Սուրբ Ղազար

«Գնում ենք զորակցություն հայտնելու». Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սուրբ Ղազար կղզի. տեսանյութ

127
(Թարմացված է 13:58 20.11.2019)
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Այցի շրջանակներում նա այցելել է նաև Մխիթարյան միաբանություն։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ մեկնում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի` տեղում ծանոթանալու ջրհեղեղից հայկական Մխիթարյան միաբանության կրած վնասներին։

Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook–յան էջից, որտեղից նա Սուրբ Ղազարի ճանապարհին միացել էր ուղիղ հեռարձակմամբ։

«Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը»,–տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Վենետիկում ջրի մակարդական աննախադեպ բարձրության էր հասել` վնասելով պատմամշակութային շատ շինություններ։ Վենետիկյան ջրերի նման մակնթացություն գրանցվել էր նաև 1966 թվականին, սակայն այս տարվանը գերազանցել է նշված ցուցանիշը:

Մեկը մահացել է, մյուսը` կորցրել հիշողությունը. Վիեննայի հայ վանականների խմիչքի գաղտնիքը

Ջրի մակարդակն արդեն բարձրացել էր 183 սանտիմետրով: Հայաստանի Մխիթարյան կենտրոնի փոխնախագահ հայր Գևորգ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Մխիթարյան միաբանության ձեռագրերին վտանգ չի սպառնում, քանի որ ձեռագրատունը, թանգարանն ու գրադարանը պահվում են վանքի երկրորդ հարկում:

Հիշեցնենք, նաև, որ նոյեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն:

127
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, ջրհեղեղ, Նիկոլ Փաշինյան, Սուրբ Ղազար, Մխիթարյան միաբանություն, Վենետիկ
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1078)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին
Վենետիկի կինոփառատոնում միանգամից երեք հայազգի ռեժիսորների ֆիլմեր են ներկայացված
«Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը
Արմայիս Քամալով

Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի

53
(Թարմացված է 17:31 22.09.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արմայիս Քամալովին և մյուս բուժաշ.խատողներին հանձնված պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:

Ակադեմիկոս Արմայիս Կամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ նա ավարտել է ինստիտուտը և սկսել աշխատել։

Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները

53
թեգերը:
Արմայիս Քամալով, պարգևատրում, Վլադիմիր Պուտին, բժիշկ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
ԱՄՆ ոստիկանություն

Սան Ֆրանցիսկոյում կրակոցներ են արձակել հայկական դպրոցի ուղղությամբ

39
(Թարմացված է 17:13 22.09.2020)
Հայկական դպրոցի պատերի վրա վանդալները հայատյացություն քարոզող, ադրբեջանամետ գրություններ են թողել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Օրերս ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում կրակ են արձակել հայկական Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցի շենքի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում հայկական Asbarez պարբերականը։

Տեղական ոստիկանությունը պարբերականին հայտնել է, որ շաբաթ առավոտյան հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Վնասվել է դպրոցի պաստառը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը դեռ կասկածյալներ չունի, քննություն է իրականացվում։

Նույն դպրոցում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել․անհայտ անձիք շենքի վրա հայատյաց բնույթի, ադրբեջանամետ գրություններ են թողել։ «Քարդաշյանները մարմնավաճառներ են», «Ամեն ինչի համար վճարելու եք», «Աղդամ» և այլն։ Անհայտ անձիք դպրոցի պատերը նաև ադրբեջանական դրոշի գույներով են ներկել։ Ոստիկանությունը «ատելության հողի վրա կատարված հանցանք» հոդվածով գործ է հարուցել։

Դպրոցներին տրամադրվող տաք սնունդը համավարակի պատճառով կփոխարինվի չորով

39
թեգերը:
կրակոց, հայկական, դպրոց, ԱՄՆ
Ըստ թեմայի
«Սխալվելու իրավունք չունենք». Երևանի դպրոցները պատրա՞ստ են կարանտինային ուսումնական տարվան
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ
Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել
Տոնոյանի ու Մնացականյանի գլխավորությամբ միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացվել

Տոնոյանի ու Մնացականյանի գլխավորությամբ միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացվել

0
(Թարմացված է 19:14 22.09.2020)
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ինչ հարցեր են քննարկվել նախարարների գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացվել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Межведомственная консультация между МО и МИД РА (22 сентября 2020). Еревaн
Միջգերատեսչական խորհրդակցություն

«Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պետք է ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները. ԱՀ նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանին

Межведомственная консультация между МО и МИД РА (22 сентября 2020). Еревaн
Միջգերատեսչական խորհրդակցություն

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին

0
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տարածաշրջանային հակամարտություններն ազդում են միջազգային անվտանգության վրա․ Տոնոյան
Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան
Ինչու է Ալիևը դժգոհում բանակցային գործընթացից, և ինչ է թաքնված այդ դժգոհության հետևում