00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:06
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:14
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:31
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք–ամերիկյան պայմանավորվածություններ. ինչպես առաջ մղել Ցեղասպանության բանաձևը Սենատում

© AFP 2024 / SAUL LOEBПрезиденты США и Турции Дональд Трамп и Реджеп Эрдоган (16 мая 2017). Вашингтон, США
Президенты США и Турции Дональд Трамп и Реджеп Эрдоган (16 мая 2017). Вашингтон, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ սենատորն արգելափակել է ԱՄՆ–ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը Սիրիայի հարցում պայմանավորվածությունների պատճառով և ոչ միայն։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի վրա վետո դնելն անսպասելի չէր, և դա պետք է դիտարկել թուրք–ամերիկյան փոխհարաբերությունների համատեքստում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Дональд Трамп и Реджепт Эрдоган - Sputnik Արմենիա
Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին, ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այն ընդունվել էր 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Բայց բանաձևը Սենատ չի անցել, քանի որ Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվել է բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

Թուրքագետը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հարցում պայմանավորվածության են հանգել։ ԱՄՆ–ի համար կարևոր է, որպեսզի նավթահորերը մնան քրդերի հսկողության տակ։ Թուրքիայի համար կարևոր է, որպեսզի քրդերը հեռու լինեն թուրք–սիրիական սահմանից։ Ինչպես նշեց թուրքագետը, հաշվի առնելով, որ վետոն դրել է Դոնալդ Թրամփին մտերիմ սենատորը, կարելի է ենթադրել, որ գործարքը կայացել է։

© Sputnik / Andranik GhazaryanՌուբեն Սաֆրաստյանը
Թուրք–ամերիկյան պայմանավորվածություններ. ինչպես առաջ մղել Ցեղասպանության բանաձևը Սենատում - Sputnik Արմենիա
Ռուբեն Սաֆրաստյանը

«Վետոն չեղարկելու համար սենատորի հետ պետք է աշխատեն ոչ միայն Ամերիկայի հայկական կառույցները, այլ նաև մեր պետական մարմինները։ Պետք է աշխատել Գրեմի հետ, քանի որ Սենատի կողմից բանաձևի ընդունումը կարևոր է մեզ համար և կարող է հանգեցնել Ցեղասպանության ճանաչման շղթայական արձագանքի», – ասաց նա։

Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը

Սաֆրաստյանը վստահ է, որ կողմերը քննարկել են ռուսական նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաքման հարցը, ինչը պատճառ էր դարձել 2 երկրների միջև հարաբերությունները վատթարացման։ Թուրքագետի կարծիքով` Էրդողանը և Թրամփը որոշել են ժամանակավորապես հետաձգել այդ խնդիրը։ Թուրքագետը համոզված է, որ ԱՄՆ–ի դիրքորոշումը մեղմացել է. եթե նախկինում Վաշինգտոնը սպառնում էր չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ապա հիմա շանտաժի չի ենթարկում։

 Вид на Капитолий - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը ժողովրդավարության փորձարկում կլինի

«ԱՄՆ–ի ռազմավարությունը մի շարք հարցերում փոխվել է։ Եթե նախկինում Վաշինգտոնն ավելացնում էր իր ազդեցությունը և աստիճանաբար սկսում ճնշում կիրառել, ապա հիմա ավելի կետային և թիրախային է գործում», – ասել է նա։

Այս առումով թուրքագետը կարևոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի միջև կայանալիք բանակցությունները։ Նրա կարծիքով` Անկարան փորձում է խուսանավել ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև, սակայն այդ արկածախնդրությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի համար։

Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ

Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի առաքումները, որոնք լուրջ ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսին։ ԱՄՆ–ը պահանջել է Թուրքիայից հրաժարվել գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համալիրներ` սպառնալով Անկարային ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի հիման վրա։ Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ։

Լրահոս
0