ևս մեկ անգամ հաստատում է մեր նախորդ գնահատականները, որ ԱՄՆ–ն նախօրոք պլանավորել է պայմանագրից դուրս գալը»,–ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Միջին հեռահարություն

Իսկապես, օգոստոսին Պենտագոնն արդեն փորձարկել է թևավոր հրթիռը, որը խոցել է թիրախը ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա, ինչը հակասում է միջին և փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագրին։ Ռուսաստանի ԱԳՆ–ում այդ գործարկումները գնահատել են որպես ապացույց, որ ԱՄՆ–ն վաղուց և գիտակցված պատրաստվել է պայմանագիրը խզելուն։

Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը խիստ նեղացրել են նավթային փորձագետներին

«Այդ ընթացքում նման միջոցառումներ անցկացնելը գրեթե անհնար է, եթե դրանք նախօրոք չեն պատրաստվել։ Այսպիսով, մենք տեսանելի հաստատում ենք ստացել, որ պայմանագրից ԱՄՆ–ի դուրս գալու` ոչ միայն քաղաքական և քարոզչական, այլ նաև բարոյական, ռազմատեխնիկական նախապատրաստությունը Վաշինգոտնում անցկացվել է երկարատև ժամանակի ընթացքում»,–ասել են ԱԳՆ–ից։

«Իսկանդերի» անալոգը

Բացի դրանից, ամերիկացիները վաղուց մշակում են զենք, որը միջին և փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագրով դասակարգվում է որպես փոքր հեռահարության հրթիռ։ 2018թ.–ի շնորհանդեսի ժամանակ Պենտագոնը ներկայացրել է Precision Strike Missile (PrSM) օպերատիվ–մարտավարական հրթիռը` 70-499 կմ հեռահարությամբ։ Իրականում հրթիռը կարող է թիրախներ խոցել ավելի քան 700 կմ տարածության վրա։

«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով

PrSM–ը նույնպես արդեն փորձարկել են։ Գործարկումը տեղի է ունեցել М142 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Հրթիռն անցել է 240 կիլոմետր և հաջողությամբ խոցել թիրախը։

PrSM–ը կարելի է անվանել ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի անալոգ, որի բնութագրերն ԱՄՆ–ն օգտագործել է որպես հիմնական պատրվակ պայմանագրից դուրս գալու համար։ Վաշինգտոնը մեղադրել է Մոսկվային, որ 9М728 թևավոր հրթիռի ձևափոխված տարբերակը` 9М729 –ը, խախտում է պայմանագրի պահանջները. իբր նրա հեռավորությունը գերազանցում է թույլատրելի 500 կիլոմետրը։

Մոսկվայում հերքել են մեղադրանքները, իսկ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ բացահայտել է հրթիռի որոշ բնութագրեր։

Ռուսաստանը նույնիսկ գնացել է աննախադեպ քայլի և առաջարկել ԱՄՆ–ին փակ ռեժիմով ծանոթանալ 9М729–ին` համոզվելու համար, որ այն համապատասխանում է պայմանագրի պահանջներին։ Ամերիկացիները հրաժարվել են։

203
թեգերը:
Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիր, հրթիռաշինություն, հրթիռակիր, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը
ԱՄՆ–ն պայքարում է ինտերնետի անկախության համար և հաղթում
ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում
«Դեռ դաշնակիցներ ենք»․ Թուրքիան ԱՄՆ-ից Patriot է խնդրել ու պատասխանի է սպասում
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

49
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

49
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

70
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

70
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Пациент в реанимации медцентра Арташат

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

0
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

0