կադր «Ջոկեր» ֆիլմից

Հոակին Ֆենիքսը փորձում է Ջոկերի պարը. նոր տեսանյութ` այլ ռակուրսից

86
(Թարմացված է 11:06 16.11.2019)
Ամերիկացիներից մեկը դիտել ու նկարել է Հոակին Ֆենիքսի հանրահայտ պարը, հետո տեսագրությունը հրապարակել է համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Համացանցում նոր տեսագրություն է հայտնվել, որում Հոակին Ֆենիքսը փորձում է Ջոկերի պարը։ Տեսագրությունը, որի հեղինակը Բրոնքս քաղաքի բնակիչներից մեկն է, հրապարակվելուց հետո մեկ օրում դիտել են ավելի քան 2 միլիոն անգամ։

Աշխարհի խոշորագույն կինոշուկաները հետաքրքրված են Արամ Խաչատրյանի մասին ֆիլմով

Կադրերում երևում է` ինչպես է Ջոկերի դերակատարը պատրաստվում պարին։ Նա սկզբում փորձում է սիգարետը նետելու պահը, հետո սկսում է պարել։ Հայտնի չէ` արդյոք պարի հենց այս փորձն է հայտնվել ֆիլմի վերջնական տարբերակում, թե ոչ։

​Հիշեցնենք, որ Warner Bros ընկերությունը «Ջոկեր» ֆիլմն «Օսկարի» է ներկայացրել 16 անվանակարգում (անվանակարգերի ընդհանուր թիվը 24 է)։

«Ջոկեր» դրաման պատմում է Բեթմենի ապագա թշնամու և Գոտեմ քաղաքի գլխավոր չարագործի կայացման մասին։

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը մրցանակ է ստացել Տորոնտոյի կինոփառատոնում

86
թեգերը:
տեսանյութ, Պար, Խոակին Ֆենիքս
Ըստ թեմայի
«Լորիկ» հայկական ֆիլմը ֆավորիտ է դարձել Օրենբուրգի կինոփառատոնում
«Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը
Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է
Արեգ Դանաղուլյանը

Հայ ֆիզիկոսի ներկայացրած նոր տեխնոլոգիան կպայքարի միջուկային ահաբեկչության դեմ

48
(Թարմացված է 22:40 12.08.2020)
Համակարգը կազմված է լինելու գամմա-ճառագայթման աղբյուրից ու դետեկտորներից։ Ճառագայթումը թույլ կտա ստուգել նույնիսկ մեծ, 20 և ավելի տոննա տարողությամբ բեռնատար կոնտեյներներ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մշակվող նոր տեխնոլոգիան կօգնի ավելի արդյունավետ կերպով հայտնաբերել ուրանի և այլ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ու ինժեներիայի դասախոս Արեգ Դանաղուլյանը։

Սքանավորումն անցկացվում է փոքր հզորություն ունեցող ցիկլոտրոնով, որը ֆոտոնների հոսքից բաղկացած թույլ գամա-ճառագայթում է արձակում։ Երբ ֆոտոններն անցնում են որևէ նյութի միջով, դրանց էներգիան մարում է։ Ըստ մարման արագության կարելի է որոշել ոչ միայն խտությունը, այլև նյութի ատոմային թիվը (այսինքն՝ դրա տեղը Մենդելեևի աղյուսակում)։ Մշակման հիմնական նպատակը ռադիոակտիվ տարրեր՝ ուրան, պլուտոնիում և այլն գտնելն է։ Ընդ որում՝ ոչ միայն ուղևորների բեռներում (ձեռքի կամ հանձնված ուղեբեռում), այլև խոշոր կոնտեյներներում։

Օդանավակայաններում ու կայարաններում օգտագործվող դետեկտորների ճառագայթների հզորությունը 60-120 կԷվ է (կիլոէլեկտրոնվոլտ)։ Դրանք թափանցում են պայուսակի կամ ճամպրուկի միջով, բայց թույլ են մետաղյա բեռնատար կոնտեյների համար։ Դրա համար 5-10 ՄԷվ հզորություն է պետք, բայց այդքան հզոր դետեկտորները դժվար է տեղափոխել։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մշակվող տեխնոլոգիան կարող է հարմար լինել օգտագործման համար, հատկապես խոշոր նավահանգիստներում, մաքսատանը կամ օդանավակայաններում, որտեղ ավելի քան 20  տոննա կշիռ ունեցող մեծ կոնտեյներներում, բեռների խորքում կարող են մի քանի գրամ ուրան կամ պլուտոնիում թաքցնել։

