Ռուսթավի. արխվային լուսանկար

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին

247
Թբիլիսիի բնակիչները բողոքի ակցիաներ են անում ոչ ավանդական սիրո մասին ամերիկյան ֆիլմի ցուցադրության դեմ։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին զգույշ լինել` կապված «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի թբիլիսյան ցուցադրության դեմ բողոքի ակցիաների հետ։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերում

Նախատեսվում է, որ «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմը ցուցադրվելու է նոյեմբերի 8–ից 10–ը Թբիլիսիի ու Բաթումի բոլոր կինոթատրոններում։ Ֆիլմը պատմում է երիտասարդ պարող Մերաբի կյանքի մասին, որը սիրահարվում է իր հավակնոտ մրցակից Իրակլիին։

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Ոչ ավանդական սիրո մասին այս ֆիլմի ընդդիմադիրները հավաքվել են Վերե այգում ու Թբիլիսիի համերգասրահի մոտ ժամը 16–ին, իսկ երբ մույթն ընկել էր, ու նրանք մի քանի հարյուր էին դարձել, ցուցարարները գնացել էին դեպի կինոթատրոն, որում ցուցադրվում է  ֆիլմը։

«Տարբեր խմբեր կոչ են անում բողոքել նոյեմբերի 8–10–ը «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրության ընթացքում։ Այդ մարդկանց մեծ մասը նույն այն մարդիկ են, որոնք ԼԳԲՏ–ի դեմ հռետորաբանություն էին օգտագործում ու բողոքի ակացիաներ կազմակերպում հունիսին նախատեսված Tbilisi pride շաբաթի ժամանակ։ Ավելին` նրանցից շատերի հայտարարությունները վերջին շրջանում հակաամերիկյան են»,–նշվում  է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կայքի հաղորդագրության մեջ։

Այնտեղ նշվում է նաև, որ ԱՄՆ–ի կառավարության կազմին խորհուրդ է տրվում հեռու մնալ զանգվածային կուտակումների վայրերից, քանի որ բռնության կիրառման հավանականություն կա։

247
թեգերը:
ֆիլմ, ԼԳԲՏ, դեսպանություն, դեսպանատուն, ԱՄՆ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
«Համոզված եմ՝ հաղթելու ենք դատն ու մեր ֆիլմը նկարահանելու ենք». Հովհաննես Գալստյան
«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին
Ֆինանսավորել ենք ֆիլմի` չեմպիոնի մասը միայն. Փաշինյանը`«Մել» ֆիլմի մասին