Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը

Նիկոլ Փաշինյանը «լավ ընկերների» հետ նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցում

138
(Թարմացված է 12:04 12.11.2019)
Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշի վերջում հնչել է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր` Ֆրանսիա կատարած այցից։

Առաջին լուսանկարում ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ է։

«Իմ լավ ընկերների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ»,–նկարը մակագրել է Փաշինյանը։

Հաջորդ նկարում նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ է։

Իսկ տեսանյութում, որն իր հեռախոսով նկարել է անձամբ Փաշինյանը, Մակրոնի անունից տրվող պետական ճաշն է։ Երբ ճաշի վերջում հնչել է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը, Փաշինյանը չի կարողացել զսպել ուրախությունը, նկարահանել է այդ պահն ու հրապարակել սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

138
թեգերը:
Facebook, Շառլ Ազնավուր, Փարիզ, Միացյալ Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ), Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (886)
Ըստ թեմայի
Աննա Հակոբյանը պարում է, Նիկոլ Փաշինյանը` նկարում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վատիկանից ժամանած Փոլ Ռիչարդ Գալլագերին
Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին