Ձուկ. արխիվային լուսանկար

Չինաստանում մարդու դեմքով ձուկ են ֆիքսել. տեսանյութ

122
(Թարմացված է 23:47 08.11.2019)
Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում ձուկ է պատկերված. գլխի վրա եղած լաքաների պատճառով տպավորություն է ստեղծվում, որ դա մարդու դեմք է։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Չինաստանում անսովոր ձուկ են տեսանկարահանել, որի աչքերն ու քիթը մարդու քիթ ու աչքեր են հիշեցնում։ Տեսանյութի հեղինակները հրապարակել են այն համացանցում։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։

Պահապան–հրեշտակը. կատուն փրկում է երեխային աստիճաններից ընկնելուց. տեսանյութ

Կունմին չինական քաղաքի մոտակայքի լճակում մի տարօրինակ տեսքով գետածածան կա։ Գլխի վրա եղած լաքաների պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ձուկը մարդու դեմք ունի` բերանով, աչքերով ու քթով։

«Սարսափելի է», «Ո՞վ կհամարձակվի այդպիսի ձուկ ուտել». – գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Ինժեներ Գարագաշյանի ստեղծած ամենագնացի համար արգելքներ գոյություն չունեն. տեսանյութ

Տեսանյութը մեծ տարածում է  ստացել համացանցի չինական տիրույթում, իսկ հետո արդեն ամբողջ աշխարհում։

122
թեգերը:
տեսանյութ, ձուկ, Չինաստան
Ըստ թեմայի
«Կտավների արտասովոր շքերթ» Ճապոնիայում. այսպիսի բան դեռ չեք տեսել. տեսանյութ
Ձմեռային արտասովոր լուսանկարներ` թռչնի թռիչքի բարձրությունից
Մարդիկ, ցլեր, ամեն ինչ խառնվել է Կոստա Ռիկայում. արտասովոր կորիդա խիզախների համար