Գուբիոյի տոնածառը

Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

224
(Թարմացված է 13:43 09.12.2019)
Տոնածառի բարձրությունը 750 մետր է, լայնությունը` 450։ Նոր տարվա գեղեցկուհին զարդարված է ավելի քան 700 նեոնային լույսերով։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Իտալիայի Գուբիո քաղաքում երեկ տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը վառելու արարողությունը։ Այս մասին հայտնում է Umbria24–ը։

Տոնածառը Ինջինո լեռան լանջին տեղադրված լուսային ինստալյացիա է, որի բարձրությունը 750 մետր է, լայնությունը` 450, զարդարված է ավելի քան 700 նեոնային լույսերով։ Տոնածառի գագաթին շողշողում է սուրբծննդյան հսկայական աստղը, որը յուրաքանչյուր 5 րոպեն մեկ փոխում է գույնը։

«Ոնց որ թե 700 հազար դոլարը «պերեբոռ» է. Նաիրա Զոհրաբյանը` Նոր տարվա ծախսերի մասին

Նեոնային լույսերով տոնածառն արդեն 38 տարի զարդարում է Գուբիոն, ի սկզբանե այդ ավանդույթը նախաձեռնել են կամավորները։ Իսկ 1991թ–ին այն գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենամեծը աշխարհում։ 2014թ–ին տոնածառի լույսերը վառել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մինչև հունվար տոնածառն իր լույսերով կուրախացնի քաղաքի բնակիչներին ու հյուրերին։

Հեքիաթային քաղաքից մինչև Բրեգովիչի համերգ. որքան կարժենան այս Նոր տարվա միջոցառումները

224
թեգերը:
տոնածառ, Ամանոր, Իտալիա
Ըստ թեմայի
Ինչպես և որտեղ են աճում Հայաստանի տոնածառերը․ տեսանյութ
Հայաստանի գլխավոր տոնածառը. նախորդի ու նորի տարբերությունը
Եղևնու ճյուղի, տոնածառի խաղալիքի ու նոր կյանքի երազանքով. Ամանորն անտունների կացարանում
Ինչո՞վ են աչքի ընկել Երևանի և Բաքվի տոնածառերը