Ցավոք, այդ տեխնոլոգիան չի կարողանում հայտնաբերել թմրանյութեր։ Համակարգը Մենդելեևի աղյուսակի առանձին տարրեր է հայտնաբերում, բայց չի ճանաչում դրանց համադրությունները։ Այսինքն՝ եթե ընդունիչը թմրանյութ գտավ, այն ցույց կտա ածխածին, թթվածին ու ջրածին, բայց չի կարող «հասկանալ»՝ ինչ մոլեկուլներում են համադված այդ նյութերը։

Արտանետումները կվերածվեն կավիճի ու տրավերտինի. հայ գիտնականի նոր սարքը

Այդուհանդերձ, դետեկտորը հստակ ճանաչում է ռադիոակտիվ մետաղները։ Համեմատության համար ասենք՝ նման սկզբունքով գործող այլ համակարգերի ճշգրտությունը հասնում է 60%-ի։ Այնտեղ օգտագործվում են գծային արագացուցիչներ, որտեղից ֆոտոնները մեծ հոսքերով են արձակվում։ Այդ հոսքի մեջ  դետեկտորները դժվարությամբ են տարբերում առանձին ֆոտոնների հզորությունը։

«Իսկ մեր օգտագործած արագացուցչի մեջ ֆոտոնները, կարելի է ասել, ավելի դանդաղ են գնում, դրանք կարելի է առանձին-առանձին ֆիքսել», - նշում է Դանաղուլյանը։

Համալսարանում արդեն հավաքել են համակարգի նախատիպը, դրա հիման վրա կարելի է ստանալ վերջնական՝ աշխատող տարբերակներ։ Այժմ օժանդակող ալգորիթմեր են կազմում, որոնց օգնությամբ նյութը ճանաչվելու է ֆոտոնների անցնելու արագությամբ։ 

«Մենք արդեն ներկայացրել ենք մեր գաղափարները։ Նախագծի համար հնարավոր կոմերցիոն գործընկերներ էլ կան», - ավելացրեց գիտնականը։

Համակարգը պետք է կազմված լինի մեկ արագացուցչից ու մի քանի դետեկտորներից։ Անհրաժեշտ արագացուցիչը մեկ միլիոն դոլար արժե, իսկ դետեկտորները, կախված որակից, 50 հազարից մինչև կես միլիոն։ Այսպիսով՝ համակարգն ընդհանուր առմամբ կարող է 1,5 – 2 միլիոն դոլար արժենալ։  

Դանաղուլյանն ու գործընկերները զուգահեռ աշխատում են մեկ այլ տեխնոլոգիայի՝ ռեզոնանսային Ֆլուորեսցենցիա (clear resonant fluorescence) մեթոդի վրա։ Մի շարք փորձեր արդեն անցկացվել են, հիմա դրա աշխատելու ֆիզիկական մոդելի հաշվարկն է սկսվել։ Այդ ներ մեթոդով կարելի է տարբերակել ոչ միայն առանձին քիմիական տարրերը, այլև նույնիսկ դրանց իզոտոպները։

Իսկական հեղաշրջում բժշկության ոլորտում. ինչպես հայ պրոֆեսորի գյուտը փոխեց աշխարհը

48
թեգերը:
Ահաբեկչություն, Սարք, Գյուտ, գիտնական, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ճապոնացի գիտնականները հասկացել են` ինչպես պարզել, թե որքան ծանր է ընթանալու COVID-19-ը
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»
Գերհստակ պատկեր․ ֆինլանդահայ գիտնականը նկարահանման նոր տեխնոլոգիա է մշակում
Самолет с аэропорту Звартноц

Երևան- Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի

87
(Թարմացված է 20:18 12.08.2020)
Այս չվերթից կարող են օգտվել բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին։ Լուրը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00- ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթից կարող են օգտվել  Ռուսաստանի բնակիչները։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ավիահաղորդակցության վերաբացման հարցը։

87
թեգերը:
չվերթ, թռիչք, Ռուսաստան, Երևան
Ըստ թեմայի
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Սիրիան լքելու պատճառները տխուր և ցավալի են, բայց սիրիահայերը գնալու տեղ ունեն. Սարգսյան

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

0
(Թարմացված է 00:35 13.08.2020)
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրենը հայտնել է, որ աշխարհի 20 երկրներից պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ խմբաքանակ ձեռք բերելու հայտ են ստացել:

Վլադիմիր Պուտինը աշխարհում առաջինն է հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին։ Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարության և Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային-հետազոտական կենտրոնի  մասնագետները։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Պատվաստանյութի փորձարկումն ավարտվել է հաջողությամբ։

Թեստավորման մասնակիցները նշել են, որ իրենց լավ են զգում և պատվաստումից հետո որևէ կողմնակի ազդեցություն չեն նկատել: Բժիշկների խոսքով ՝ բոլոր կամավորների մոտ COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն է առաջացել, իսկ դեղամիջոցն ապացուցել է իր անվտանգությունը:

Ռուսական դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի շատ երկրներ, այժմ բանակցություններ են ընթանում այլ պետություններում դեղամիջոցի թեստավորում և արտադրություն սկսելու մասին։

Բացի Պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան կենտրոնի համատեղ աշխատանքից, պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվում է ևս երկու ռուսական ընկերություն՝ Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի դաշնային բյուջետային կառույցը, որն արդեն սկսել է իր երեք նախատիպերը փորձարկել մարդկանց վրա, և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը։ Սպասվում է, որ ռուսաստանցիների զանգվածային պատվաստման համար նախատեսված պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կհայտնվի արդեն օգոստոսի կեսին։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտարարել է «Սպուտնիկ V» դեղամիջոցի գրանցման մասին:

«Այսօր առավոտ աշխարհում առաջինը գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,- ասել է նա:

Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Գամալեայի անվան կենտրոնը համատեղ: Ռուս ռազմաբժիշկների փորձը թույլ է տվել ամենակարճ ժամկետներում արդյունավետ պատվաստանյութ ստանալ:

«Սպուտնիկ V»-ն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կամավորներից որևէ մեկի մոտ իմունիզացիայի լուրջ բարդացումներ ի հայտ չեն եկել։

Պատվաստումը կանցկացվի 2 փուլով․ նախ՝ առաջին բաղադրանյութով, իսկ երեք շաբաթ անց՝ երկրորդով: Պատվաստանյութը հնարավորություն կտա վիրուսի նկատմամբ դիմադրողականությունն ապահովել 2 տարի:

Պատվաստանյութի արտադրությունն արդեն սկսվել է Գամալեայի անվան գիտական կենտրոնում և «Բիննոֆարմ» գործարանում: Ռուսաստանում քաղաքացիների համար այն կարող է հասանելի լինել հաջորդ տարեսկզբին

Ռուսական նոր դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի 20 երկրներ՝ ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հանրապետությունները ներառյալ:

«Մենք կարող են հաստատել, որ արդեն պատվաստանյութի մեկ միլիարդ խմբաքանակ են խնդրել, իրականում՝ միլիարդից մի քիչ ավելի։ Դա նախնական հայտերի թիվն է, որոնք այս պահի դրությամբ ստացել ենք ավելի քան 20 երկրից»,- նշել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանում արտադրվող բոլոր չափաբաժիններն առաջին հերթին կուղղվեն ներքին շուկային, իսկ արտասահմանցի սպառողի համար արտերկրում առանձին արտադրություններ կբացվեն: Բայց մինչ այդ պատվաստանյութը լրացուցիչ փորձարկումների կենթարկվի այլ երկրներում:

«Երրորդ փուլը կսկսվի գրանցումից անմիջապես հետո, այնպես որ գործնականում այն մեկնարկում է վաղվանից, ինչպես արդեն ասացի՝ օգոստոսին մենք այն կսկսենք նաև ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆիլիպիններում, հուսով եմ՝ նաև Բրազիլիայում։ Այդ երկրները կմասնակցեն 3-րդ փուլի փորձարկումներին»,- ընդգծել է Դմիտրիևը։

ԱՀԿ-ն ևս արձագանքել է ռուսական պատվաստանյութի գրանցմանը և մոտակա ժամանակներում պատրաստվում է միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատում իրականացնել:

Բացի ՊՆ-ից և Գամալեայի անվան կենտրոնից, Ռուսաստանում դեղամիջոցի մշակմամբ զբաղվում են նաև Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի ԴԲԿ-ն և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը:

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Այս կազմակերպությունները ևս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ստեղծման առաջատարներից են և շրջանցում են անգամ բազմաթիվ արևմտյան մրցակիցներին:

«Վեկտորի» մշակած պատվաստանյութի երեք նախատիպ արդեն անցել են առաջնային փորձարկումները և հիմա գիտական կենտրոնում սկսել են դրանց թեստավորումը մարդկանց վրա:

0
թեգերը:
Վլադիմիր Պուտին, կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը