Երիտասարդ, արխիվային լուսանկար

«Despacito» երգը YouTube–ի պաշտոնական ալիքում վերջին տասնամյակում ամենադիտվածն է

91
(Թարմացված է 17:33 15.12.2019)
2019 թվականի հետ ավարտվում է ևս մեկ տասնամյակ, ինչը նշանակում է, որ մի շարք խոշոր ընկերություններ կամփոփեն տասնամյակի արդյունքները: Նման քայլ է արել YouTube- ի հանրահայտ վիդեո ալիքը:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. YouTube–ի տեսանյութերի պաշտոնական ալիքը հրապարակել է վերջին տասնամյակում ամենաճանաչված տեսահոլովակների տասնյակը։ Այս մասին գրում է 3dnews.ru- ն:

«Վույ աման–2». Սիրուշոն նոր երգ է ձայնագրում Սեբուի հետ

2010-2019 թվականների ամենադիտված երաժշտական ​​տեսահոլովակը դարձել է Daddy Yanke- ի և Luis Fonsi- ի "Despacito" երգը: Տեսահոլովակը YouTube–յան ալիքում հրապարակվել է 2017-ի հունվարին, ստանալով ավելի քան 6,5 միլիարդ դիտում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է երգիչ Ed Sheeran–ն իր «Shape of You» տեսահոլովակով, այն դիտվել է 4,5 միլիարդ անգամ:

Առաջատարների եռյակը եզրափակում է Charlie Puth– և Wiz Khalifa–ի «See You Again» տեսահոլովակը, որն ավեի քան  4,3 միկիարդ դիտում է հավաքել։

Ճապոնիայի խանութներում Պուտինի նկարներով օրացույցները վաճառքի հիթ են դարձել. տեսանյութ

Առաջատարների հնգյակում տեղ է գտել Mark Ronson-ի և Bruno Mars–ի դուետը ` Uptown Funk տեսահոլովակով, որն ունի մոտ 3,7 միլիարդ դիտում, ինչպես նաև  հարավկորեացի երգիչ PSY- ի «Gangnam Style» տեսահոլովակը` 3,4 դիտումով:

«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել

YouTube–ի պաշտոնական ալիքի  վարկանիշային ցուցակում  վեցերորդ տեղը գրավել է  Justin Bieber–ի Sorry տեսահոլովակը`  3,2 միլիարդ դիտումով։ Դրան հաջորդում է Maroon 5–ի  «Sugar»տեսահոլովակը  (3,08 միլիարդ դիտում)։ 8–րդ հորիզոնականում Katy Perry–ն է` իր Roar տեսահոլովակով (2,9 միլիարդ դիտում), որին հաջորդում է  OneRep Public– ի «Counting Stars» երգը (2.88 միլիարդ դիտում): 10–րդ հորիզոնականը եզրափակում է Ed Sheeran–ն իր «Thinking Out Loud» երգի տեսահոլովակով, որը դիտվել է  2,86 միլիարդ անգամ:

91
թեգերը:
տեսահոլովակ, համացանց, երգ
Ըստ թեմայի
Ալմազյան. «Եթե ինձ դիմեին, որ Բրեգովիչին հրավիրեի, երևի ավելի էժան կլիներ»
Ռոզի Արմենն առաջին անգամ Հայաստան եկավ Մոսկվայի տրիումֆից հետո, հիմա եկել է եռագույնով
«Մի գնա» մեգահիթը «հեղափոխական» է դարձել. տեսանյութ
Գարիկ Մարտիրոսյանի կինը «խորացել» է ռաբիսի մեջ․ Ժաննան պարում է «Մի գնա» երգի տակ
Սպիտակ տուն

Արտառոց դեպք Սպիտակ տան մոտ․ գաղտնի ծառայությունը կրակ է բացել

22
(Թարմացված է 09:58 11.08.2020)
Ավելի վաղ անվտանգության աշխատակիցները մամուլի ասուլիսից հեռացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց, վերադառնալով ասուլիսի սրահ, Թրամփը հայտնել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Գաղտնի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Գաղտնի ծառայության Twitter-յան էջում:

«51-ամյա տղամարդը մոտեցել Է Սպիտակ տան մոտ կանգնած գաղտնի ծառայության սպային և հայտարարել, որ իր մոտ զենք կա: Այնուհետև շրջվել է, հագուստի տակից ինչ-որ առարկա դուրս բերել ու շարժում է արել։

Ապա տղամարդը պատրաստվել է կրակել։ Սակայն գաղտնի ծառայության սպան կրակել է տղամարդու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի

«Հրաձիգին» առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ անվտանգության աշխատակիցները մամուլի ասուլիսից հեռացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց, վերադառնալով ասուլիսի սրահ, Թրամփը հայտնել էր Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին։

Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն։

Ամերիկացի գեներալները Բեյրութի պայթյունը հարձակում են որակել. Թրամփ

22
թեգերը:
Վաշինգտոն, Սպիտակ տուն, հրաձգություն, գնդակահարություն, կրակոց, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Թրամփն առաջարկում է հետաձգել նախագահական ընտրությունները
Թրամփը մտադիր է ԱՄՆ–ում արգելել TikTok–ը
Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին
Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ չի ուզում հետաձգել ընտրությունները
Բելառուս, արխիվային լուսանկար

Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը

45
(Թարմացված է 21:42 10.08.2020)
ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բելառուսում իրավապահները սկսել են ձերբակալել «Մինսկ՝ հերոս քաղաք» կոթողի մոտ տեղի ունեցած ակցիայի ենթադրյալ մասնակիցներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն։

Դեռ օգոստոսի 9-ին բողոքի ակցիաներից հետո Բելառուսի քրեական օրենսգրքի 293 հոդվածով քրեական գործեր էին հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու փաստերով։

Այսօր ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։ Քաղաքի այդ շրջանում հավաքվել են ոստիկանության ուժերը, երկու հրշեջ մեքենա է հերթապահում։

Ավելի վաղ Sputnik Բելառուսը հայտնել էր, որ Մինսկում գիշերային անկարգություններից հետո ձերբակալել են թղթակից Եվգենի Օլեյնիկին։ Բացի այդ, RT-ն տեղեկացնում էր, որ ձերբակալվել է «Ruptly Ruptly»–ի հետ համագործակցող թղթակիցը։ Նա մեկուսարանում է։ Մինչ այդ ընտրատարածքների բացման նկարահանման ժամանակ ձերբակալվել էին «Ruptly»-ի ևս երկու սթրինգերներ։

RT-ի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բելառուսի իշխանությանը կոչ է արել ազատել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովին։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է

45
թեգերը:
Ձերբակալում, Լրագրող, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

0
(Թարմացված է 10:25 11.08.2020)
ՀՀ վարչապետն այս անգամ տեսանյութ է հրապարակել Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներից։ Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է ավելի քան 40 տարի առաջ։
0
թեգերը:
ասֆալտ, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան