«Միսս Մոսկվա–2015»

250 000 դոլար`սոցցանցից ջնջվելու դեմ. Մալայզիայի նախկին սուլթանի պայմանը «Միսս Մոսկվա»-ին

91
(Թարմացված է 16:21 08.11.2019)
Մալայզիայի նախկին թագավորը նաև այլ պահանջներ է ներկայացրել` որդու համար տրաստային հիմնադրամ ստեղծել համար։

ԵՐԵՎԱՆ,  7 նոյեմբերի –Sputnik. Մալայզիայի նախկին թագավոր, սուլթան Մուհամմադ V–րդը իր նախկին կնոջը` «Միսս Մոսկվա 2015» Օքսանա Վոևոդինային, առաջարկել է իրենց որդու համար տրաստային հիմնադրամ ստեղծել։ Բայց դրա դիմաց նա իր պայմաններն է առաջարկել, գրում է Daily Mail պարբերականը։

Պարբերականի փոխանցմամբ` հաշվի վրա կարող է շուրջ 250 000 դոլար լինել։ Դրա դիմաց նախկին թագավորը չի ուզում շփվել որդու հետ։  Բացի այդ երեխան պետք է դաստիարակվի և ուսում ստանա իսլամական ավանդույթներով։

Սակայն այսքանով Մուհամմադի ցանկությունները չեն ավարտվում, նա նաև նշել է, որ Վոևոդինան պետք է փակի սոցցանցերի իր էջերը, այդ թվում և Instagram–ում, որտեղ Վոևոդինան շուրջ 570 հազար բաժանորդ ունի. այնտեղ նա հրապարակում է երեխայի և նախկին ամուսնու լուսանկարները։

«Միսս Մոսկվան» առաջին անգամ ցույց է տվել իր և Մալայզիայի նախկին թագավորի որդուն

Նախկին միապետը, տրաստային հիմնադրամից բացի, պատրաստ է նաև 10 ամսվա ընթացքում նախկին կնոջը 100 000 դոլար վճարել։

Մուհամմադ V–ը չի հավատում, որ երեխայի հայրն ինքն է, և պնդում է, որ նրա հայրը կարող է լինել ասիական արտաքին ունեցող ցանկացած տղամարդ։

View this post on Instagram

A post shared by Rihana Oksana Petra (@rihanapetra) on

Սակայն Օքսանա Վոևոդինան համաձայն չէ, ավելին, նա մտադիր է դատարանի միջոցով ապացուցել Մուհամադի հայրությունը։

Նշենք, որ Վոևոդինան և սուլթանը ամուսնալուծվել են Սինգապուրի դատարանի միջոցով այս տարվա ամռանը։ Պարբերականների տվյալներով` ամուսնալուծության պատճառը կնոջ անհավատարմությունն է եղել։ Վոևոդինան հրաժարվել է մեկնաբանել բաժանման «իրական պատճառները», ասելով, թե չի ցանկանում որևէ մեկին ցավ պատճառել։

 

91
թեգերը:
թագավոր, Մոսկվա, Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի
Ըստ թեմայի
Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով
Կնոջ առաքելությունը մայրանալն է. «Միսս Տիեզերք Արմենիան»` երազանքների և նպատակների մասին
Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել