Ականջակալ

Ռուսական ընկերությունը հիմա էլ ականջակալներն է ոսկով պատել

269
(Թարմացված է 19:38 13.11.2019)
Հանրահայտ ընկերությունն այս անգամ պատրաստել է Apple-ի անլար ականջակալների թանկարժեք մոդելները, որոնցից մեկի գինն ավելի քան 30 միլիոն դրամ է։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսական Caviar ընկերությունը, որը հայտնի է առաջատար սմարթֆոնների` իր առաջարկած չափազանց թանկարժեք և յուրահատուկ մոդելներով, այս անգամ իր տեսականին համալրել է Apple-ի նոր անլար ականջակալներով։

Հավաքածուի ամենաթանկ մոդելը Caviar AirPods Pro Gold Edition-ն է։ Ըստ արտադրողի ՝ սա աշխարհում միակ մոդելն է, որի ականջակալների ու պատյանի կորպուսը պատրաստված են 750 հարգի ամբողջական ոսկուց:

Ընկերությունը նման ոսկե աքսեսուարի ընդամենը մեկ օրինակ կթողարկի ամբողջ աշխարհում։ Փոփոխված AirPods Pro-ն բնօրինակից ավելի ծանր է, բայց Caviar-ը չի հստակեցնում, թե ինչքան: Նման ականջակալները կարժենան մոտավորապես 32 մլն դրամ։

Caviar-ն առաջարկում է AirPods Pro-ի ևս մի քանի տարբերակ, որոնք արժեն 620 000-ից 734000 դրամ: Դրանք հասանելի են ոչ միայն սպիտակ պատյանով, այլ նաև ուրիշ գույներով ՝ սևից մինչև վարդագույն և կանաչ։ Լիցքավորիչը զարդարված է պիթոնի կամ համապատասխան գույնի ալիգատորի բնական կաշվով:

Հիշեցնենք, որ մինչ այս ընկերությունը ներկայացրել էր iPhone 11 Pro-ի մի քանի տեսակներ, որոնց գինը սկսվում էր 2 մլն դրամից և ավարտվում 35 մլն դրամով։

AirPods Pro ականջակալների կրկնօրինակներն արդեն արտադրվում են. լուսանկար

269
թեգերը:
Ոսկի, Caviar, ականջակալ
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)
Ըստ թեմայի
Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»
Կանանց համար հատուկ տաքացվող վարտիքներ են ստեղծել
Հաքերները 60 հազար դոլար են ստացել Amazon–ի արտադրանքը կոտրելու համար