Քանյե Ուեսթը «մահացու» համերգ է տվել ՏԵխասի բանտում

Առանց թիկնապահի և արգելափակոցների. Քանյե Ուեսթը «մահացու» համերգ է տվել բանտում. տեսանյութ

476
(Թարմացված է 16:33 17.11.2019)
Քանյե Ուեսթը փակ համերգներ է տվել ամերիկյան երկու բանտերում իր «Կիրակնօրյա ծառայություն» նախագծի շրջանակում։ Իր և բանտարկյալների միջև արգելափակոցներ չկային, միայն սահմանափակող գծեր։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի –Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը իր «Կիրակնօրյա ծառայություն» (Sunday Service) նախագծի շրջանակում համերգ է տվել Հյուսթոնի բանտում (Տեխաս)։ Այդ մասին հայտնում է TMZ–ն։ 

Երգիչը հանդես է եկել գոսփել–երգչախմբի հետ, համերգին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 100 երգիչ և երաժիշտ։  Ամբողջ միջոցառումը եկեղեցական ծառայության համատեքստում էր։

Պարբերականի աղբյուրը հայտնեց, որ Քանյեն բանտի ղեկավարությանն առաջարկել է համերգը նոյեմբերի 13-ին անցկացնել, սակայն այն տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին և շատերի համար անակնկալ դարձել։

​Նշվում է, որ բանտում կրոնական ուղղվածության միջոցառումներ հաճախ են անցկացվում։

Շերիֆ Էդ Գոնսալեսը փոխանցել է համերգի մասին ռեփերի խոսքերը. «Սա առաքելություն է, ոչ թե շոու»։

​TMZ–ի տվյալներով` ռեփերն ու իր թիմը բանտում երկու ժամ են անցկացրել և հանդես եկել բանտարկյալ տղամարդկանց և կանանց համար, ինչպես նաև բանտի աշխատակիցների։ Նոյեմբերի 17-ին Քանյեն պլանավորում է ելույթ ունենալ նաև Հյուսթոնի «Լեյքվուդ» եկեղեցում և զրուցել հայտնի քարոզիչ և հեռուստահաղորդավար Ջոել Օսթինի հետ։

476
թեգերը:
հանցագործություն, տեսանյութ, Համերգ, Բանտ, ԱՄՆ, Քանյե Ուեսթ
Ըստ թեմայի
«Բոլորը դեմ էին, բայց ինձ համար միևնույն էր». ինչպես է Ուեսթը սիրահարվել Քիմին
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է. Քիմը` երեխա ունենալու մասին
Քանյեն Հիլարիից լավն է. Դեն Բիլզերյանը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
«Կարո՞ղ եք Քիմին պատկերացնել որպես ԱՄՆ առաջին տիկին». Քանյեն նախագահ դառնալ է ուզում