Բունդեսթագ

ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում

138
(Թարմացված է 18:22 12.12.2019)
«Հյուսիսային հոսք 2» նախագծին ակտիվ դեմ են հանդես գալիս նախ Ուկրաինան, որը մտավախություն ունի կորցնել ռուսական գազի տարանցումից եկող եկամուտը և մի շարք եվրոպական երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Գերմանիայի կառավարությունը զիջել է ԱՄՆ–ին: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել էներգետիկայի հարցերով բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Կոտրեն։

Պատգամավորը հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը կարևոր է Գերմանիայի էներգաանվտանգությունն ապահովելու համար, և նախագծի իրականացումը «տորպեդավորելու» փորձերը պետք է Անգելա Մերկելի կառավարությանը ստիպեին անհապաղ պաշտպանել այն։

«2018 թվականին տիկին Մերկելը շատ հստակ հասկացրեց, որ «Հյուսիսային հոսք 2»-ը զուտ երկկողմանի տնտեսական նախագիծ է Գերմանիայի և Ռուսաստանի միջև, որի վրա չի տարածվում ԵՄ–ի օրենսդրությունը։ Այժմ ԱՄՆ–ին հաջողվել է «Հյուսիսային հոսք 2»-ը կապել իրենց իսկ կողմից ապակայունացրած Ուկրաինայի հետ։ ԱՄՆ–ի ճնշման տակ դաշնային կառավարությունը ենթարկվել է այդ տնտեսական գրոհին և նահանջել է», – հայտարարել է պատգամավորը։

Կոտրեի խոսքով` կառավարությունը` Մերկելի գլխավորությամբ , «այլևս ի վիճակի չէ ներկայացնելու Գերմանիայի շահերը, էլ չենք խոսում դրանք պաշտպանելու մասին»։ Նա ավելացրել է, որ Ուկրաինայի կայունությունը «որևէ ընդհանուր բան չունի այլ տնտեսական նախագծերի հետ»։

Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը

«Հյուսիսային հոսք 2» նախագիծը ենթադրում է տարեկան 55 միլիարդ խմ ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղ կառուցել, որը Ռուսաստանի տարածքից Բալթիկ ծովով կհասնի Գերմանիա։ Գազատարը կառուցվել է Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի և Գերմանիայի տարածքային ջրերի կամ բացառապես տնտեսական գոտիների միջով։

«Հյուսիսային հոսք 2»–ը կգործարկվի 2020 թվականի կեսին. Կոզակ

«Հյուսիսային հոսք 2» նախագծին ակտիվ դեմ են հանդես գալիս նախ Ուկրաինան, որը մտավախություն ունի կորցնել ռուսական գազի տարանցումից եկող եկամուտը և մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում Լեհաստանը, Լատվիան և Լիտվան, ինչպես նաև ԱՄՆ–ն, որը ԵՄ–ում առաջ է մղում իր բնական հեղուկ գազը։ Նրանք նախագիծն անվանում են քաղաքական և Եվրոպայի էներգաանվտանգությանը սպառնացող։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ նախագիծը բացարձակ կոմերցիոն է և մրցունակ, և նշել, որ այն դեպի ԵՄ Ուկրաինայի միջոցով ռուսական գազի տարանցման դադարեցում չի ենթադրում։

138
թեգերը:
Եվրոպա, Ուկրաինա, Անգելա Մերկել, Գերմանիա, Ռուսաստան, «Հյուսիսային հոսք» նախագիծ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Արևմուտքի լեհ դրածոն. Վարշավան սեթևեթում է Երևանի հետ, որպեսզի գերազանցի՞ Մոսկվային
Բաքվի «Հարավային գազային միջանցքը». խողովակը կա, մնում է գազ գտնել
Գերմանիա-Ռուսաստան մերձեցում և Մերկելի այց Հարավային Կովկաս. աշխարհում իրավիճա՞կ է փոխվել
Էրդողանն ու Մակրոնը

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

101
(Թարմացված է 21:38 24.10.2020)
Թուրքիայի նախագահի վիրավորական հայտարարությունից հետո Ֆրանսիան ևս մեկ անգամ զգուշացրել է, որ Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ։ Տեղեկությունը հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Էրդողանն այսօր իր ելույթում խոսել էր Մակրոնի մասին և ասել. «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»

«Նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են: Ծայրահեղությունների հետևից ընկնելն ու կոպիտ լինելը ճանապարհ չէ: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Մենք ավելորդ վեճերի չենք մասնակցում և վիրավորանք չենք ընդունում», - գրված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ելիսեյան պալատը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեսպանին հետ կանչել Անկարայից` ստեղծված իրավիճակը Մակրոնի հետ քննարկելու համար:

Ելիսեյան պալատը հայտարարել է նաև, որ Փարիզի մերձակայքում ուսուցչի դաժան սպանությունից հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցական կամ աջակցության ուղերձներ չեն եղել: Պալատը հայտնել է, որ Էրդողանը վերջերս հանդես է եկել վիրավորական հայտարարություններով, մասնավորապես կոչ է արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը:

Ավելի վաղ Մակրոնը Ֆրանսիայում ելույթ էր ունեցել անջատողականության դեմ պայքարի թեմայով և հայտնել, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

Նշենք, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները սրվեցին Միջերկրական ծովի արևելյան հատվածի առնչությամբ Հունաստանի հետ հակամարտության և Լեռնային Ղարաբաղի պատերազմի ֆոնին։ Մակրոնը Թուրքիային մեղադրեց վարձկաններին Սիրիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մեջ:

Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում

101
թեգերը:
Ֆրանսիա, Թուրքիա, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ
Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում
Պուտինի հայտարարությունները շատ կարևոր, շատ զսպող էին Էրդողանի համար. Քոչարյան
Դմիտրի Մեդվեդև. արխիվային լուսանկար

«Կա ռիսկ, որ սևը մատուցվելու է որպես սպիտակ...». Մեդվեդևը` ՄԱԿ-ի դերակատարության մասին

146
(Թարմացված է 20:23 24.10.2020)
Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ աշխարհի շատ կետերում շարունակում են մխալ զինված հակամարտությունների օջախներ, որոնց պատճառով ամեն օր մարդիկ են մահանում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերակատարությունն այդ համատեքստում շատ կարևոր է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հասարակության շրջանում պառակտում մտցնելն ու գործող իշխանությանը գահընկեց անելու համար ընդդիմությանն աջակցելը` ձևականորեն հղում անելով «ժողովրդավարական արժեքներին», այլ երկրների գործերին ապօրինի միջամտության տիպիկ սցենար է, որը շարունակում է կրկնվել։ Այս մասին նշված է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի «ՄԱԿ-ի 75-ամյանը․ հին խնդիրները, նոր մարտահրավերներն ու գլոբալ լուծումները» խորագրով հոդվածում, որը հրապարակվել է RT հեռուստաալիքի կայքում։

Մեդվեդևը նշել է նաև, որ 2003 թվականին ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան, որում ներառված էին ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, Իրաք է ներխուժել։ Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ու զանգվածային ոչնչացման զենքի որոնման պատրվակով գահընկեց է արվել ու ապօրինի մահապատժի ենթարկվել երկրի նախագահ Սադամ Հուսեյնը, վերացվել է «ինքնավար պետությունն» ու «իրական ժողովրդավարական» պետություն է ստեղծվել։ Մեդվեդևը նշել է, որ բոլորին հայտնի է՝ ինչ դուրս եկավ դրանից։

Նա մեկ ուրիշ օրինակ էլ է բերել․ 2012 թվականին «ԱՄՆ-ն, համագործակցելով ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ, գաղտնի ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի ապստամբներին»։

«Դա հանգեցրեց միայն մեծ արյունահեղության ու երկրում ներքին ճգնաժամի», - փաստել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն Արցախի թեմայով փակ խորհրդակցություն կանցկացնի

Մեդվեդևն ասել է նաև, որ հետխորհրդային տարածքում կան «չկայացած պետություններ», որոնք ունակ չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել ու ապահովել իրենք քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Նրա խոսքով՝ «Վեյմարի հանրապետության՝ Երրորդ ռեյխի վերածվելու դրամատիկ վերածննդի օրինակը հստակորեն ցուց տվեց, որ լայն ժողովրդավարական ազատության տրամադրումը, որը ապահովված չէ տնտեսական աճով, քաղաքացիների մասին հոգատարությամբ ու ծայրահեղական դրսևորումներին իսկապես հակազդելու` պետության ունակությամբ, անխուսափելիորեն տանում է քաղաքական օրակարգի մեկուսացման, հանցագործությունների աճի, ժողովրդավարական ինստիտուտների խոցելիության, որի հետևանքը լինում է պետության կազմաքանդումը կամ անցումը դիկտատուրայի»։

«Ցավոք, նախորդ դարի ընթացքում (1917 ու 1991 թվականներին) Ռուսաստանը նույնպես երկու անգամ եղել է փլուզվելու ու անարխիայի եզրին։ Երկու անգամ էլ պետության փլուզումն ուղեկցվել է համընդհանուր ազատության ու ժողովրդավարության մասին կարգախոսներով։ Այսօր էլ տեսնում ենք «չկայացած պետությունների» (failed states) օրինակներ (այդ թվում նաև հետխորհրդային տարածքում), որոնք ունակ չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել, իրենք քաղաքացիների մոտ վաղվա օրվա հանդեպ վստահություն ապահովել»,-նշել է նա։

Մեդվեդևի խոսքով՝ այդ ֆոնին ՄԱԿ-ը տապալելու ու դրա փոխարեն «ժողովրդավարական ազգերի միություն» ստեղծելու փորձերը զգուշավորություն են առաջացնում, նման գաղափարները կարող են տանել դեպի միջազգային լարվածության և ուղիղ հակամարտությունների։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է մարդու իրավունքների հայեցակարգի զարգացման ու տարբեր ոլորտներում պետությունների համագործակցությանը մարդասիրական ուղղվածություն հաղորդելու ֆոնին։ Այսօր մարդու իրավունքով ուղեկցվում են գրեթե բոլոր թեմաները, որոնք գտնվում են ՄԱԿ-ի կառույցների ուշադրության կենտրոնում` սկսած բնապահպանությունից ու անձնական տվյալների պաշտպանությունից մինչև կիբեռանվտանգությունն ու կենսատեխնոլոգիաները։

Մեդվեդևը նշել է նաև, որ ոչ մի միջազգային այլ կառույց, հատկապես ռազմական դաշինքներ, չեն կարող խախտել համաշխարհային հանրության կամքն արտահայտելու հարցում ՄԱԿ-ի կանոնակարգային մարմինների մենաշնորհը։

«Գլոբալ անվտանգության համար պատասխանատվության բեռ դնելը, տարբեր կազմակերպությունների ու տերությունների փորձերը՝ ուղղված պետություններն ու կառավարությունները պիտակավորելուն ու աշխարհի ճակատագրերը վճռելուն, մեզ անխուսափելիորեն մի քանի տասնյակ տարի հետ կշպրտեն», - վստահ է Մեդվեդևը։

«Ինչպե՞ս սա հասկանանք». Արտակ Բեգլարյանը քննադատել է ՄԱԿ–ին

Նա ընդգծել է, որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնեցված կարծիքն է թույլ տալիս հասկանալ՝ զինված բախումներում ով է ագրեսոր, իսկ ով՝ ագրեսիայի զոհ։ Նա նշել է նաև, որ աշխարհի շատ կետերում շարունակում են զինված հակամարտության օջախներ լինել, որոնց արդյունքում ամեն օր մարդիկ են մահանում։

«Որպես կանոն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միայն այս կամ այն իրավիճակի մասին համաձայնեցված իրավական գնահատականն է թույլ տալիս հասկանալ՝ ով է իրավացի և ով` մեղավոր, ով է ագրեսոր, իսկ ով՝ ագրեսիայի զոհ։ Հակառակ դեպքում տեղեկատվական նետումների, փաստերը կեղծելու, «հիբրիդային» պատերազմի պայմաններում կա ռիսկ, որ սևը մատուցվելու է որպես սպիտակ, անօրինականը դառնալու է օրինական, ճշմարտությունը կթաքցնեն գեղեցիկ հեռուստատեսային պատկերի կամ սոցիալական ցանցերի հրապարակումների հետևում», - նշված է հոդվածում։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ը նշում է իր 75-ամյակը ամբողջ աշխարհի համար հսկայական ցնցումների պայմաններում, որոնք սրվում են առողջապահության ոլորտում աննախադեպ գլոբալ ճգնաժամով, որը սպառնում է լուրջ տնտեսական ու սոցիալական հետևանքներ ունենալ։

ՄԱԿ–ն արցախյան հակամարտության ֆոնին առաջարկել է թռիչքների անվտանգության միջոցներ ձեռնարկել

146
թեգերը:
Ռուսաստան, Դմիտրի Մեդվեդև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Ըստ թեմայի
Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից. Մեդվեդև
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դմիտրի Մեդվեդև
ՌԴ ԱԽ–ում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով
Պարգև սրբազան

Պարգև սրբազանը դիմել է Մակրոնին, Թրամփին ու Պուտինին. տեսանյութ

9
(Թարմացված է 21:54 24.10.2020)
Արցախի թեմի առաջնորդի խոսքով`խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ թե շուտ ավարտվում են:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին` Արցախի Հանրապետությունում պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։

Նա նշում է, որ արդեն գրեթե մեկ ամիս է` դաժան պատերազմ է գնում Արցախում, Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին, մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

«Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: 100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ և ինչպես 1988-1990 թվականներին Սումգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ»,–ասում է Պարգև արքեպիսկոպոսը:

Նրա խոսքով`Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանյան կայսրություն ստեղծել Թուրքիայից մինչև Չինաստան: Եվ այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի Հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը և մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

«Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը. երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական մարդիկ, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ` ինչպես 1990-ականներին, 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց երկու անգամ դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում»,–ասել է նա:

Արցախի թեմի առաջնորդի խոսքով`խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ թե շուտ, ավարտվում են:

«Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ մի օպտիմալ լուծում գտնել: Գործեք։ Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»,- ասել է Պարգև սրբազանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

9
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), Արցախ
Ըստ թեմայի
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին
Պեսկովն ասել է` ինչի է ձգտում Պուտինը Ղարաբաղի հարցում