Անօդաչու

ԱՄՆ–ն հերքում է, որ Իրանում կործանել են իրենց անօդաչուն

32
(Թարմացված է 23:25 08.11.2019)
Իրանի տարածքում հարվածի ենթարկված անօդաչու թռչող սարքը արտասահմանյան էր, սակայն դեռ հայտնի չէ` որ երկրին կարող էր պատկանել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Իրանում կործանել են հերթական օտար անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRNA գործակալությանը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, երկրի հարավ–արևմուտքում։

Այս պահին փորձագետներն ուսումնասիրում են դրոնի մնացորդները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ դա օտար երկրի սարք է եղել։

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն արդեն իսկ հայտարարել է, որ տեղյակ է ամերիկյան ամբողջ տեխնիկայից ու Պենտագոնի անօդաչուներից ոչ մեկը չի կործանվել։

Սիրիայի կառավարական բանակը գրոհայինների երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Հունիսին Իրանի ՀՕՊ–ը Պարսից ծոցում ԱՄՆ–ի ԱԹՍ է հարվածել, որը մուտք էր գործել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք։ Վաշինգտոնում պնդում էին, որ սարքը միջազգային օդային տարածքում է գտնվել։

32
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, անօդաչու, Չհայտնաբերված թռչող օբյեկտ (ՉԹՕ), ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայաստանը կբարձրացնի Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը. ԱԳՆ
ԱՄՆ-ն իսրայելական անօդաչունե՞ր է ուղարկել Ադրբեջան. Բաքուն արձագանքել է
Նոր սերնդի անօդաչուն շուտով օդ կբարձրանա. տեսանյութ