Նիկոլայ Սիլաև

Ցեղասպանության մասին բանաձևը չի կարելի կապել թուրք–ամերիկյան խնդիրների հետ. Սիլաև

342
(Թարմացված է 16:32 14.12.2019)
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Չի կարելի ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կապել միայն թուրք–ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների հետ։ Հայ սփյուռքն իր ավանդն է ունեցել այդ որոշումը հաստատելու մեջ։ Նման կարծիք հայտնեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Sputnik ռադիոկայանի եթերում։

Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 12-ին Միացյալ նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող S.Res.150 բանաձևը։

«Հայկական սփյուռքը վաղուց է պայքարում ԱՄՆ–ում Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Եվ այն, ինչ տեղի է ունեցել, ոչ միայն թուրք–ամերիկյան հարաբերությունների արդյունք է, այլ նաև Վաշինգտոնում հայկական սփյուռքի երկարատև քաղաքականության հետևանք։ Ուժեղ, համախմբված սփյուռքի, որն ունի իր լոբբին։ Այնպես որ, ես չէի կապի այդ ամբողջ պատմությունը թուրք–ամերիկյան հարաբերությունների հետ»,–հայտարարեց փորձագետը։

Բացվեց մեր պահանջատիրության պատմական նոր էջը. Գարեգին Բ–ն ողջունել է ԱՄՆ Սենատի որոշումը

Նա հիշեցրեց, որ տվյալ դեպքում ռուսական կողմը կարող է համաձայն լինել ամերիկյան օրենսդիրների դիրքորոշման հետ, և որ Ռուսաստանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դեռ 1995թ.–ին։

«Ռուսաստանը ո՛չ առիթ ունի, ո՛չ հիմքեր ինչ–որ բանից վրդովվելու կամ զարմանալու համար», – նշեց Սիլաևը։

Փորձագետի կարծիքով` նման փաստաթղթերի նշանակությունը երկկողմ հարաբերությունների համատեքստում չարժե գերագնահատել։

«Նման որոշումների առանձնահատկությունն այն է, որ դրանք ընդունվում են, բայց ժամանակը, երբ դրանք մեծ ազդեցություն են ունենում ընթացիկ միջպետական հարաբերությունների վրա, հարատև չէ»,–ասաց Սիլաևը։

Նա նշեց, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց դա Մոսկվային չի խանգարել սերտ հարաբերություններ կառուցելու Անկարայի հետ։

«Նույնը վերաբերում է նաև ԱՄՆ–ին։ Հայոց ցեղասպանության ճանաչումը կայացել է, բայց դա չի նշանակում, որ թուրք–ամերիկյան հարաբերությունները մեկընդմիշտ փչացած են»,–համոզված է Սիլաևը։

Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

Նրա կարծիքով` Հայոց ցեղասպանության մասին բանաձևն արգելք չի դառնա թուրք–ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար, երբ կողմերը փոխադարձ շահեր տեսնեն դրա մեջ։

342
թեգերը:
Հայաստան, Թուրքիա, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, բանաձև, Հայոց ցեղասպանություն, Նիկոլայ Սիլաև
Ըստ թեմայի
Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ
Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Ցեղասպանությունը. Սամանթա Փաուեր
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության բանաձևին կողմ քվեարկած կոնգրեսականներին
Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

«Դու հպարտ հայուհի ես»․ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը

63
(Թարմացված է 17:15 30.10.2020)
Ամուսնու արտասովոր նվերն անչափ հուզել է Քիմ Քարդաշյանին։ Հեռուստաաստղին ծննդյան 40-ամյակի առթիվ «շնորհավորել է» հանգուցյալ հայրը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անմոռանալի նվեր է ստացել իր ամուսնուց՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթից, ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Քանյեն արել է ամեն ինչ, որպեսզի Քիմի հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հոլոգրաֆիայի տեսքով շնորհավորի դստեր տարեդարձը։

Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորում է» դստերն ու նշում, որ հպարտանում է իր աղջկանով։

Նա շեշտում է, որ իր համար ամենագեղեցիկ բանն ընտանիքի, երեխաների հանդեպ Քիմի հոգատարությունն է։ Ռոբերտ Քարդաշյանը չի մոռանում նաև շնորհակալություն հայտնել դստերը՝ հայկական արմատներից չկտրվելու համար։

«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայր եմ»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։

Քիմն անչափ հուզվում է ամուսնու անակնկալից։

Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հոլոգրաֆիա՝ դրախտից․ հենց իմ ծննդյան օրը Քանյեն ամենամտածված անակնկալը մատուցեց։ Այն այնքան իրական է թվում, որ ես լցված եմ էմոցիաներով ու արցունքներով։ Մենք այն նայում ենք էլի ու էլի։ Շնորհակալ եմ, Քանյե, այս հիշողությունների համար, որն ինձ հետ կմնա մի ամբողջ կյանք»,-հրապարակմանը կից գրել է Քիմը։

Հիշեցնենք, որ Քարդաշյանն իր ծննդյան 40-ամյակը նշել է հոկտեմբերի 21-ին։

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և ունեն 4 երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Երեխաներից երկուսին զույգի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

63
թեգերը:
շնորհավորանք, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ
Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը
«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

483
(Թարմացված է 17:11 30.10.2020)
Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում։ Ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի հետևանքների մասին վկայող տեսանյութեր ու լուսանկարներ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։

Նույն աղբյուրի տեղեկություններով` Իզմիրում քանդվել է առնվազն 6 շենք։

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։

 

483
թեգերը:
Զոհ, Ավերածություններ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին
Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից

Ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր, հիմա էլ 3 որդիներն են առաջնագծում. տեսանյութ

0
(Թարմացված է 17:40 30.10.2020)
Դիվերսիոն հարձակման ժամանակ որդին վիրավորվել է, բայց արդեն ապաքինվում է, կվերադառնա շարքեր՝ հայրենի տունը պաշտպանելու։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Անժելան ռազմաճակատ ճանապարհեց իր 3 որդիներին ու ստիպված թոռների, ընտանիքի հետ տեղափոխվեց մայր Հայաստան։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել տողեցի ընտանիքի մասին։ Լրագրողի հետ զրույցում կինը նշում է՝ այս կռիվը մի օր պետք է լիներ, անխուսափելի էր։

«30 տարվա մեջ ամեն օր մենք սպասում էինք էս պահին, բայց ոչ էս աստիճանի»,- ասում է արցախցի կինը։

Տիկին Անժելան նույնպես հերոսուհի է։ Արցախյան առաջին պատերազմում ամուսնու կողքին հայրենի Տողն գյուղն է պաշտպանել։ Հպարտությամբ նշում է՝ ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր։

Հիմա էլ որդիներն են իրենց կռիվը շարունակում։ Դիվերսիոն հարձակման ժամանակ նրա զավակներից մեկը վիրավորվել է թշնամու գնդակից, բայց արդեն ապաքինվում է։

«Ամենակարևորը մարդկային կորուստն է, որ չլինի»,- ընդգծում է տիկին Անժելայի հարսիկը՝ Գայանեն։ Ասում է՝ թեկուզ գյուղն ավերված լինի, խնդիր չէ, կվերականգնեն։ Կարևորը՝ տուն վերադառնան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
հրամանատար, Գյուղ, ամուսին, որդի, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Դու հպարտ հայուհի ես»․ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը
Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար
ՀՀ–ում դատապարտյալներ են ազատ արձակվել առաջնագիծ մեկնելու համար